Որո՞նք են Հայաստանում ամենատարածված 2 ստեղնաշարերի դասավորությունները։ Կարո՞ղ եք կցել նրանց նկարները։
Որո՞նք են Հայաստանում ամենատարածված 2 ստեղնաշարերի դասավորությունները։ Կարո՞ղ եք կցել նրանց նկարները։
Սա ինչ է նշանակում (ներեք, եթե հարցս բացահյտում է տհաճություն առաջացնելու աստիճանի անգրագիտություն իմ կողմից)Սահակ-ի խոսքերից
Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
Ճշգրիտ վիճակագրական տվյալներ չունեմ և կարող եմ ասել միայն ենթադրաբար:
Կարծում եմ, որ ամենատարածվածը ֆոնետիկ անվանումը կրող ստեղնաշարային դասավորությունն է.
Դրանից հետո գալիս գրամեքենային անվանումը կրող 2 (իրարից որոշ չափով տարբերվող) դասավորությունները:
Կարծում եմ, որ այդ երկուսից ավելի շատ տարածված է սա.
Բայց անձամբ ես օգտագործում եմ երրորդը (էլի գրամեքենային), որը որքան գիտեմ օգտագործում են նաև պրոֆեսիոնալ մեքենագրողների (օպերատորների) մեծ մասը.
Spec-ին. Կարծում եմ արդեն պարզ է, թե ինչի՞ մասին էր խոսքը
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շնորհակալություն։ Մի քանի հարց ունեմ․
1. Ֆոնետիկում վյուն «ւ» տառը երկու տարբեր ստեղների վրա է։ Դա միտումնավո՞ր է։
2. "Shift -" -ը underscore "_" է ֆոնետիկում՞։
3. Ֆոնետիկում չկա ափաթարց «'» (apostrophe)
Այս հարցերը տալիս եմ այն պատչառով որ X.org -ի հայկական ստեղնաշարերի դասավորությունները (որոնք հիմա օգտագործվում են բոլոր տեսակի Լինուքս և ԲՍԴ-ների մեջ) ավելացրել էի ժամանակին և ուզում եմ համոզված լինել որ ճիշտ եմ ավելացրել։ Քո ուղարկած առաջին երկու դասավորություններն եմ ավելացրել։
Ճիշտն ասած այդ հարցերի պատասխանները չգիտեմ: Ես ուղղակի կրկնել է KDWin ծրագրի դասավորությունները՝ ենթադրելով որ դրանք "հիմնավորված" են:
Վերջին դասավորությունում որքան հիշում եմ մի քանի կետադրական նշաններ տարբերվում են օրիգինալից: Ես դա արել եմ ըստ "մեր" հարմարության:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այ հիմա պարզ է .Chuk-ի խոսքերից
Շնորհակաություն...
Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
Chuk,
Ես նույնպես օգտվում եմ 3-րդ տարբերակից: Փոքր ժամանակվանից հայրս այդպես է սովորեցրել: Բայց հիմա այն աստիճանաբար դուրս է մղվում (չգիտեմ ինչու): Նույնիսկ վերջին KDWin-ում չկա...
Միայն չհասկացա, թե Ձեր բերած նկարները որ ծրագրից են.... Կարծես DKD-ից: Այդ ծրագրում Unicode չկա չէ՞:
Այո, նկարները DKD ծրագրից են: Ցավոք դեռևս Unicode support-ի հարցը նրանում լուծված չէ: Մեր գործընկերներից մեկը, ով ծրագրի հիմնական ծրագրավորողն է, այժմ ծառայում է բանակում: Ամռանը կվերադառնա և հուսով եմ որ մենք վերջապես ավարտին կհասցնենք DKD ծրագիրը ու կներկայացնենք հանրությանը՝ արդեն unicode support-ովEgern.net-ի խոսքերից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ