User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները

  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները

    Այս թեմայում խոսելու ենք հունական և հռոմական դիցաբանության մասին: Գանք ամենա-ամենասկզբից:

    Աստվածների տոհմաբանությունը

    Հին հույները հավատում էին, որ սկզբնական հավերժական, անսահման մութ քաոսից ծնունդ են առել առաջին աստվածները ու աստվածուհինները, ինչպես նաև ամբողջ աշխարհը: Քաոսից առաջացել է երկիրը՝ Գեան: Քաոսից էլ հենց, խոր խավարում, առաջացավ մռայլ տարտարոսը: Գեա-երկիրը ծնեց երկնքին-Ուրանոսին: Երկիրը- Գեան, այս ամենը ծնեց առանց հոր օգնության: Բայց Ուրանոսը, Գեայի որդին, միաժամանակ դարձավ նրա այրը: Եվ այդ ամուսնությունից ծնվեց մի քանի զավակներ՝ նախնադարյան տիտանները: Գեայի և Ուրանոսի որդի Օվկիանոսը և աստվածուհի Թետիսը ծնեցին բոլոր գետերն ու ծովային աստվածուհինները՝օվկիանուհիները: Արև-Հուլիոսը ծնվեց Հիպերիոնի և Թեայի ամուսնությունից, այդ ամուսնությունից էլ ծնվեց Ավրորան՝լուսաբացը, աստղերն ու քամիները: Եվ ուրիշ շատ աստվածներ, աստվածուհիներ ու հսկաներ ծնվեցին Ուրանոսն ու Գեան(Երկինքն ու Գեան): Էս առաջին ամուսնական զույգը

    Ուրեմն էս Ուրանոսը ատում էր իր զավակներին և բանտարկում է երկրի ընդերքում, նրանց թույլ չտվեց լույս աշխարհ գալ: Այդ ժամանակ Գեան կոփեց մի սուր մանգաղ, կանչեց իր երեխաներին և համոզեց ապստամբել հոր դեմ: Ոչ ոք չհամարձակվեց ապստամբել: Միայն Քրոնոսը(Սատուրն) ապստամբեց Ուրանոսի դեմ , (ամաչում եմ ասեմ էլ ինչ արեց) և խլեց նրանից իշխանությունը:
    Ուրանոսի արյունից ծնունդ առան օձի ոտքերով հսկաները և վրիժառության աստվածուհինները՝ֆուրիաները , ինչպես նաև մահվան, երկպառակության, խաբեության, ոչնչացման, քնի(ՀԻպնոս), վրեժխնդրության(Նեմեսիս և այլն) աստվածությունների մաֆիան:

    Տապալելով հորը, Քրոնոսը վախենում էր վրեժխնդրությունից: Այդ իսկ պատճառով վախենում էր նույնիսկ իր զավակներից և ուտում էր նրանց ամեն անգամ, երբ նրա կինը՝ Հռեա աստվածուհին(Ուրանոսի և Գեայի դուստրը) ծնում էր նրանց և բերում ամուսնու մոտ : Այդպես նա կուլ տվեց Հեստիային, ընտանեկան օջախի աստվածուհուն, պետությունների և քաղաքների հովանավորուհուն , այնուհետև Ցերերային, Հերային(Յունոնային), Պլատոնին և Պոսեյդոնին(Նեպտունին):
    Երբ Հռեան հղիացավ Զևս աստվածով, ապա թաքնվեց Կրետե կղզու մի քարայրի մեջ:Այնտեղ էլ ծնվեց Զևսը, որը հետո դարձավ աստվածների հայրը:
    Որդուն փրկելու համար Զևսի մայրը բարուրի մեջ փաթաթեց մի քար և այդ քարե տիկնիկը տարավ ոկրամոլ ամուսնուն, նա կուլ տվեց քարը ր այդպես Զևսւ կենդանի մնաց:
    Երբ Զևսը առնականացավ ուղևորվեց հոր մոտ և նրան ստիպեց դուրս նետել( ) իր կուլ տված երեխաներին: Այնուհետև կռիվ սկսվեց նրա և հոր միջև: Նրանք դիրք գրավեցին Օլիմպիոս լեռան վրա: Քրոնոսը նրա դեմ դուրս բերեց տիտաններին: Տաս տարի Զևսը ցիկլոպ- հսկաների օգնությամբ կռվեց տիտանների դեմ, բայց ապարդյուն, այդ ժամանակ
    նա օգնության կանչեց հարյուրձեռնանի և հիսունգլխանի հսկաներին, որոնք սկսեցին ժայռեր նետել հսկաների:
    Երկինքը տնքում էր մինչև բուն տարտարոսի խորքերը, կրակը պատել էր երկիրը, եռում էին ծովերը: Տիտանները պարտվեցին կապկպվեցին և նետվեցին տարտարոսը: Գեան պաշտպան կանգնեց իր երեխաներին՝տիտաններին: Նա Տարտարոսի հետ ամուսնությունից ծնեց Տիփոնին՝հարյուրգլխանի հրեշին: Եվ պայքարը նորից սկսեց եռալ:
    Սոսկալի ոռնոցով հաչում, կաղկանձում, գոռգոռում, մռնչում էին, ճչում էին Տիփոն հրեշի այդ հարյուր դրակոնային գլուխները: Վախեցան Օլիմպիոսի աստվածները, Զևսը նորից կռիվ սկսեց Տիփոնին ծածկեց իր կայծակների կրակե նետերով, շշմեցրեց նրան որոտով, մոխիր դարձրեց գլուխները ու նետեց տարտարոսը : Դրանից հետո տիրեց խաղաղություն Օլիմպիոսի վրա գտնվող աստվածների բազմության մեջ: Նրանց բոլորի ավագը դարձավ աստվածների և մարդկանց հայրը՝ Զևսը: Ծովի վրա իշխել սկսեց Պոսեյդոնը, ստորերկրյա թագավորության, մեռածների վրա ՝ Հեդեսը, իսկ երկիրը թողեցին ընդհանուր օգտագործման համար:
    Զևսը ըստ հունական դիցաբանության, շատ կանայք ուներ՝Հերան, Լատոնան, Մայան , Դեմետրան, Արտեմիսը, Ֆեմիդան , Եվրոպան և այլն և այլն. նրանցից շատ որդիներ և դուստրեր ունեցավ: Իսկ Աթենասը ծնվեց Զևսի գլխից: Զևսը իմացավ , որ աստվածուհիներից մեկը՝ բանականության աստվածուհի Մեֆիսը, պետք է ծնի երկու արտասովոր երեխա : Ճակատագրի աստվածուհիները նախագուշակեցին, որ նրանցից մեկը Զևսին գահընկեց կանի: Զևսն վախեցավ: Նա սիրալիր խոսքերով քնեցրեց Մեֆիսին և կուլ տվեց նրան:
    Կարճ ժամանակ հետո Զևսը հղիացավ , բայց ոչ թե արգանդում այլ գլխում, անտանելի կերպով ցավում և ուռում էր Զևսի գլուխը: Նա իր որդի Հեփեստոսին հրամայեց կացնով ճեղքել իր գլուխը: Ծնվեց Աթենաս աստվածուհին՝զինվորական սաղավարտով, նիզակներով և վահանով Զևսի գլխավոր կինը Հերան խանդից դաժանաբար հետապնդում էր Զևսի սիրուհիներին ու սիրեցյալներին և Զևսը ստիպված էր նրանց ամեն կերպ թաքցնել: Երբ Զևսը սիրեց Արգոս թագավորի աղջկան, նա ստիպված եղավ նրան կերպարանափոխել, դարձնելով ձյունի պես սպիտակ մի կով:

    Հ.Գ. Հիշեմ էլի կգրեմ
    Чеширский КотЭ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.08.2009), davidus (10.08.2009), E-la Via (16.08.2009), Kita (09.08.2009), Norton (09.08.2009), Surveyr (10.08.2009), Yellow Raven (02.09.2009), Երվանդ (11.08.2009), ԿԳԴ (18.08.2009), Հայկօ (09.08.2009), Ռուֆուս (09.08.2009), Փոքրիկ (10.08.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,409
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպես նա կուլ տվեց Հեստիային, ընտանեկան օջախի աստվածուհուն, պետությունների և քաղաքների հովանավորուհուն , այնուհետև Ցերերային, Հերային(Յունոնային), Պլատոնին և Պոսեյդոնին(Նեպտունին):
    Երևի Պլուտոնի հետ ես : Հունական դիցաբանության մեջ՝ Հադեսը՝ հանդերձյալ աշխարհի աստվածը:

    Բայց երկնաբնակները կարելի ա փոխել : Նենց սովորական-կիսաերկրային հերոսների մասին էլ կկարողանանք գրել, էլի: Ոսկեդար-բան:

    Ստեղ ես հլը կխրախճեմ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.08.2009), Kita (09.08.2009)

  5. #3
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Արև-Հուլիոսը ծնվեց Հիպերիոնի և Թեայի ամուսնությունից,
    Հուլիոսը՝ ճիշտ է Հռոմեական է, բայց այնքան էլ երկնաբնակ չէ: Արևը Հելիոսն է, և նրա անունով է կոչված հելիում գազը…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.08.2009), davidus (10.08.2009), Հայկօ (09.08.2009)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,409
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Զևսը ըստ հունական դիցաբանության, շատ կանայք ուներ՝Հերան, Լատոնան, Մայան , Դեմետրան, Արտեմիսը, Ֆեմիդան , Եվրոպան և այլն և այլն
    Կներես, էլի, *e}|{uka* ջան, երկու գրառումներս էլ սխալների ուղղում են : Ճակատագրի հունական աստվածուհու անունը հայերեն Թեմիս է :

    Ուզում եմ էստեղ հետո փորձել ներկայացնել էն առասպելները, որոնցից ծնունդ են առել թևավոր խոսքեր (իսկ դրանք շատ-շատ են): Դանայան տակառ, սիզիփոսյան աշխատանք, տանտալոսյան տանջանքներ, Նարկիսոս (Նարցիս), Հերակլեսի սխրանքներ, տրոյական ձի... Համ հետաքրքիր կլինի, համ՝ օգտակար :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 09.08.2009, 22:36:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.08.2009), ministr (17.08.2009), Ձայնալար (10.08.2009), Տատ (09.08.2009)

  9. #5
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դանայան տակառ, սիզիփոսյան աշխատանք, տանտալոսյան տանջանքներ, Նարկիսոս (Նարցիս), Հերակլեսի սխրանքներ, տրոյական ձի... Համ հետաքրքիր կլինի, համ՝ օգտակար :
    ՇԱՏ: Վաղվանից միանում եմ:
    Աքիլեսի գորշապար (արյա, հայերեն խոսքն էլ հիշեցի):

  10. #6
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՇԱՏ: Վաղվանից միանում եմ:
    Աքիլեսի գորշապար (արյա, հայերեն խոսքն էլ հիշեցի):
    Գորշապարը լավն էր շատ Բայց էդ պարն ավելի շատ գարշելի էր, քան գորշ, Վիտ ջան
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.08.2009)

  12. #7
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, էլի, *e}|{uka* ջան, երկու գրառումներս էլ սխալների ուղղում են : Ճակատագրի հունական աստվածուհու անունը հայերեն Թեմիս է :

    Ուզում եմ էստեղ հետո փորձել ներկայացնել էն առասպելները, որոնցից ծնունդ են առել թևավոր խոսքեր (իսկ դրանք շատ-շատ են): Դանայան տակառ, սիզիփոսյան աշխատանք, տանտալոսյան տանջանքներ, Նարկիսոս (Նարցիս), Հերակլեսի սխրանքներ, տրոյական ձի... Համ հետաքրքիր կլինի, համ՝ օգտակար :
    Հա հավես կլինի Հայկ գրի, ես էլ կգրեմ

    Հայկ ջան ճակատագրի աստվածուհու անունը հայերեն Թիխան է(Ֆորտունան), իսկ Ֆեմիդան(Թեմիսը) արդարադատության աստվածուհին էր ու նաև Զևսի կնանիքից մեկը:
    Чеширский КотЭ

  13. #8
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,247
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ էստեղ հետո փորձել ներկայացնել էն առասպելները, որոնցից ծնունդ են առել թևավոր խոսքեր (իսկ դրանք շատ-շատ են): Դանայան տակառ, սիզիփոսյան աշխատանք, տանտալոսյան տանջանքներ, Նարկիսոս (Նարցիս), Հերակլեսի սխրանքներ, տրոյական ձի... Համ հետաքրքիր կլինի, համ՝ օգտակար :
    Արդյո՞ք տրոյական ձիու պատմությունը առասպել է

  14. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,409
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի երկնաբնակները

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք տրոյական ձիու պատմությունը առասպել է
    Դժվար է ասել: Ձին այդպես էլ չեն գտել, իսկ Տրոյայի ավերակները՝ այո :

    Լավ, սկսեմ տրոյական ձիուց :

    Արդեն ինը տարի է՝ պաշարել էին հույները հզոր Տրոյան, արդեն բազում-բազմաթիվ հերոսներ էին զոհվել դաժան ու արյունայի մարտերում, սակայն քաղաքը դեռ անառիկ էր: Ռազմի դաշտում ընկել էին արդեն Աքիլեսը, Հեկտորը, Այաքսը, շատ ու շատ ուրիշներ: Ու սկսեցին կասկածել հույները, որ չի իրականանա ինը տարի առաջ Միսիայում կատարված գուշակությունը, որ չեն տիրի իրենք Տրոյային անգամ տասներորդ տարում: Սակայն այդտեղ էր Իթակեի խորամանակ արքան՝ Ոդիսևսը: Նա առաջարկեց հույներին կառուցել մի հսկայական փայտե ձի, որի մեջ պիտի թաքնվեին հույն ամենաքաջ հերոսները. ձին պիտի մնար քաղաքի դարպասների դիմաց, իսկ մնացած հույները պիտի այրեին իրենց ճամբարն ու հեռանային դեպի ծովափ՝ ձևացնելով, թե դադարեցնում են քաղաքի պաշարումը: Համաձայնեցին հույները: Հռչակավոր նկարիչ Էպեոսը Ոդիսևսի ու Աթենաս-Պալլասի օգնությամբ ստեղծեց հսկայական փայտե ձին: Ներսում թաքնվեցին հույն ամենազորեղ ռազմիկներն ու հերոսները: Ապա մյուս հույներն այրեցին իրենց բոլոր շինությունները, նավ նստեցին ու բաց ծով դուրս եկան:

    Տրոյացիները տեսան, թե ինչպես է այրվում հույների ճամբարը, թե ինչպես են վերջիններս հապճեպ հեռանում դեպի ծովափ: Ցնծացին նրանք. ինը տարի ձգվող պատերազմն ավարտվել էր: Դուրս եկան տրոյացիները իրենք քաղաքի բարձր պարիսպների հետևից ու սկսեցին քայլել հույների ճամբարի ծխացող ավերակների միջև: Եվ հանկարծ նրանք տեսան ահռելի ձին ու սկսեցին վիճել, թե ինչ անեն այն: Ոմանք առաջարկում էին տանել քաղաք, մյուսները՝ այրել: Ձին քաղաք տանելուն դեմ էր նաև Ապոլոնի քուրմ Լաոկոոնը: Նա բարձրաձայն համոզում էր իր համաքաղաքացիներին այրել ձին: Սակայն աստվածները դեմ էին Տրոյայի փրկվելուն: Դեռ խոսում էր Լաոկոոնը, երբ հեռվում՝ ծովի ջրերի մեջ, երևացին երկու զարհուրելի, հրեշավոր օձեր, որոնց Աթենասն էր ուղարկել: Օձերը ափ նետվեցին ու իրենց օղակների մեջ ճզմեցին Լաոկոոնի երկու որդիներին: Զարհուրծ Լաոկոոնը շտապեց իր զավակներին փրկելու, սակայն նրան էլ ծվատեցին օձերի սուր ատամները:



    Լաոկոոնի մահը է՛լ ավելի համոզեց Տրոյացիներին, որ ձին հարկավոր է քաղաք տանել: Եվ ուրախությամբ ու ցնծությամբ սկսեցին քարշ տալ նրանք ձին դեպի իրենց քաղաքը: Վերջապես ձին կանգ առավ միջնաբերդում:



    Ապա Տրոյայում սկսվեցին խնջույնքերը. երգով, պարով ու գինով էին նշում տրոոյացիները պատերազմի ավարտը: Վերջապես՝ ուշ գիշերով, ամեն ինչ լռեց: Հոգնած քուն մտան ոչ մի բան չկասկածող տրոյացիները: Եվ այդժամ, Ոդիսևսի գլխավորությամբ, զգուշորեն դուրս եկան հերոսները ձիու միջից ու ցրվեցին խոր քնած Տրոյայի փողոցներում: Եվ քաղաքի պարիսպներից ներս սկիզբ առավ մի սարսափելի կոտորած: Հերոսները բացեցին քաղաքի տիտանական դարպասները, և հույները, որոնք տեսել էին այրվող քաղաքի ցոլքերը և վերադարձել էին ափ, ներխուժեցին Տրոյա: Հուսակտուր քաջությամբ պաշտպանվում էին տորյացիները, սակայն նրանք անզոր էին հույների դեմ:

    Այսպես կործանվեց Տրոյան՝ Ասիայի հզորագույն քաղաքներից մեկը: Իսկ «Տրոյական ձի» անվանումը մնաց որպես «ծածուկ, խորամանկ, նենգ, վտանգավոր մտահղացման» հոմանիշ:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.08.2009), Ambrosine (15.08.2009), cold skin (11.08.2009), Yellow Raven (02.09.2009), Լեո (10.08.2009), Տատ (15.08.2009), Փոքրիկ (11.08.2009)

  16. #10
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները

    Մոդերատորական. Վերնագրի մեջ «երկնաբնակները.» բառը փոխարինվել է «դիցարանները» բառով: Պատճառը. վերոնշյալ երկու դիցարանների մի զգալի մաս (օրինակ` օվկիանոսի, երկրի, անդրշիրիմյան կյանքի և այլնի աստվածությունները) երկնաբնակներ չէին համարվում:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.08.2009), davidus (18.08.2009), Dayana (15.08.2009), Yellow Raven (02.09.2009)

  18. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,409
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական. Վերնագրի մեջ «երկնաբնակները.» բառը փոխարինվել է «դիցարանները» բառով: Պատճառը. վերոնշյալ երկու դիցարանների մի զգալի մաս (օրինակ` օվկիանոսի, երկրի, անդրշիրիմյան կյանքի և այլնի աստվածությունները) երկնաբնակներ չէին համարվում:
    Monk ջան, Հին Հունաստանը քանի՞ դիցարան ուներ: Դիցարանը էսպես թե էնպես կարող է լինել միայն մեկ հատ : Այլ հարց է, որ այդ դիցարանը, ըստ լեգենդների, բաժանվել է հինգ դարերի (ոսկե, արծաթե, պղնձե-1, պղնձե-2, երկաթե դարեր), ամեն դարն ունեցել է իրեն հատուկ հերոսներն ու աստվածները և այլն:

    Ի դեպ՝ ուշադրություն դարձրու այս թեմային :
    DIXI
    carpe noctem

  19. #12
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Monk ջան, Հին Հունաստանը քանի՞ դիցարան ուներ: Դիցարանը էսպես թե էնպես կարող է լինել միայն մեկ հատ : Այլ հարց է, որ այդ դիցարանը, ըստ լեգենդների, բաժանվել է հինգ դարերի (ոսկե, արծաթե, պղնձե-1, պղնձե-2, երկաթե դարեր), ամեն դարն ունեցել է իրեն հատուկ հերոսներն ու աստվածները և այլն:

    Ի դեպ՝ ուշադրություն դարձրու այս թեմային :

    Հայկօ ջան, բնականաբար հին Հունաստանի դիցարանը մեկն էր, բայց այս թեմայում միայն մեկ դիցարանի մասին չի խոսվում, այլ երկու՝ Հունաստան և Հռոմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (19.08.2009)

  21. #13
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները

    Աստվածները ծովի հատակում

    Ծովի խորքում կանգնած է Պոսեյդոնի(Նեպտուն)՝ ծովի տիրակալի պալատը: Նրա զենքը սուր եռաժանին է: Ծովն ու ալիքները ենթարկվում են նրան: Հույն ժողովուրդն իր ծովային աստծուն տվել է կին՝ Ամֆիտրիդային, որը մորուքավոր ծովային Ներեյ պապի դուստրն էր: Այդ պապը շատ ծովահարս աղջիկներ ուներ: Պոսեյդոն աստվածը մեկ անգամ տեսավ, թե Ամֆիտրիդան խմբապարի մեջ ինչպես է պարում և ուզեց նրան փախցնել : Ամֆիտրիդան թաքնվեց Ատլաս հսկայի մոտ, որն իր ուսերի վրա էր պահում երկնակամարը: Բայց Դելֆինը հայտնաբերեց Ամֆիտրիդայի թաքստոցը և տարավ նրան Պոսեյդոնին: Պոսեյդոնի որդի Տրիտոնը հիմնականում նրանով է զբաղված, որ խաղում է ծովային խեցիների հետ, բայց այնպես , որ աղմուկից փոթորիկներ են բարձրանում: Երբեմն Պոսեյդոնը ծովի վրա շրջագայում է իր ձիերով լծված կառքով : Իսկ որ բարկանում է, սկսում է եռաժանիով հարվածել ծովին, Տրիտոնը ոռնում է խեցիների մեջ, և ալիքները սկսում են պար բռնել: Կամ գնում է դիտելու Ներեյի 50 ծովահարս աղջիկների խմբապարը: Ներեյը կարող է խորհուդրներ տալ, նա ամեն ինչ նախօորք գիտե: Իսկ եթե Ներեյը խորհուրդ չի տալիս, ապա դա կանի մի ուրիշ ծովային ծերուկ՝ Պրոտեյը, որը կարողանում է այլակերպվել, վերածնվել զանազան կենդանիների: Նրան ստիպելու համար , որ ապագան ասի, պետք է միայն հանկարծակի բերել, բռնել, այն ժամանակ կպատմի: Գլավկ աստվածը նույնպես նախօորք ամեն ինչ գիտե և կարող է իմաստուն խորհուրդ տալ ծովայինին կամ ձկնորսին:
    Իսկ աշխարհի հենց սահմանի վրա ապրում է Օվկիանոս աստվածը: Նա շրջահոսում է բոլոր ծովերն ու բոլոր ցամաքները, ունի ոչ ավել, ոչ պակաս՝ քան երեք հազար տղա-գետի աստվածներ և երեք հազար աղջիկ- օվկիանահարսներ, վտակների ու գետերի աստվածուհիներ:
    Այսպես էլ ապրում են ծովային աստվածներն ու աստվածուհիները:
    Чеширский КотЭ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (25.08.2009), Surveyr (26.08.2009)

  23. #14
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դարդանել

    Խոյի ոսկե գեղմը հունական առասպելի կարևոր մասն է կազմում :Ըստ հունական առասպելի ամպերի աստվածուհի Նեֆելան սիրահարվում է Էոլ աստծու Աֆամանտ որդու վրա և ծնում է նրանից երկու զավակ Ֆրիկս և Հելլու անուններով:
    Աֆամատը թողնում է Նեֆելին և ամուսնանում է ուրիշի հետ: Աֆամատի երկրորդ կինը ատում է Նեֆելի երեխաներին և ցանկանում է սպանել նրաց: Նեֆելին փաթաթում է իր որդիներին ամպերի մեջ նստացնում է նրանց ոսկե գեղմով խոյի վրա և ուղարկում է Կոլխիդա:Ճանապարհին Հելլան ընկնում է խոյի վրայից ծովը որը նրա անունով կոչվեց Հելլեսպոնտ:Երկրորդ որդին Ֆրիկսը հասավ Կոլխիդա և ի պատիվ իր փրկության ոսկեգեղմ խոյին մատուցեց Զեվսին որպես զոհ: Հելլայի ընկած վայրը կոչվեց «Դարդանելի նեղուց »,Տրված դարդանել անունը ուղղակիորեն արտահայտում էր Նեֆելի հոգեկան վիճակը կապված որդու կորստյան հետ:
    Զարմանալի է չէ ինչքան հայերեն է «Դարդանել»
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (29.08.2009)

  25. #15
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2009
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարդանել

    Հերակլեսի առաջին սխրագործությունը՝ Նեմեյան առյուծը
    Նախ նշեմ, որ Հերակլեսը բնակություն հաստատեց Տիրինթոսում և թուլակազմ Էվրիսթևսի ծառան դարձավ: Վերջինս վախենում էր հերոսից և թույլ չէր տալիս նրան Միկենե մտնել: Իր բոլոր հրամանները Հերակլեսին Տիրինթոս էր ուղղարկում իր բանբեր Կոպրեոսի միջոցով:
    Ահա շուտով Հելակլեսը ստացավ արքայի 1ին հրամանը՝ սպանել նեմեյան առյուծին, որը ապրում էր Նեմեա քաղաքի մոտ և ամայացնւմ շրջակայքը: Հերակլեսը իսկույն ճանապարհ ընկավ առյուծի որջը գտնելու համար… Ճանապարհին նա ոչ մի շնչավորի չհանդիպեց, բոլորը վաղից լքել էին այդ վաըրերը: Երկար փնտրելուց հետո վերջապես գտավ առյուծի որջը մի խավար քարանձավում, որը 2 մուտք ուներ: Դրանցից մեկը նա փակեց վիթխարի քարերով, և թաքնվեց՝ սպասելով առյուծին:
    Իրիկնամուտին առյուծը հայտնվեց:Հերակլեսը իր աղեղով 3 նետ արձակեց առյուծի վրա, սակայն նրա մորթին այնքան ամուր էր, որ նետերը հետ թռան: Առյուծը սկսեց շուրջը նայել, փորձելով գտնել այն հանդուգն արարածին, որը համարձակվել էր նետահարել նրան: Ահա նա տեսավ Հերակլեսին և վիթխարի ոստյունով նետվեց հերոսի վրա… Հերակլեսը հանեց իր գուրզը և ամպրոպային ուժով հարվածեց առյուծի գլխին:Այդ հարվածից առյուծը շշմած տապալվեց գետնին. Հերակլեսը նետվեց նրա վրա և խեղդամահ արեց: Հերակլեսն առյուծին տարավ Նեմեա, զոհ մատուցեց Զևսին և ի հավերժացում իր 1ին մեծագործության հիմնեց Նեմեական խաղերը… Էվրիսթևսը դա տեսնելով զարհուրեց և արգելեց նրան մոտենալ նույնիսկ Միկենեի դարպասներին… Ամեն անգամ, երբ Հերակլեսը բերում էր իր սխրանքների ապացույցները՝ Էվրիթևսը սոսկումով էր նայում դրանց միկինյան բարձրադիր պարիսպներից…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (29.08.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 22.04.2015, 20:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •