Շատերի տանը կան այնպիսի գրքեր, որոնք մենք երբեք չենք բացում։ Պատճառները տարբեր են լինում՝ ռուս գրողին երբեք հայերեն թարգմանությամբ չեմ կարդա, այս գրողին տանել չեմ կարողանում, մի գրքից ունենք երկու հատ, սկսել, բայց չեմ վերջացրել և չեմ էլ վերջացնի և այսպես շարունակ։ Այդպիսի գրքերը մնում են մի անկյունում և մոռացվում են։ Իսկ այդ ժամանակ որևէ մեկին հենց այդ մոռացված գիրքը շատ անհրաժեշտ է։ Առաջարկում եմ գրքերը փոխանակենք։ Այստեղ գրենք, թե ինչ գրքեր կուզենք փոխանակել և որ գրքի դիմաց։
Էջանիշներ