Ինչքանո՞վ լավ գիտեք տարբեր երկրների և տեսարժան վայրերի աշխարհագրական դիրքերը: Իսկ տարբեր պետությունների դրոշնե՞րը:

Ստուգեք ձեզ այս հետաքրքիր խաղի օգնությամբ.
http://www.travelpod.com/traveler-iq

Խաղի իմաստը հետևյալն է. ձեզ տրվում է քաղաքի, տեսարժան վայրի անունը և պահանջվում է ուրվագծային քարտեզի վրա մկնիկով սեղմել այն կետը, ուր գտնվում է տվյալ քաղաքը/վայրը: Սեղմելուց հետո հաշվարկվում է ճշգրիտ վայրի և ձեր նշածի միջև հեռավորությունը և ըստ այդմ տրվում են միավորներ:
Դրոշներով տարբերակի դեպքում (Flags of the World) տրվում է երկրի դրոշը և պահանջվում է գտնել երկրի մայրաքաղաքը:
Յուրաքանչյուր քայլի համար կա ժամանակային սահմանափակում՝ 10վ:

Այս թեմայում կարող եք հրապարակել ձեր վաստակած միավորների քանակը, եթե ցանկանաք:

Հաճելի ժամա՛նց: