Ինչ-որ տեղ ճիշտ ես ասում: Ճիշտ ասած այդ պոստը տեղադրելիս ես ինքս էլ կասկածում էի, դնել այն թե ոչ: Չէի ուզում դնել, քո ասած պատճառով… Ի վերջո որոշեցի դնել, քանի որ, ճիշտ է, Քարթլին Հայաստան չէ, իսկ այնտեղ մեծամասնություն էին կազմում վրացիները, բայց այնուհանդերձ հայերի մի մեծ հատված ապրում էր այդ տարածքում և ինչ-որ իմաստով այս մարդիկ նաև նրանց առաջնորդներն էին… Ասեմ նաև, որ Կախեթիի իշխանությունը գրեթե յոթանասուն տարի գլխավորել է Դավիթ Անհողիի որդին, բայց ես, քո ասած պատճառներով, այն արդեն միանշանակ չտեղադրեցի - տոհմը մերն է, բայց ժողովուրդը՝ այս դեպքում միանշանակ ոչ:
Նման ցուցակներ կազմելու մի քանի մեթոդական թերություններից մեկն էլ մատնանշածդ էր:
Ինչևիցե - համենայն դեպս, որոշ վերապահումներով իհարկե, ավել ինֆորմացիա է, չի խանգարի
Էջանիշներ