Դե, ինձ դեռ նման խնդիր չի սպառնում, սակայն կարծում եմ՝ նման թեմայի անհրաժեշտություն Ակումբում կա: Փորձենք այստեղ խորհուրդներով, հղումներով, բացատրություններով օգնել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են համակարգիչ կամ ինչ-որ համակարգչային մաս գնելու և կանգնած են ընտրության առջև: Տեստեր, մասերի համապատասխանություն, գին-որակ հարաբերակցություն, «ճիշտ» խանութներ...


Մեջբերել
: Նաև՝ Պենտիումը ավելի նոր տեխպրոցեսով է արտադրվում (45նմ՝ հին 65նմ-ի փոխարեն), տեսականորեն պիտի որ ավելի սառը լինի: Իսկ ընդհանրապես՝ երկուսի քեշն էլ 2մբ է, երկուսի FBS-ի հաճախականությունն էլ՝ 1066մհց, բայց մեկը 1.86գհց է, մյուսը՝ 2.80: Ընտրությունը ակնհայտ է (եթե գները նույնն են
:

Էջանիշներ