User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    շարունակություն



    Դաշտապահը


    Մի օր, դպրոցից վերադառնալիս, ճամփես կարճեցի ու անցա թեյի պլանտացիաների միջով: Հասած իզաբելլան տերևների արանքից այնպես գայթակղիչ էր ժպտում ինձ, որ հրապույրին չդիմանալով, պայուսակը կախեցի ծառի ճյուղից ու իսկույն մագլցեցի կատարը: Հոյակապ է իզաբելլան: Չգիտես ինչու՝ քաղաքացիք ասում են, թե բաղլինջի հոտ ունի: Ճիշտ է, ես բաղլինջ համտես չեմ արել, բայց եթե իրավ այդպես է, ուրեմն թող կեցցե բաղլինջը: Սկզբում ամբողջ ճութերն էի կուլ տալիս, իսկ մի լավ կշտանալուց հետո սկսեցի նույնիսկ գիլաների խիստ ընտրություն կատարել, երբ՝

    - Էդ ո՞վ ես, է՛յ, որ ելել ես ծառին ու կոլխոզի ունեցվածքը թալանում ես:

    Սիրտս փորս ընկավ ու, եթե ժամանակին չկառչեի ճյուղից՝ հասած տանձի նման կթրմփայի ներքև:

    - Քեզ հետ եմ, է՛յ, խու՞լ ես:

    Ներքև նայեցի: Ծառի տակ Իլիկոն էր՝ օղակած թոկն ուսին, գոտում՝ ցաքատ, կողքին այծը, որ գետնին թափված խաղողի հատիկների կլեպները հավաքում էր ու լմլմում:

    - Չե՞ս լսում, ա՛յ մարդ, ո՞վ ես, որ ձեռ ես բարձրացրել կոլխոզի ունեցվածքի վրա: Ձեն հանի, շնչավո՞ր ես, թե չար ոգի ու պիղծ արարած: Ասա՛ տեսնեմ, ո՞վ ես:
    - Ես սատանան եմ, սատանան:
    - Սատանա լինես, թե չար ոգի, դու չգիտե՞ս, որ աստված կոլխոզը նրա համար չի ստեղծել, որ ամեն սոված շուն շան որդի խժռի էդ խաղողը: Դե, հենց հիմի ցած իջի, թե չէ ծտի նման ներքև կգցեմ:
    - Տղամարդ ես, բարձրացի՝ էստեղ խոսենք:
    - Ցած իջի, քեզ ասում եմ:
    - Չեմ իջնի:
    - Չե՞ս իջնի:
    - Չէ՛:
    - Դե մնա էդտեղ, տեսնեմ, թե ինչքան պիտի մնաս, ես որ վռազելու տեղ չունեմ, - ասաց Իլիկոն ու նստեց ծառի տակ:

    Շարունակեցի ընդհատված աշխատանքս:

    Համարյա մեկ ժամ Իլիկոն ծառի տակ մնաց: Ի վերջո չհամբերեց ու հարցրեց.

    - Ի՞նչ ես անում:
    - Բույն եմ շինում, - պատասխանեցի:
    - Խաթրով եմ ասում, իջի ցած, քո կամքով տանեմ գրասենյակ:
    - Սպասի, խաղող ուտեմ, հետո:
    - Դու մա՞րդ ես, թե հնձան, հեր օրհնած, իջի՛ ցած:
    - Չեմ իջնի:
    - Չես ենթարկվում, չէ՞:
    - Չէ՛:
    - Դե որ էդպես է՝ դաշտապահը դու ես, առ քեզ թոկը, առ քեզ ցակատը, գնա ու պահակություն արա, - ասաց Իլիկոն ու սկսեց ուսի թոկը քանդել:
    - Ի՞նչ ես ուզում, ա՛յ մարդ, ի՞նչ ես կպել ու պոկ չես գալիս ինձանից, գնա քո ճամփով:
    - Ո՞վ ես, այ մարդ, ասա, թե չէ հիմա խալխին կկանչեմ:

    Իլիկոն նոր միայն նկատեց ճյուղից կախված պայուսակը:

    - Ըհը՜, հիմի ու՞ր պիտի գնաս, հո կիմանամ՝ ով ես:

    Իլիկոն ոտքերն իրարից հեռացրեց, պայուսակի անկյուններից բռնեց ու բերանքսիվայր թափ տվեց:

    - «Դեկամերոն», - կարդաց ու գիրքը դրեց մի կողմ, - «Ինչպես է կոփվում պողպատը», «Մենակ՝ մարդակերների մեջ», «Տրիստան և Իզոլդա», «Ընձենավորը»: Ո՞վ ես, այ շան ձագ, կամ որտե՞ղ ես սովորում, որ ոչ տետր ունես պայուսակումդ, ոչ մատիտ, - բացականչեց հուսահատ Իլիկոն:
    - Զուրիկոն եմ:
    - Օ՜, մահը տան քեզ, Զուրիկելա, ոնց չարչարեցիր դու ինձ: Հենց հիմի ցած իջի ու հետդ մի երկու ճութ խաղող բեր, թե չէ ջարդդ կտամ:

    Ծառից ցատկեցի ու գրկեցի Իլիկոյի ուսերը:

    - Ո՞նց ես, Իլիկո:
    - Դու ամոթ ունե՞ս, թե՞ չէ: Ինչքան չարչարեցիր ինձ: Հույսերս էլ ջուրը թափեցիր:
    - Ի՞ն չ է պատահել:
    - Էն է պատահել, որ կես տարի է պահակ են ընտրել: Գիտես, չէ՞:
    - Հետո՞:
    - Սկզբում ինձ ձի տվին, մեռա ես նրա ետևից քարշ գալով: Մի օր տեսա՝ Սիպիտոյի կովը մտել է արտը, ձիուց թռա ու ձեռքս գցեցի կովի պոչին, ետ նայեմ՝ ձին չկա: Վազեցի ձիու հետևից, մի կերպ բռնեցի, ետ նայեցի՝ կովը չկա: Հիմի էլ ձին բաց թողի, վազեցի կովի ետևից ու նրան բռնեցի, ետ նայեցի՝ ձին չկա: Կովին բաց թողի, վազեցի ձիու ետևից, բռնեցի, ետ նայեցի և... Էսպես դրոգի ձիու նման էնքան վազեցի ձիու և կովի ետևից, որ լեզուս կախ ընկավ ու երկուսն էլ փախան: Երեկ ընդհանուր ժողովում նախագահն ասեց՝ Իլիկո Չիգոգիձե, կամ բարեխղճորեն կատարի քո ֆունկցիաները, կամ ազատում եմ:
    -Բա հիմի ի՞նչ ես անելու:
    - Ծառին որ մարդ տեսա, մտածեցի, թե բախտս բերեց, հիմի էս մարդուն կբռնեմ, կտանեմ գրասենյակ, և նախագահը թե լավ տղա է, թող կանգնի ու ասի, որ Իլիկոն վատ է աշխատում:
    - Եթե ուզում ես՝ տար ինձ:
    - Դու հո գիժ չես, ուզում ես տատդ էլ մյու՞ս աչքս հանի:
    - Բա ի՞նչ ես անելու:
    - Էս էծին կտանեմ ու կսևացնեմ նախագահի առաջ, ծող անի՝ ինչ ուզում է:
    - Ու՞մ այծն է:
    - Ո՞նց թե՝ ումն է: Իմն է, առաջին անգա՞մ ես տեսնում:
    - Քոնը մորուք ուներ:
    - Ուներ, հիմի չունի, կտրել եմ:
    - Ինչու՞:
    - Որ չճանաչեն. թե չէ ո՞վ է տեսել դաշտապահը սեփական էծը բռնի ու գրասենյակ տանի:
    - Հետո՞:
    - Էդքան բան. մեկ է սա էծ չի, թեկուզ լիտով կաթ խմացրու՝ մի բաժակ չի կթվի: Ոչ էլ մսացուի համար է բանի պետք: Ոսկոր ու կաշի է: Սրանից միայն վնաս եմ կրում, կտանեմ ու կտեսնեն, որ օրինավոր աշխատող եմ:
    - Իսկ եթե ճանաչե՞ն:
    - Էնպես չեմ արել, որ ճանաչեն, իսկի ես չեմ ուզում հավատալ, որ իմն է... Ապրես, բալա, աստծու օրհնանքը քեզանից անպակաս լինի, բերանս չորացել էր՝ խաղող կերցրիր:
    - Ցտեսությու՛ն, Իլիկո:
    - Զուրիկո, մեռնեմ քեզ, Իլարիոնի մոտ բերանիցդ խոսք չթռցնես, թե չէ կծախի ինձ, - խնդրեց Իլիկոն:
    - Մի՛վախենա, Իլիկո:

    Մի ամիս անց, գերազանց աշխատանքի համար, մորուքը խուզած, բայց բավականին չաղացած այծը հանդիսավոր արարողությամբ իբրև պարգև հանձնվեց Իլիկոյին:



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (16.08.2009), Ֆոտոն (19.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Շենքի տատիկը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2013, 14:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •