Astrid-ի խոսքերից
Ժողովուրդ խնդիր ունեմ. Java standalone application-ի interface-ում ո՞նց հայերեն գրեմ, և՛ input դաշտերը, և՛ interface-ի ամբողջ ինֆորմացիան պետք է հայերեն լինեն:
Նախորոք շնորհակալություն օգնության համար:
Astrid, մի քիչ ավելի մանրամասն կգրե՞ս պրոբլեմը որն է։ Ի՞նչն է խանգարում հայերեն գրելուն։
Եթե խնդիրն այն է, որ IDE-ի մեջ (էն ծրագիրը, որի մեջ Java–ի կոդն ես գրում) քառակուսիներ են երևում տառերը, ապա պիտի ուղղակի ֆայլի կոդավորումը դնես UTF-8 ու գուցե editor–ի ֆոնտն էլ որևէ unicode ֆոնտ։ Եթե կոնկրետ ասես, թե ի՞նչ IDE ես օգտագործում՝ Eclipse, NetBeans, JBuilder, …, ավելի մանրամասն կասեմ ոնց անես։
Ինչ վերաբերում է արդեն Java ծրագրի մեջ input-ներում հայերեն գրելուն, ուղղակի պիտի input–ի ֆոնտը որևէ unicode ֆոնտ դնես. օրինակ՝ Sylfaen։ Ծրագրի կոդը մոտավորապես սենց մի բան պիտի լինի.
Կոդ:
TextArea text = new TextArea();
Font font = new Font("Sylfaen", Font.ITALIC, 20);
text.setFont(font);
Համանման ձևով պետք է գրվի JButton–ի, JLabel-ի և այլ կոմպոնենտների դեպքում.
Կոդ:
Font font = new Font("Sylfaen", Font.PLAIN, 12);
JLabel jLabel = new JLabel();
jLabel.setFont(font);
jLabel.setText("Անկապ պիտակ");
JButton button = new JButton();
button.setFont(font);
button.setText("Սեղմիր ինձ");
Եթե էլի հարցեր կան, հնարավորին չափ հստակ ներկայացրեք, կփորձեմ պատասխանել։
Էջանիշներ