User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 356 հատից

Թեմա: Հայ ժողովրդի առաջնորդները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    2.Հինգի թագավորություն

    (ձևականորեն ընդունում էին Արմենիի գերագահությունը)
    (տիտղոս - Արմենի, Միտանի, Կիլիկիա՝ արքա, Հայա՝ քուրմ, Արարատ՝ զորավար)
    (մայրաքաղաք - Արմենի՝ Արմե, Միտանի՝ Վաշշուգանե, Կիլիկիա՝ Ադանա, Հայա՝ Անի, Արարատ՝ Վան)

    Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանության փլուզումը կործանարար հետևանքներ ունեցավ գերիշխանության հիմք հանդիսացած պետության` Արատտայի քրմապետության համար, որտեղ խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին հինգ անկախ թագավորություններ` Արմենի, Հայա, Արարատ, Միտանի և Կիլիկիա:

    2.1. Արմենիի թագավորություն


    Այստեղ շարունակեց իշխել Հայկազունիների գլխավոր ճյուղը և այն հանդիսացավ Հայկազունիների ավանդույթների գլխավոր շարունակողը: Այս թագավորությունը, որի գերագահությունը հաճախ միայն ձևականորեն, այնուհանդերձ ընդունում էին մնացած թագավորությունները, ընդգրկում էր Մինչեփրատյան Ծոփքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը ու Արարատի արևմտյան մասը և իր մեջ տարբեր ժամանակներում ներառում էր բազմաթիվ մանր իշխանություններ: Հետագայում` մ.թ.ա. 765 թ-ին այն միավորվեց Արարատյան թագավորությանը, իսկ ավելի ուշ դարձավ նրա հետնորդը: Արմենիի թագավորության Հայկազունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Արբակ Պարետի որդի (մ.թ.ա. 1612-1568)
    2. Զավան որդի (մ.թ.ա. 1568-1531)
    3. Փառնակ I որդի (մ.թ.ա. 1531-1478)
    4. Սուրեն I որդի (մ.թ.ա. 1478-1433)
    5. Հովնանակ որդի (մ.թ.ա. 1433-1403)
    6. Վաշտակ որդի (մ.թ.ա. 1403-1381)
    7. Հայկակ I որդի (մ.թ.ա. 1381-1363)
    8. Ամբակ I որդի (մ.թ.ա. 1363-1349)
    9. Առնակ որդի (մ.թ.ա. 1349-1332)
    10. Շավարշ I որդի (մ.թ.ա. 1332-1326)
    11. Նորայր որդի (մ.թ.ա. 1326-1302)
    12. Վստամ որդի (մ.թ.ա. 1302-1289)
    13. Կար որդի (մ.թ.ա. 1289-1285)
    14. Հորակ որդի (մ.թ.ա. 1285-1267, 1267` նաև Միտանիում)
    15. Հրանտ I որդի (մ.թ.ա. 1267-1242)
    16. Էնզակ որդի (մ.թ.ա. 1242-1227)
    17. Գլակ որդի (մ.թ.ա. 1227-1197)
    18. Հորո որդի (մ.թ.ա. 1197-1194)
    19. Զարմայր որդի (մ.թ.ա. 1194-1180)
    20. Շավարշ II որդի (մ.թ.ա. 1180-1137)
    21. Պերճ I որդի (մ.թ.ա. 1137-1102)
    22. Արբուն որդի (մ.թ.ա. 1102-1075)
    23. Պերճ II որդի (մ.թ.ա. 1075-1035)
    24. Բազուկ որդի (մ.թ.ա. 1035-985)
    25. Խոյ որդի (մ.թ.ա. 985-941)
    26. Հուսիկ որդի (մ.թ.ա. 941-910)
    27. Ամբակ II որդի (մ.թ.ա. 910-883)

    2.2. Հայայի թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Անիաների դինաստիան: Այն ընդգրկում էր Եփրատի վերին հոսանքից հյուսիս, արևմտյան հոսանքից արևմուտք, Արաքսի` մինչև Մեծամորի մոտ հարավ թեքվելը, հոսանքից հյուսիս ընկած տարածքը, և իր մեջ ներառում էր նաև 3 խոշոր կիսանկախ իշխանություններ` Կասկան (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտքում, որը բնակեցված էր հայերին մոտիկ ազգակից ցեղերով և ըստ էության հայկական էր), Թորգոմա տունը (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևմուտքում) և Մելիդեն (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևելքում)` Մելիտե կենտրոնով: Մ.թ.ա. մոտ XII դարի վերջին այն միավորվեց Արմենիին: Հայայի թագավորության Անիաների և հետագա գահակալների գահացանկը ունի հետևյալ տեսքը.
    1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1450)
    2. Մարի-Անի (մ.թ.ա. մոտ 1450-1400)
    3. Կար-Անի (մ.թ.ա. մոտ 1400 - ուղ. 1375)
    4. Հայկ-Անի (մ.թ.ա. 1375-1345)
    5. Անա-Անի (մ.թ.ա. 1345-1316)
    6. Անանուն (մ.թ.ա. 1316 - մոտ 1260)
    7. Միտաս (մ.թ.ա. մոտ 1260-1210)
    8. Անանուն (մ.թ.ա. մոտ 1210-1150)
    9. Արսեն (մ.թ.ա. մոտ 1150-1100)

    2.3. Արարատյան թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Արծրունիների դինաստիան: Այն ընդգրկում էր Արարատ նահանգի հիմնական մասը, Պարսկահայքը, Փայտակարանը, Արցախը, Ուտիքը, Սյունիքը, Վասպուրականը, Կորճայքը և իր մեջ ներառում էր նաև Մուսասիրի կիսաանկախ իշխանությունը: Հետագայում այն միավորեց ողջ Հայաստանը: Արարատյան թագավորության Արծրունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1280)
    2. Էխլի-Թեշուբ (մ.թ.ա. մոտ 1280-1240)
    3. Արուբի I որդի (մ.թ.ա. մոտ 1240-1200)
    4. Կալի-Թեշուբ որդի (մ.թ.ա. մոտ 1200-1150)
    5. Արուբի II (Կիլի-Թեշուբ) որդի (մ.թ.ա. մոտ 1150-1100)
    6. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1100-883)

    2.4. Միտանիի թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. 1561 թ-ից սկսեց իշխել Եգիպտոսից Կիռնակի գլխավորությամբ հեռացած Հայկազուտների դինաստիան: Այն ընդգրկում էր Հայոց Միջագետքը, Անդրեփրատյան Ծոփքն ու Հյուսիսային Ասորիքը և կենտրոնացված պետություն էր: Մ.թ.ա. 1258 թ-ին այն ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանին: Միտանիի թագավորության Հայկազուտների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը).
    1. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1561-1555)
    2. Շավարշ I (Շուտառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1555-1530)
    3. Պարետ (Պարատառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1530-1520)
    4. Բաղդասար (Բարսադատար) որդի (մ.թ.ա. մոտ 1520-1490)
    5. Սանասար (Սաուսադատար) եղբայր (մ.թ.ա. մոտ 1490-1450)
    6. Արտակ I (Արտադամա) որդի (մ.թ.ա. մոտ 1450-1410)
    7. Շավարշ II (Շուտառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1410-1360)
    8. Արտաշես (Արտաշումարա) եղբայր (մ.թ.ա. մոտ 1360 - ուղ. 1355)
    9. Տուշրատա եղբայր (մ.թ.ա. 1355-1327)
    10. Արտակ II (Արտադամա) եղբայր (մ.թ.ա. 1327-1326)
    11. Շավարշ III (Շուտուառա) որդի (մ.թ.ա. 1326-1325)
    12. Սատոն (Սատիվասա) Տուշրատայի որդի (մ.թ.ա. 1325-1298)
    13. Շավարշ IV (Շուտուառա) որդի (մ.թ.ա. 1298-1272)
    14. Վասակ (Վասաշատա) որդի (մ.թ.ա. 1272-1268)
    15. Հորակ Արմենիի արքա (մ.թ.ա. 1267)
    16. Շավարշ V (Շուտառնա) Վասակի որդի (մ.թ.ա. 1267-1258)
    Միտանիի թագավորության վասալներ` Հյուսիսային Ասորիքի Կադեշ և Կարքեմիշ քաղաք-պետությունների` Միտանիի Հայկազուտներին ազգակից դինաստիաների գահացանկերն մ.թ.ա. XIV-XIII դարերում ունեն հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը).

    2.4.1) Կադեշ


    1. Շավարշ (Շուտատառա) (մ.թ.ա. մոտ 1380 - ուղ. 1345)
    2. Հայ-տակամա (մ.թ.ա. 1345 - մոտ 1330)
    3. Արի-զորավար (Արի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1330-1310)

    2.4.2) Կարքեմիշ


    1. Շարա (Շառումա) (մ.թ.ա. մոտ 1330-1310)
    2. Սահուռ (Սաուռունուվա) (մ.թ.ա. մոտ 1310-1290)
    3. Անի-զորավար (Ինի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1290-1270)

    2.5. Կիլիկիայի թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. մոտ մոտ XVI դարի սկզբից սկսեցին անկախ իշխել տեղի Կիցուադանավանիները: Այն ընդգրկում էր Կիլիկիա նահանգ ը և կազմված էր իրար հետ սերտորեն կապված Ադանավայի իշխանությունից, որն ընդգրկում էր Դաշտային Կիլիկիան, և նրա գերագահության տակ գտնվող Արմադանի իշխանությունից, որն ընդգրկում էր Լեռնային Կիլիկիան: Կիլիկիայի թագավորության Կիցուադանավանիների ու հետագա գահակալների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
    1. Պիլիա I (մ.թ.ա. մոտ 1550-1510)
    2. Պարիյավատրի (մ.թ.ա. մոտ 1510-1500)
    3. Իսպատակսու (մ.թ.ա. մոտ 1500-1480)
    4. Սանասար I (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1480-1470)
    5. Պիլիա II (մ.թ.ա. մոտ 1470-1430)
    6. Բաղդասար (Բադատիսու) (մ.թ.ա. մոտ 1430-1410)
    7. Թալզուշ (մ.թ.ա. մոտ 1410-1400)
    8. Սանասար II (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1400-1360)
    9. Տելեպինու քուրմ Սուպիլուլիումա I-ի որդի (մ.թ.ա. մոտ 1360-1334)
    10. Պենտիսիլաս քուրմ (մ.թ.ա. մոտ 1334-1260)
    11. Մոկացի (Մոկս) (մ.թ.ա. մոտ 1260-1180)
    12. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1180-883)
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.08.2009, 13:38:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.08.2009), erewanski (12.08.2009), Մեղապարտ (09.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.07.2010, 16:14
  4. Ի՞նչ կփոխեիք հայ ժողովրդի պատմության մեջ
    Հեղինակ՝ weber, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.08.2008, 15:31
  5. Հայ ժողովրդի պատմությունը առանց երրորդ ուժի
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.04.2007, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •