Նայի, մի քիչ ավելի հին HDD-ները միացվում էին միայն IDE կաբելով: Հիմիկվանները` միաժամանակ IDE ու SATA: Հիմա ասում եմ եթե դրանցից մեկնումեկը չմիացվի, ընդհանրապես HDD-ն չի աշխատի՞, թե՞ կաշխատի, բայց դանդաղ, կամ նման մի բան:
Ուզում եմ ասեմ` էս SATA-ի իմաստը ո՞րն ա, եթե առաջ միայն IDE-ով էր միանում, թերեւս միայն արագության ավելացումը, հա՞…![]()
Դու տվյալների կաբելի հետ ես, թե՞ հոսանքի: Միաժամանակ տվյալների IDE ու SATA կաբելներ դիսկին չեն կարա միանան, դրանցից մեկն ա մենակ: Իսկ այ հոսանքի կաբելի դեպքում, մի ժամանակ SATA դիսկեր կային, որ համ էլ IDE-ի հոսանքի կաբելով էին միանում: Այսինքն դիսկին կարելի էր միացնել տվյալների SATA ու հոսանքի IDE կաբել, էս դեպքի մասին ա՞ խոսքը:
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
Rammstein (06.08.2010)
Վինչը լինում է կամ SATA, կամ IDE: IDE-ներն ավելի թանկ են, ու ավելի դանդաղ: Մոռացիր դրանց մասին:
ԻՆֆորմացիայի տեղափոխումը կարող ես անել տարբեր ծրագրերով, Live CD-ներով (Norton Ghost, Acronis True Image). Ընդ որում պարտադիր չի որ դիսկերի չափերը նույնը լինեն: Ծրագրերն ավտոմատ նոր դիսկը բաժանում են հնին համարժեք բաժինների:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (06.08.2010)
Չէ, հոսանքինի հետ չեմ: Երեւի մի լավ չէի հիշում…Ուղղակի հավես չունեի կոմպս բացելու նայելու, մենակ մայրպլատայիս manual-ն եմ նայել, որտեղ IDE-ի մասին հատվածում նկարած էր IDE-ով միացվող HDD:
Լավ, էդ դեպքում միայն մի հատ մութ կետ մտաց: Եթե իմը SATA II ա, ապա ինչի՞ մայրպլատայի գրքում էդ II-ի մասին բան չկա գրած, ուղղակի գրած ա SATA:
ՄՆեկ էլ` SATA-ի ու SATA II-ի կաբելները համարժեք ե՞ն (մեկը մյուսին կլինի՞):
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ժող, լրիվ լուրջ. օգնեք գնել մուկ: Լավ, անլար մուկ եմ ուզում՝ ցանկալի ա փոքր ադապտերով: Երեքից ավել կոճակների քանակը երկրորդական հարց ա: Սովորական չափսերի եմ փնտրում՝ միջինից մեծ ձեռքի համար, traveler ու նման այլ մինի-տարբերակները ձեռքս շուտ են հոգնացնում: Ամենակարևորը՝ ֆռռիկը նորմալ աշխատի ու չփչանա. հիմա ունեցածս անլար Genius-ի ֆռռիկը երկրորդ-երրորդ ամսից արդեն վարի ա գնացել, ահավոր անհարմար ա, հիմնականում հենց դրա համար էլ ուզում եմ մուկս փոխեմ: Ցանկալի ա, որ ձեր օգտագործելու փորձի վրա հիմնվելով խորհուրդ տաք: Գինը՝ մինչև մոտ 15,000 (պատրաստ եմ ավել էլ վճարել, եթե իմանամ, որ երկար ա դիմանալու): Խանութներում դե շատ կա, ուղղակի չգիտես, թե դրա՞նք ինչքան կդիմանան. եթե փորձված տարբերակ կա, հուշեք
:
DIXIcarpe noctem
LED.am > Շատ լավ ֆիրմաների շատ լավ մկներ: Մի հատ Microsoft եմ տեսել, 100$-ի կարգի էր:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես մայքրոսոֆթի մուկը չգտա, բայց Լոգիտեչինն (Logitech) էլ շատ լավն են, ու հայտնի շատ ֆիրմաներ նրանից ես վերցնում, վրան դնում իրենց լոգոն ու համակարգիչների հետ տալիս. Օրինակ` DELL:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, իրանց սայթում նայեցի, միակ հարմար տարբերակը էս էր, մյուսները հիմնականում կամ շատ փոքր էին, կամ էլ շատ անհարմար (տեսքից դատելով): Հետո Յութուբում նայեցի, էս էլ ա բավականին փոքրոտ: Խանութներում ACME (եթե չեմ սխալվում) ֆիմայի մկներ եմ տեսել, դու դրանց հետ գործ ունեցել ե՞ս: Մի հատը մոտ 16,000 էր, իբր թե գեյմերական, բայց անլար, փոքր ադապտերով, էրգոնոմիկ, բավականին լավն էր երևում:
LED կմտնեմ կնայեմ, մերսի:
DIXIcarpe noctem
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հայկօ (07.08.2010)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Չէ, փոքր ունեցել եմ, տենց էլ չեմ վարժվել: Ինձ թվում էր՝ նոթբուկի հետ փոքրը «կսազի», բայց պարզվեց, որ ինձ համար թերություններն ավելի շատ էին, քան առավելությունները:
Ամեն դեպքում՝ լավ մուկը շատ կարևոր բան ա, ինչքան չլինի՝ կոմպի հետ աշխատելու հիմնական միջոցն ա, պիտի հարմար ու որակով լինի: Ես էլ եմ հակված Logitech-ների կողմը, շատ հայտնի ու գովված անուն ա: Ուղղակի չեմ ուզում վճարել մի բանի համար, որ մի տարի էլ չի դիմանալու: Ամենաշուտ փչացող բանը իմ մոտ միշտ ֆռռիկներն են եղել, դրա համար եմ դա առանձնացնում:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ