Իսկ ո՞վ ասաց, որ ես 100 տոկոսով համոզված եմՏենց բան չկա Mephistopheles ջան: Կյանքը համարում եմ ճանապարհ, ցանկացած ճանապարհ ինչ որ տեղ է տանում եւ ուզում եմ հավատի խեկը իմ ձեռքում ունենալ, այլ ոչ թե գնալ անհայտ ուղղությամբ եւ հասնել Աստված գիտե թե ուր: Mephistopheles ջան, հենց այս պահը կերտում է իմ ապագան, հենց հիմա գործի դրած իմ ջանքերը պայմանավորում են իմ վաղվա օրը: Ամեն վարկյան մենք ականատես ենք լինում պատճառահետեւանքային կապին, ցանկացած բան, որը ունի պատճառ ունի նաեւ հետեւանք: Այս ամենին ականատես լինելով ես ի՞նչպես կարող եմ ինքս ինձ խափել եւ ասել, որ իմ կյանքը չունի ոչ մի հետեւանք, ոչ մի շարունակություն: Մի կարծի թե ես վառվում եմ շարունակություն ակնկալելու ցանկությամբ: Ամեն բան իմ շուրջը, իմ ներսում գործում է անկախ իմ ցանկության, ամեն բան ապրում է իր ինքնուրույն կյանքով: Սիրտս, թոքերս, երիկամներս, իմ ողջ օրգանիզմը ապրում է իր առանձին կյանով, առանց իմ միջամտության, ես գոյություն ունեմ ոչ թե իմ սեփական նախաձեռնությամբ այլ անհայտ պատճառով, իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ կարող է ինձ խոսք տալ, որ այն ուժը որը ինձ գործի է դրել, կյանքից հետո այլես չի գործելու: Ինչու՞ ես չպետք է հավատամ այն բանին ինչին, որ սփական աչքերով եմ ականատես լինում եւ ինչու՞ ես պետք է ինքս ինձ չապահովագրեմ եւ չպատրաստվեմ լավ շարունակությանը:
Էջանիշներ