Էս ինչ մի սաղ խառնել եք իրար։
1. Բյուր ափդեյթները ինքն իրան ինսթոլ են լինում կարծեմ միայն վինդոուս 10–ում։ Դրանից առաջվաններում ոնց setting–ներում դրած ա տենց։ Դեֆոլթով դրած ա որ ինքն իրան անի։ Եթե փոխես ինքն իրան չպիտի անի։ Եթե իհարկե 10ից հետո մյուսներն էլ տենց չեն սարքել։
Մակը երբեք ինքն իրան չի անում ափդեյթ (կարող ես միացնես եթե ուզում ես)։ Հարցնում ա ուզում ես անեմ թե չէ։ Տենց կարող ես տարիներով ասես չէ չեմ ուզում։
2. Windows–ով նոթերի դանդաղության մեծ մասի պատճառն էն ա որ մարդիկ մինչը հիմա կոմպ առնելուց չեն նայում որ հարդ դիսկը SSD լինի ու առնում են մեխանիկական դիսկ ընկնելով մեծ ծավալի հետևից։ ՈՒմ ա պետք էդքան ծավալը որ էդ կոմպի ձեռը հետո պիտի ծերանաս։ Ես մերոնց 8 տարվա նոթբուքի վրա SSD դրեցի, թռնում ա։ Նույնիսկ վինդոուսի ափդեյթները ինսթոլ անելը մի քանի րոպե ա տևում։ Երբ որ դրանից առաջ կարող ա մի կես ժամից էլ ավել տևեր։ ՈՒ համոզված եմ որ քո երկու կոմպերից ոչ մեկն էլ SSD չունի։
3. Մակի Office–ը եթե 2011–ի հետ եք հա էդ զիբիլ էր։ Նոր 2016–ը նորմալ ա իմ համար։ Կարող ա մի երկու զրթիկ վինդոուսինը ավել ունի։ Բայց դե ինձ ինչ կա լրիվ հերիք ա։ Ամիսը մեկ–երկու եմ օգտվում։
Mac-ի առավելությունները իմ սուբյեկտիվ կարծիքով։
Disclaimer: Ասեմ որ վերջին երեք տարվա PC–ների առաջընթացից առանձնապես խաբար չեմ։ Միակ տեսածս PC–ները գործընկերներիս X Carbon սերիայի Լենովոներն են, որով ոչ մեկը հիացած չի առանձնապես։ Դիտարկումներս հիմնված են Macbook Pro 13' ու 15' մոդելների հիման վրա։
1. Եթե Քրոմ չունես բացած մի տաս հազար հատ տաբերով, ոնց որ ես, ապա ակումլյատորը ահագին պահում ա։
2. Touchpad-ը մահ ա։ Մակի թաչփադից հետո ուրիշ կոմպերի թաչփադները չինական անօրակ պլասմաս են հիշեցնում։ Պատճառը երևի էն ա որ մակի թաչը ապակուց ա։
3. էս մեկը OS-ի հետ ա կապված ավելի շատ։ Ես շորթքիեր ահավոր շատ եմ օգտագործում ու սուբյեկտիվորեն բութ մատով Command սեղմելը շատ ավելի հարմար ա ու արագ քան ճկույթով ctrl:
4. Մակերի մեծ մասը Retina էկրանով են, որի կետերի խտությունը սովորական էկրանից երկու անգամ շատ ա։ Դրա պատճառով ամեն ինչ շատ ավելի sharp ա։ Իմ նման սաղ օրը կոմպի վրա տեքստի աշխատողի համար թույն ա։
5. Ես Command Lineով լիքը աշխատում եմ։ Windows–ի CMD–ն լրիվ ձեռառնոցի ա։
Վատ բաներից WiFi հետ խնդիրներ են եղել որը հավանաբար ապարատային ա։ Կոնկրետ routerների հետ անընդհանտ գցում էր կապը, բայց ուրիշ տեղեր նորմալ էր։ Բայց ոնց որ վերջին տարվա մոդելներում ուղղվել ա դա։
Իսկ ընդհանրապես Բյուր իմ խորհուրդն էս ա։ Մեկին ճարի մակով ու փորձի քո պետք եղած ծրագրերը վրան դնել աշխատացնել։ PsychoPy պիտի որ նորմալ աշխատի որտև python–ը նորմալ ա մակի վրա։ Իսկ այ R-ը պիտի դնես տեսնես ոնց ա։ Բայց էս ամենից զատ քո հին կոմպերի պրոբլեմ 90% SSD չունենալն ա, 10% կարող ա RAM–ն ա քչություն անում։ Հատկապես SSD չունենալը RAM–ի քիչ լինելու դեպքում կատաստրոֆիկ ա լինում երբ կոմպը սկսում ա ակտիվ դիսկի վրա գրել կարդալ։ Եթե չես ուզում լիքը փող ծախսել SSDն ահագին էժան ա մինչև 256ԳԲ ծավալով առ դիր տես ոնց ա։ Մեկ էլ գործ անելուց նայի RAMը շատ ա լցվում թե չէ։ ՈՒ մեկ էլ եթե Մակ որոշես առնես հանկարծ Macbook Air զիբիլը չառնես։
Էջանիշներ