User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հայկական տոմար

  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական տոմար

    4500- ամյա տոմարի պատմության շուրջ
    Արարված աշխարհի կառավարումը և զարգացումը ուղեկցվում էր նոր աշխարհնե րի(մեր լեզվամտածողության մեջ, աշխարհը նույնացվում է երկրի հետ) և աշխար հակարգի հիմնադրումով:Ըստ ավանդապատումների աշխարհի կառավարումը բա ժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո: Սա այն հիմնական սռնին է, որը հիմք հանդիսացավ տոմարը ստեղծելու համար:Հետագայում յուրա քանչյուր էթնոս ստեղծեց իր տոմարը, որով հայտարարվում էր նոր աշխարհի ստղծման գաղափարը, կենտրոնում նկատի ունենալով իրեն:
    Հնդեվրոպական աշխարհաշինական առաջին տոմարի մասին խոսում են Շումեր ները, որոնք համաշխարհային ժամանակագրության սկիզբը կապում էին ջրհեղե ղի հետ և ըստ շումերների՝ ջրհեղեղը տեղի էր ունեցել 18000 տարի առաջ:
    Հաջորդ ժամանակագությունը առաջարկել են Ալեքսանդրիայի ժամանակագիր ները, նրանք գտնում էին, որ աշխարհը ստեծվել է մ.թ. առաջ 5493 թվականի մայիսի 25-ին:Հրեաները կարծում էին,որ արարումը տեղի է ունեցել մ.թ.առաջ 3761 թվականին: Հռոմեացիք՝ իրենց տոմարը սկսում էին Հռոմի հիմնադրման տարվանից՝ մ.թ.առաջ 753 թվականից:
    Ելնելով կոնկրետ գաղափարական և տերունական խնդիրներից, մ.թ.առաջ 45–ին Հռոմի կայսեր Հուլիոս Կեսարը, որը արդեն հանդես էր գալիս որպես «Պանտիֆիկ Մաքսիմուս» դրեց շրջանառության մեջ տոմարի նոր հաշվարկի եղանակ: Տարին սկսվում է Հունվարի 1-ին, այս տոմարը 325 թվականին ճանաչվեց Բյուզանդիայում և տարածվեց ողջ քրիստոնեական աշխարհով մեկ:Հաջորդ տոմարական բարեփո խումները տեղի ունեցան Գրիգոր XIII-րդ պապի ժամանակ: 1582 թվականի հոկ տեմբերի 4-ին Գրիգոր XIII-րդ պապի տոմարը դրվեց գործառության մեջ, այն լրացրեց մ.թ.առաջ 45–ից մինչև XVI-րդ դարի վերջը ընկած ժամանակաշրջանում առաջացած 10 օրվա պակասը(տարբերությունը):
    Դավանաբանական և ավանդաբանական դաշտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախաջրհեղեղյան և հետջրհեղեղյան տոմարային դաշտերը, ինչպես նաև մեզ հայտնի բոլոր հզոր և առաջին աստվածները ծագումնաբանորեն կապ ված են մեկ գաղափարախոսական և Արարչական երևույթի հետ, որի ակունքները՝ ըստ Աստվածաշնչի գտնվում են հայկական տարածաշրջանում: Հայկական տարա ծաշրջանի նկատմամբ նման ընդգծված մոտեցումը պատահական երևույթ չէ, սա խոսում է այն մասին, որ հստակ կապ կա նախաջրհեղեղյան և հետ ջրհեղեղյան հավատանքի դաշտերի միջև, այս հավատանքի կապն է,որ վավերացված է Աստը վածաշնչում և ջրհեղեղից փրկվածները ապաստան են գտնում Արարատյան աշ խարհում:Համաձայն ավանդապատումների՝ ջրհեղեղից հետո նոր երկիրը (աշ խարհը) հիմնավորվում է Նոյի կողմից, Արարատյան աշխարհում՝ այսինքն հետ ջրհեղեղյան ավանդապատման համաձայն, տոմարական հաշվարկի առաջին հիմ նադրման վայրը կարող էր հանդիսանալ Արարատյան աշխարհը, իսկ առաջին հիմնադիրը՝ Նոյը:
    Կատարենք կարևոր շեշտադրում, Հին Կտակարանի մեջ զետեղված են մի քանի հնագույն ավանդապատումներ, որոնցից մեկը խորհրդանշական, բաբելոնյան աշ տարակաշինության պատմությունն է: Ըստ Հին Կտակարանի՝ Նոյից հետո աշխար հակարգի ձևափոխման հաջորդ փորձերը տեղի են ունենում Բաբելոնյան աշտա րակաշինության ժամանակ: «Հայկ և Բել» դյուցազներգությունը, որպես հայկական էթնոսի առաջին ավանդապատում, մեկ հատուկ առանձնահատկություն ունի, հայ կական առասպելի դեպքերի զարգացումները կոնկրետ կապված են և համահունչ են Հին կտակարանի «Բաբելոնյան աշտարակաշինության» ավանդապատման հետ:Հայկական «Հայկ և Բել» ավանդապատման մեջ հակամարտող կողմը՝ աստվա ծաշնչյան, եգիպտական, հնդկական ավանդապատումների հերոս՝Բել աստվածն էր, որը տարածաշրջանում ավելի հայտնի էր Նիմրոդ անուններով:
    Ղ. Ալիշանը նշում է, որ մեր Վանական վարդապետը Հայոց Աղվանքի Վահրամ իշ խանի բերանով հարցնում է թե «կռապաշտության ծագումից հետո քանի՞ տարով յետեւ Հայք ի կռապաշտութիւն մտին», և պատասխանում է. «Հարյուր»: Իսկ կռա պաշտությունը ե՞րբ մտավ աշխարհ: Վարդանը նախորդում իմացրեց, թե նախ Բելը մտցրեց կռապաշտությունը` իր պատկերը պաշտել տալ ուզելով: Ոմանք էլ Սեմի ցեղից Աբրահամի հորը կամ պապին են համարում դրա պատճառը»:
    Այս հետաքրքիր մեկնաբանությունը մեզ հնարավորություն է տալիս առաջինը հասկանալու, թե ինչ էր տեղի ունենում հավատանքի դաշտում համապատաս խանաբար «Հայկ և Բել» հակամարտությունից առաջ ,(որը, ըստ մեր կարծիքի տեղի է ունեցել մ.թ. առաջ 3700-ից 3500 թվականները ընկած ժամանակաշրջանում) և երկրորդ՝ ինչ էր տեղի ունենում այդ դեպքերից 1500 տարի հետո հավատանքի դաշտում երբ 79 ամյա Աբրահամը ծավալեց իր գործունեությունը:
    Բերված նյութերը հաստատում են վարկածը այն մասին,որ աստվածային ճըշմա րիտ հավատքը և տոմարը ավելի վաղ ժամանակներից էր հայտնի մարդկությանը, իսկ նրա կրելու և ներկայացնելու իրավունքը տրված էր Հաբեթականներին, որի ներկայացուցիչը Հայկ նահապետն էր: Այսինքն «Հայկ և Բել» հակամարտության բուն խնդիրներից մեկը կարող էր հանդիսանալ նաև Սրբազան Անշարժ Տոմարի ներկայացնելու իրավունքը:Ըստ «Հայկ և Բել» ավանդապատման բաբելոնյան աշ տարակաշինության ժամանակ առաջացած հակամարտության ավարտը, կարելի է համարել բաբելոնյան դեպքերի հրահրող Բելի անփառունակ վախճանը: Հայկա կան առասպելը ասում է, որ Հայկի և Բելի հակամարտության ավարտը մեծ իրա դարձություն էր հայկական էթնոսի, ինչպես նաև ողջ աշխարհի համար:
    «Բաբելոնյան աշտարակաշինության»,«Հայկ և Բել» դյուցազնամարտի, «Նոր աշ խարհի հիմնադրման»,«աշխարհի կառավարման» ավանդաբանական փաստերը արձանագրվել են տարածաշրջանի հնագույն էթնոսների ավանդապատումների մեջ, տարածաշրջանի հնագույն՝ եգիպտական, շումերական, աքքադական, հուրրի ական, հեթթական, էլամական և ասորա-բաբելոնական գրավոր աղբյուրները պահ պանել են աշխարհաստեղծմանը վերաբերվող տարբեր պատմություններ, որոնց մեջ ավանդաբար աշխարհը արարվում է և հետո հանձնվում է կառավարման:
    «Աշխարհաստեղծ» գաղափարական հակամարտության մասին պատմում է՝
    1)Եգիպտացիների «Սեթ և Խոր» ավանդապատումը:
    2)Աքքադի «Գիլգամաշի » ավանդապատումը:
    3)Շումերի «Նիբուրու և Տիամատ», «Էնլիլ և Էնկի» ավանդապատումները:
    4)Հնդկակական ավանդապատումներում Կրիշնայի և Բրահմայի «Աշխարհա ստեղծ» ավանդապատումները:
    5)Ասորական «Ահուրի» ավանդապաումը:
    6)Եվրոպական «Ասերի և Վաների» ավանդապատումը:
    7) Հուրրի-հեթական «Աշխարհաստեղծ» աստվածների չորս սերունդների ավան դապատումները :
    Նշած ավանդապատումներում «Աշխարհի արարում» բառակապակցությունը ունի երկու մեկնաբանություն՝ «Արարչական-Աստվածային » և «մարդկային»: Այն, ինչ կատարվել էր «Հայկ և Բել» կամ բաբելոնյան հակամարտության ժամանակ, իր ձևակերպմամբ համապատասխանում էր «Արևապաշտական Աշխարհի մարդ կային արարմանը»:
    Հայկական առաջին ավանդապատման հիմքերից մեկը հանդիսանում է մարդու կողմից «Աշխարհի արարման» խնդիրը, որտեղ «Աշխարհի արարում» բառակա պակցությունը շատ պայմանական է և Բելի դեմ տարած հաղթանակը կարող ենք համարել «Արևապաշտական Աշխարհի մարդկային արարման» սկիզբ ,իսկ մեզ համար նաև հայկազյան թվականության սկիզբ ՝«աշխարհի սկիզբը»:
    Հայ իրականության մեջ առաջին անգամ Ղ.Ալիշանը օգտագործելով իր ձեռքի տակ եղած հնարավոր տեղեկությունները, կարողացել է սեփական հաշվարկի միջոցով դուրս բերել «Հայկի և Բելի» ճակատամարտի՝ «Աշխարհի արարման» պայմանա կան տարեթիվը: Հարկավոր է շեշտել, որ Ղ. Ալիշանի հաշվարկը ամբողջական չէ, ոչ թե այն պատճառով, որ նա սխալ է կատարել, այլ այն պատճառով, որ այն ժա մանակ դեռ հին աշխարհի տոմարները բացահայտված չէին:Ելնելով հին տոմար ներին վերաբերվող վերջին 100 տարվա ընթացքում կատարված բացահայտում ներից և այդ տեղեկությունների հիման վրա կատարած մեր համեմատություն ներից, կարելի է ասել, որ Ղ.Ալիշանի կազմած հայկական տոմարը ամբողջական չէ:
    150 տարի առաջ Ղ.Ալիշանի ուսումնասիրությունները կատարված էին հետևյալ տրամաբանությամբ, ըստ ավանդապատումների «Հայկեան առաջին շրջանը» ավ արտվում է մ.թ.առաջ 428 թվականին,«Հայկեան շրջանը» հավասար է 1460 տարվա, որը համարժեք է արեգակի մեկ ամբողջ շրջանին:
    Հաշվարկների նախնական արդյունքում Ղ.Ալիշանը ստացավ 1888 տարեթիվը, ինչ պես նկատել էր Ղ.Ալիշանը 1888 թվականին, տեղի չէր ունեցել այնպիսի իրադար ձություն , որը հիշվում էր տարածաշրջանի ավանդապատումների մեջ: Լրացուցիչ վերահաշվարկ անելուց հետո, Ղ. Ալիշանը ստանում է 2492 թվականը և ենթադը րում է, որ այս թվականը կարող է լինել «Հայկի և Բելի» դյուցազնամարտի տարե թիվը: Չունենալով որևէ լրացուցիչ աղբյուր ,(մենք իրավունք չունենք հաշվի չառնել այս հանգամանքը), իր հետազոտությունների արդյունքները ստուգելու համար Ղ.Ալիշանը տրամաբանորեն կանգ է առնում 2492 թվականի վրա և ընդունում է այն, որպես ճակատամարտի տարեթիվ: Որպես ուսումնասիրող, Ղ.Ալիշանը իր կողմից դուրս բերված թվականը չէր կարող համարել ավարտուն և վերջնական, լրացուցիչ ստուգման աղբյուրի բացակայության պատճառով:
    Հայկական տոմարը, որը օգտվում էր արևային տարեցույցից, ըստ Ղ.Ալիշանի սկսվում է մ.թ.առաջ 2492 թվականին կամ կլորացված 2500 թվականին: Առաջ անց նելով ասենք, որ ընդունելով Ղ.Ալիշանի տոմարը, որպես հիմք տեսնում ենք, որ մեր և մյուս տոմարների միջև տարբերությունը միջին հաշվով կազմում է 1000 տարի, որը շատ մեծ է և այս տարբերությունը պետք է ունենա իր բացատրությունը:
    Մեր բարձրացված հարցի պատսախանը վաղուց հայտնի է, այն գտնվում է վերջին 100 տարվա ընթացքում կատարված բացահայտումներում, իսկ վերջին 100 տարվա ընթացքում ավանդաբանական ժամանակագրության մեջ կատարված բացահայ տումները մեր ժամանակակից հայ պատմագիրների կողմից անտեսված են:
    Բերենք այն տեղեկությունները,որոնք հայտնաբերվել են վերջին 100 տարվա ընթացքում տոմարագիտության մեջ և կապված են եվրասիական տոմարների, ինչպես նաև առնչվում են քննարկվող նյութի հետ: Նկատի ունենանք, որ հնդեվ րոպական բոլոր տոմարների սկիզբը համարվում է հակամարտող երկու կողմերի դավանաբանական և գաղափարական պայքարի ավարտը:
    1)Ըստ Ալեքսանդրիայի տոմարի աշխարհի արարման սկիզբը 5493 թվականի մաիսի 25-ին է:
    2)Ըստ եգիպտական ավանդապատումների՝ մ.թ.առաջ 2782 թվականին, աշխարհի արարման պահից անցել էր 482 տարի, այսինքն՝ ըստ եգիպտական արեգակնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3264 թվականին:
    3)Ըստ աքքադական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համա պատասխանում է մ.թ. առաջ 4322 թվականին:
    4)Ըստ հրեաների լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապա տասխանում է մ.թ. առաջ 3761թվականին:
    5)Ըստ ասորական ավանդապատումների՝«Աշխարհի արարման» սկիզբը համա պատասխանում է մ.թ. առաջ 3500 թվականին:
    Խուսափելու համար ավելորդ հարցադրումներից, այստեղ տանք որոշակի պարզա բանում ,ասորական տոմարը ունի երկու մոտեցում պատմական և մերօրյա:
    Պատմական, ասելով հասկանում ենք դիցաբանական արարման սկիզբը, որը համապատասխանում է մ.թ.առաջ 3500 թվականին:
    (շարունակելի)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Loki (13.08.2009), Լեռնցի (05.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական տոմար

    Երկրորդ՝ մերօրյա տոմարի հիմքը հանդիսացել է 1947 թվականին ամերկյան հնեա բան Ռ. Բրեյդվուդի կողմից Իրաքի տարածքում ուսումնասիրություններ կատա րելու ժամանակ հայտնաբերված առարկաների տարիքը, նրանք պատկանում էին մ.թ.առաջ 4750 թվականին: Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում նրանց տոմարը հավասար է 6758 տարվա :
    6)Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհի արարման» սկիզբը համա պատասխանում է մ.թ. առաջ 3768 թվականին:Ամփոփելով դիցաբանական, ինչպես նաև արևային և լուսնային տարեցույցների աշխարհի արարման հետ կապված հա մեմատությունները, կարող ենք ասել հետևյալը ՝
    1) Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհն արարվել» է
    մ.թ. առաջ 3768 թվականին կամ 2,58 արևային ցիկլ:
    2) Ըստ ասորական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է
    մ.թ. առաջ 3500 թվականին կամ 2,40 արևային ցիկլ:
    3) Ըստ եգիպտական արևային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է
    մ.թ. առաջ 3264 թվականին կամ 2,24 արեգակնային ցիկլ:
    4) Ըստ աքքադական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է
    մ.թ. առաջ 4322 թվականին կամ 2,24 լուսնային ցիկլ:
    5) Ըստ հրեական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է
    մ.թ. առաջ 3761 թվականին կամ 2,43 լուսնային ցիկլ:
    Բերված տոմարական հինգ օրինակներում աշխարհի արարման սկզբին վերաբեր վող հաշվարկը կատարվել է արևային և լուսնայի տարեցույցների օգնությամբ: Նկատի ունենանք մի կարևոր իրողություն, արեգակնային տարեցույցի մեկ լրիվ պտույտը հավասար է 1460 տարվա: Լուսնային տարեցույցի մեկ լրիվ պտույտը հավասար է 1930 տարվա, որը արևային ցիկլից ավել է 470 տարով, կամ համապա տասխանաբար 24%-ով, լուսնային օրացույցը հավասար է 13 ամսվա , արեգակ նային օրացույցը՝12 :
    Համեմատենք երկու տարեցույցների արդյունքները առանձին և իրար հետ :
    1) Եգիպտական,ասորական և հնդկական հաշվարկի համար ելակետ է հա մարվել արևային տարեցույցը:Ըստ արևային տարեցույցի՝ «Աշխարհը արար վել է » մ.թ. առաջ 3768 –ից մինչև մ.թ. առաջ 3264 թվականը ընկած ժամանա կաշրջանում :
    2) Աքքադական և Հրեական հաշվարկի համար ելակետ է համարվել լուսնային տարեցույցը: Ըստ լուսնային տարեցույցի՝«Աշխարհը արարվել է» համապա տասխանաբար մ.թ. առաջ 4322–ին և 3761 թվականին:
    Արևային տոմարների ներքին նվազագույն շեղվածությունը իրար նկատմամբ կազ մում է 268 արևային տարի:
    Լուսնային տոմարների ներքին առավելագույն շեղվածությունը իրար նկատմամբ կազմում է 561 լուսնային տարի կամ 426 արևային տարի:
    Ինչպես տեսնում ենք, տոմարների հաշվարկը երկու համակարգերի միջոցով (ներ առյալ արևային և լուսնային տարեցույցի տարբերությունը՝ ինչպես նաև արեւային և լուսնային տարեցույցների իրար նկատմամաբ ունեցած շեղումները) մատնա նշում են «աշխարհի արարման» տվյալները որոշակի շեղումներով, որոնք պայմա նականորեն կարելի է համարել ընդունելի: Հայկական տոմարի հետ կապված հաշ վարկի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուց առաջ մենք ունենք հետ ևյալ պատկերը՝
    1) Տարածաշրջանի«աշխարհաշինական» ավանդապատումներից՝«Հայկի և Բե լի» առասպելը շարունակում է Աստվածաշնչյան ավանդույթները և առաս պելի եզրափակող դեպքերը տեղի են ունեում հայոց աշխարհում, որը և կոչ վել է «աշխարհի արարում»:
    2) Հին աշխարհի հնագույն էթնոսներից հինգը, իրենց ավանդապատուների մեջ արձանագրել են մի իրադարձություն, որը իր նշանակությամբ հավա սար էր «աշխարհաշինությանը»,որը տեղի է ունեցել մ.թ. առաջ 3768 –ից մինչև մ.թ. առաջ 3264 թվականը ընկած ժամանակաշրջանում:
    ա) Ըստ արևային տարեցույցի՝ «Աշխարհի բաժանումը» տեղի է ունեցել մ.թ.
    առաջ 3768 –ին :
    բ) «Աշխարհի բաժանման» փաստը արձանագրվել է մ.թ.առաջ 3500 թվակա
    նին ասորական տոմարի միջոցով :
    գ) Արևային տոմարը, որպես հաշվարկային միավոր եգիպտոսում սկսել է օգ
    տագործվել 3264 թվականից:
    3) Հայկական տոմարի հիմքում նույնպես ընկած է «աշխարհաշինական» գա
    ղափարախոսությունը: Հինգ էթնոսների «աշխարհաշինական» ավանդական
    տոմարների ցիկլների համեմատությամբ Ղ.Ալիշանի հայկական տոմարը
    հավասար է 1,70 ցիկլի կամ 2492 տարվա:
    ա) Հնդկական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազ
    մում է 0,88 ցիկլ կամ 1276 տարի:
    բ)Ասորական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազ
    մում է 0,69 ցիկլ կամ 1008 տարի:
    գ)Եգիպտական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազ
    մում է 0,53 ցիկլ կամ 772 տարի:
    4) Զուգահեռ համեմատությունները թույլ են տալիս կատարել հետևյալ եզրա
    կացությունը, վերը նշված տոմարները և նրաց ցիկլները որոշակի շեղում
    ներ ունեն և պայմանականորեն կարելի է համարել,որ նրանք համահունչ
    են իրար հետ:
    5) Ի պատիվ Աստվաշնչի՝ Նոյի հինգերրորդ սերունդ՝ Հայկի տարած հաղթա
    նակը, մ.թ. առաջ 3768-ից մինչև 3500 թվականը ընկած ժամանակաշրջանը՝
    համայն հին աշխարհը ճանաչեց նոր սկիզբ, այն հաստատվեց բոլոր հնա
    գույն էթնոսների կողմից և դարձավ այդ էթնոսների տոմարների հիմքը:
    6) Հայ ժողովրդի պատմական հիշողությունը կարողացել է պահպանել նաև
    «աշխարհի արարման» օրը: Հայկի տարած հաղթանակից հետո, նոր տարվա՝
    «նավասարդի» հետ կապված ծիսական տոնակատարությունները և արարո
    ղությունները տեղափոխվեցին և սկսվեցին նշվել պետականորեն՝ օգոստո
    սի11-ին:Նավասարդի 11-ը պաշտոնապես ճանաչվեց որպես «նոր աշխարհի»
    հիմնադրման օր:
    Նախահայրերի ստեղծած ավանդույթների պաշտպանությունը Հայկի կողմից և նրա տարած հաղթանակի հաստատումը մ.թ.3500 տարի առաջ, մեծ իրադարձու թյուն էր ամբողջ աշխարհի համար: Համաձայն արևային տարեցույցի, համապա տասխանաբար մեջ բերված էթնիկական տոմարները մատնանշում են աշխարհի արարման սկիզբը, որը տեղի է ունեցել մ.թ.առաջ 3768-ից մինչև 3264 թվականը ընկած ժամանակաշրջանում:
    Ղ.Ալիշանի կազմած Հայկական տոմարի վերահաշվարկը և համապատասխան տոմարային շեղումները գրանցելուց հետո ստանում ենք հետևյալ պատկերը: Եգիպտական, աքքադական, հրեական, ասորական, հնդկական և հայկական տո մարների տարեթվերը ըստ էության մատնանշում են նույն հզոր պատմական երե ւույթը՝ փոխաբերական աշխարհի արարումը:
    Ամփոփում՝
    Մեզ հայտնի հնագույն յոթ տոմարները ունեն այսպիսի տարիք.
    1)Ըստ Ալեքսանդրիայի ժամանակագիրների՝ աշխարհը ստեղծվել է մ.թ. առաջ 5493 թվականմ մայիսի 25-ին,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 7501 տարի առաջ:
    2) Ըստ աքքադական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 4322 թվակա նին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 6332 տարի առաջ:
    3) Ըստ հրեական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3761 թվականին ,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5769 տարի առաջ:
    4) Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3768 թվականին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5776 տարի առաջ:
    5)Ըստ մեր վերահաշվարկի «Աշխարհն արարվել» է մ.թ.առաջ 3500 թվականի օգոս տոսի 11-ին, ըստ այս վերահաշվարկի աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ:
    6) Ասորական դիցաբանական տոմարը՝ հիմնված մ.թ. առաջ 3500թ., ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ: Ասորական տոմարը հիմնված է 1947 թվականին հայտնաբերված առարկաների տարիքի հիման վրա:Հայտնաբեր ված առարկաները պատկանում էին մ.թ.առաջ 4750 թվականին:Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում ասորիների տոմարը հավասար է 6758 տարվա :
    7) Ըստ եգիպտական արևային տարեցույցի՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3264 թվականին ,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5272 տարի առաջ:
    Ամբողջացնելով եղած ժամանակագրական տեղեկությունները հիմնական տոմար ների հետ կապված, համադրելով իրար հետ Եվրոասիական տարածաշրջանի աշ խարհաշինական ավանդազրույցները և հիմնվելով մեր կատարած եզրակա ցությունների վրա կարող ենք նշել հետևյալը:
    1. Հայկ և Բել Դյուցազնամարտը պաշտոնական ավարտը հաստատեց մ.թ. առաջ 3500 թվականին :
    2. Այս հաղթանակը դարձավ աշխարհաստեղծ նոր հարաբերությունների սկիզբ:
    3. Հաղթանակած Հայկին իրավունք տրվեց գլխավորելու արևապաշտ Արմե նական էթնոսին: Հայկը հավաքեց իր համախոհներին՝ նրանց, ովքեր հա վատարիմ էին մնացել ԱՐԱՐԻՉ և ՆՈՅ պայմանագրին և նախնյաց երկրում մ.թ.առաջ 3500 թվկանին վերահաստատեց «Արևի» գաղափարախոսության գերակայության թագավորությունը:Համաձայն այս լրացումների և վերա հաշվարկի՝ մեր կարծիքով հայկական բուն տոմարը կարող էր սկսվել ոչ ուշ, քան մ.թ. առ աջ 3500-ին:
    4. Հայկազունիների տոմարը 5508 տարեկան է:

    05.09.2008 թ.
    աղբյուր
    http://www.iranahayer.com/historyculture/300.html
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (05.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Հայկական Տոմար
    Հեղինակ՝ Hack, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.04.2016, 20:05
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •