Նույնությամբ քեզ վրա կիրառելը իհարկե արդարացի չէ: Հաշվի առ, որ դա պատմական աշխատություն չէ, այլ երգիծանք: Բայց մի՞ թե նմանություն չունի «Հուրին» «Հայ արի» դարձնելու հետ: Ես կասեի դրա երգիծական, գեղարվեստական գիրք լինելու պատճառով չափազանցված տարբերակն է:
Փաստորեն իրար նման անուններըի միջոցով ապացույցներ ստեղծելը վաղուցվանից գոյություն ունի: Պետք է ասեմ, որ դա ինձ համար անընդունելի է: Հավանաբար կրկնվում եմ, բայց անշուշտ գոյություն ունեն շատ ավելի իրար նման անուններ քան Հուրին ու Հայարին են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն:
Էջանիշներ