Mephistopheles ջան,ի՞նչ հիմքեր ունես ինձանից պահանջելու ապացույցներ երբ հարում ես մի ուղղության, որտեղ նույնպես չկան ապացույցներ:
Իսկ կրոնը լրիվ այլ առաքելությունը ունի, թե որն է այդ առաքելությունը եւ կրոնի ներկայացուցիչները որքանով են հաջող կատարում իրենց ստանձնած առաքելությունը լրիվ այլ թեմա է եւ լուրջ ուսումնասիրության կարիք ունի:
Բայց, որ տրադիցիոն գիտության մատերիալիստական համոզմունքները արգելակ են հանդիսանում թե գիտության եւ թե կրոնի բնականոն զարգամցմանը՝ փաստ է:
Կրոնի եւ գիտության մեջ կա խորը անջրպետ, որի առաջացման պատճառը գիտության ներկայացուցիչներն են: Կրոնը միշտ պատրաստ է համագործեկցել գիտության հետ, մինչդեռ գիտությունը հենց սկզբից հանդես է գալիս մերժողական դիրքով:
---------- Ավելացվել է՝ 18:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:55 ----------
Նույնն էլ ես կարող եմ առաջարկել, բեր այն համոզիչ փաստերը, որոնք քեզ մղում են լինել էվոլյուցիոնիստ, խոսք եմ տալիս դառնալ երդվյալ էվոլյուցիոնիստ:
Էջանիշներ