User Tag List

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 356 հատից

Թեմա: Հայ ժողովրդի առաջնորդները

  1. #31
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Երկաթյա տրամաբանություն ,հայ արաքների հիմնական ցուցակը Չամչյանն է կազմել :
    Կան մի քանի լրացնումներ այդ ցուցակին :
    Սա ինձ հանդիպած հայոց արքաների առաջին ամբողջական ցուցակն է ,իհարկե կարելի է որոշ բաների հետ չհամաձայնվել ,սակայն կոնցեպտուալ առումով ճիշտ է :
    Սա հավանաբար հեղինակային աշխատանք է և հիմնված է սեփական պրպտումների վրա:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #32
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    OMG.... Էս ցուցակը որ կարդում էի, օպերացիոն համակարգս կախեց
    Ստացվում է...

    Ինչքան առընչվել եմ Հայեց պատմության հետ, երբեք չեմ հանդիպել դեպք, երբ Երվանդունիների, Արտաշեսյանների, ու Արշակունիների դինաստիաները «միքսվեին» իրար ու ներկայացվեին որպես մի դինաստիա׃
    Չէ, կարծես այնքան էլ ճիշտ չես. Երվանդունիները ներկայացված են առանձին, իսկ այ Արտաշեսյանները և Արշակունիները այդ վիճակում են: Այս մոտեցումը, թեև ոչ տարածված ու ոչ պաշտոնական մակարդակով ընդունված, կար դեռևս սովետահայ պատմագիտության շրջանակում: Ես ևս այս մոտեցման կողմնակիցն եմ - այսինքն, որ իրականում «Արտաշեսյան» դինաստիա չի եղել և խոսքը Արշակունիների մասին է: Ընդ որում ինձ հաջողվել է առաջարկել մի շարք նորույթներ այս տեսակետում, որոնք լրացուցիչ անգամ հաստատում են նրա ճշմարտացիությունը: Ուղղակի խնդիրը մի քիչ բարդանում է նրանով, որ Արշակունիները ըստ էության երկու անգամ են «գալուստ արձանագրել» Մեծ Հայքի գահին, մենք, այսպես ասած, գործ ունենք Արշակունիների երկու սերնդի հետ: Ընդ որում, նույն գործընթացը գրեթե նույն ժամանակներում եղել է նաև Պարթևական թագավորությունում: Այսպես, պայմանականորեն ասած «Արշակունիների առաջին սերունդը» Պարթևական թագավորության գահին բազմեց մ.թ.ա. 248 թ-ին (Արշակ I Քաջի (մ.թ.ա. 248-247) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև մ.թ. 12 թ-ը (Վոնոն I-ի (7-12) թագավորության վերջ), իսկ «Արշակունիների երկրորդ սերունդը» Պարթևական թագավորության գահին բազմեց 12 թ-ին (Արտավան III-ի (12-38) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև 224 թ-ը (Արտավան V-ի (213-224) թագավորության վերջ): Ընդ որում պարթև Արշակունիների երկրորդ սերունդը կապ ուներ առաջին սերնդի հետ ամուսնա-խնամիական կապերով, սրանք, որպես Ատրպատականի թագավորության արքաներ, հանդիսանում էին պարթև հիմնական ճյուղի կողային ճյուղը, ինչպես նաև նրանով, որ Արտավան III-ը հանդիսանում էր Ատրպատականի թագավորության արքա Արիոբարզան II-ի աղջկա որդին, իսկ Արիոբարզան II-ի հոր մայրը մեր Տիգրան Մեծի որդի Արտավազդի աղջիկն էր:
    Նույնատիպ «սերնդափոխություն» եղավ նաև Մեծ Հայքի գահին: Պայմանականորեն ասած «Արշակունիների առաջին սերունդը» Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց մ.թ.ա. 247 թ-ին (Վաղարշակ I Քաջ (մ.թ.ա. 247-225) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև մ.թ. 1 թ-ը (Տիգրան IV-ի (մ.թ.ա. 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1) թագավորության վերջ), իսկ «Արշակունիների երկրորդ սերունդը» Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց 51 թ-ին (Տրդատ I (51, 54-59, 62-75) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև 428 թ-ը:

    Մեկ էլ Տիգրան Բ Մեծի՝ վերևում բերված գահակալության տարիները շփոթեցրին ահավոր՝ 5-րդ դասարանից 5 մատիս պես հիշում էի՝ «մ.թ.ա. 95-55»׃
    Բանն այն է, որ ըստ Մովսես Խորենացու (գիրք 2, գլուխ 17-21) Հայոց այս մեծագույն արքան մահացել է մ.թ.ա. 38 թ-ին: Սովետահայ պատմագիտությունը, ավանդականորեն առաջնությունը տալով եվրոպական աղբյուրներին և թերագնահատելով մերը, ժխտել է այս ուղղակի տեղեկությունը և հիմք է ընդունել Պլուտարքոսի տվյալները այն մասին, որ երբ Կրասոսը մ.թ.ա. 55 թ-ին եկավ Արևելք, նա կապեր հաստատեց Տիգրանի որդի Արտավազդի հետ: Վերջ, այլ տեղեկություն ուղղակի չկա: Ու հենց սրա հիման վրա են ուսումնասիրողները ենթադրել, որ Տիգրանը մ.թ.ա. 55 թ-ին արդեն մահացած է եղել: Բայց ես համաձայն չեմ այս մոտեցման հետ և, ըստ իս, Տիգրանը մահացել է Խորենացու ասած տարում, իսկ նրա որդի Արտավազդը, սկսած արդեն մ.թ.ա. 50-ականների սկզբից եղել է իր հոր գահակից-արքան ու հենց այդ պատճառով է Կրասոսը շփվել հենց նրա հետ:

    Արտավազդ Ա-ն Տիգրան Մեծի հայրը չէ՞ր
    Ոչ: Արտաշեսի որդի Արտավազդը մահացավ անզավակ, իսկ Տիգրան II Մեծը Արտաշեսի մյուս որդի, Մեծ Հայքի արքա Տիրան I-ի (մ.թ.ա. 116-95) որդին էր:

    , իսկ Արտավազդ Բ-ն՝ որդին...
    Այո, թեև իրականում նրան ճիշտ կլինի կոչել ոչ թե «Արտավազդ Բ (II)», այլ հենց «Արտավազդ Գ (III)»: Ավանդականորեն ընդունված է Մեծ Հայքի արքա, Տիգրան II Մեծի որդի Արտավազդին (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31) կոչել Արտավազդ II: Սակայն այստեղ ակնհայտորեն հաշվի չի առնեցվում Մեծ Հայքի տաղանդավոր արքա Արտավազդ I-ը (մ.թ.ա. մոտ 305 - ուղ. 247): Հաշվի առնելով վերջինիս, ինչպես նաև Արտաշես I-ի որդի Արտավազդին (մ.թ.ա. 160-116)` ես լիովին հիմնավորված հայոց այս ամենակրթված արքաներից մեկին կոչում եմ Արտավազդ III: Ի դեպ - Արտավազդ անունով էլի Հայոց արքաներ ենք ունեցել և շարքը փակում է Արտավազդ VI-ը (մոտ 255 - ուղ. 261):

    և Ո՞ւմ գահակիցն էր նա՝ մ.թ.ա. 38-31 թթ...
    Երևի գրածս մի քիչ պարզ չէր. մ.թ.ա. 38-31 թթ նա արդեն թագավորում էր միանձնյա, մինչ այդ էր գահակից իր հորը...

    Ի՞նչ պատճառներով են Պարթևական ու Հռոմեական դրածոները /1-62 թթ/ ներառվել նույն դինաստիայի մեջ... և այլն.....
    Հարցը տեղին է: Խնդիրն այն է, որ նման գահակալական սխեմաներ կազմելիս միշտ դժվար է «տոհմից դուրս» մարդկանց հարցը: Տես, եթե նրանց ցուցակի մեջ չներառես, ժամանակագրական բացեր են մնում, ներառում ես՝ առաջանում է այն խնդիրը, որին բախվեցիր դու: Առայժմ առաջարկված բավարար լուծում չկա. ես էլ որոշեցի դրանց ներառել ցուցակում, սակայն առանձնացնել «իտալիկ» տառատեսակով

    Ես իհարկե ահագին սկեպտիկ վերաբերմունք ունեմ մեր սիրելի կրթական համակարգի ու սովետահայ պատմագրության /որի վրա և հինվում է կրթական ծրագիրը/ նկատմամբ,
    Պատկերացրու ճիշտ ես...

    Շատ կուզեի գիտելիքներիս բացը լրացնել...
    Ես պատրաստ եմ իմ ուժերի սահմաններում օգնել քեզ այդ գործում

    Մեղապարտ ջան - դու իհարկե ճիշտ ես
    Վերջին խմբագրող՝ Lion: 18.08.2009, 08:14:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.09.2009), Loki (18.08.2009)

  4. #33
    I lenker til Ragnarök Loki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2006
    Հասցե
    Åsgard
    Տարիք
    35
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Շնորհակալ եմ հնարավորինս հանգամանալից պատասխանի համար. օպեռացիոն համակարգիս "fatal error"-ի պատճառ դարձած հարցերը պարզաբանվեցին׃ Շատ հետաքրքիր էր Արշակունիների երկու սերնդափոխության պահը. ակամա զուգահեռներ անց կացրի ֆրանսիական Վալուաների և Բուրբոնների դինաստիաների հերթափոխության հետ՝ այդ երկու արքայատոհմերը նույնպես, ըստ էության, միևնույն դինաստիայի տարբեր ճյուղեր էին׃ Հետաքրքիր էր նաև Տիգրան Մեծի գահակալության տարեթվերի վերաբերյալ դիտարկումը. ես պարզապես տեղյակ չէի, թի ինչ փաստերի հիման վրա էր կատարվել ժամանակագրությունը׃ Ես նույնպես չեմ կարծում, որ Պլուտարքոսի՝ ներկայացրածդ վկայությունը բավարար հիմք կարող էր հանդիսանալ׃

    Երևի գրածս մի քիչ պարզ չէր. մ.թ.ա. 38-31 թթ նա արդեն թագավորում էր միանձնյա, մինչ այդ էր գահակից իր հորը...
    Տիգրա Մեծի գահակալության թվականների վերաբերյալ հարցի պարզաբանումից հետո արդեն հասկացա, թե ինչում է բանը

    Ոչ: Արտաշեսի որդի Արտավազդը մահացավ անզավակ, իսկ Տիգրան II Մեծը Արտաշեսի մյուս որդի, Մեծ Հայքի արքա Տիրան I-ի (մ.թ.ա. 116-95) որդին էր:
    Հա էլի... կներես, էդ մեկը ես էի ուղղակի շփոթել

    Ես պատրաստ եմ իմ ուժերի սահմաններում օգնել քեզ այդ գործում
    Շնորհակալ եմ׃ Ուշադիր կհետևեմ «Ակումբում» գրառումներիդ, մեկ-մեկ հարցեր կտամ Հույս ունեմ, որ մի օր, երբ հնարավորություն լինի, կզրուցենք Հայոց պատմության որոշ առանցքային հարցերի շուրջ ու կկարողաամ քեզնից «հանրամատչելիոտ» գրականության ցուցակ վերցնել׃
    Վերջին խմբագրող՝ Loki: 18.08.2009, 08:48:

    Vår lekam skal brennast ved Ragnarok
    Våre sjeler bindast i Frost og Eld
    Our flesh shall burn at Ragnarok
    Our souls shall be united in Frost & Fire

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.08.2009)

  6. #34
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Ուրախ եմ, որ օգտակար եղա Հաճույքով կպատասխանեմ հարցերիդ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #35
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Համանման մոտեցում մեկ ուրիշ տեսանկյունից:
    http://www.eutyun.org/S/E/GN/Katna%201.htm
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. #36
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    6.2.Ծոփքի թագավորություն


    (տիտղոս - արքա)
    (մայրաքաղաք - մինչև Արշամաշատ)

    1. Արշամ I Սիենիս V-ի որդի (մ.թ.ա. մոտ 323-280)
    2. Սամվել որդի (մ.թ.ա. մոտ 280 - ուղ. 240)
    3. Արշամ II որդի (մ.թ.ա. 240-220)
    4. Քսերեքս Բռնակալ որդի (մ.թ.ա. 220-201)
    5. Զարեհ (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-175 արքա)
    6. Արկաթիաս որդի (մ.թ.ա. 175-164)
    7. Մեհրուժան եղբայր (մ.թ.ա. 164 - մոտ 140)
    8. Արտանես որդի (մ.թ.ա. մոտ 140 - ուղ. 94)
    9. Միացվեց Մեծ Հայքին
    Վերջին խմբագրող՝ Dayana: 19.08.2009, 22:59:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #37
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    6.3.Կոմագենեի թագավորություն


    (տիտղոս - արքա)
    (մայրաքաղաք - Սամոսատ)

    1. Պտղոմեոս (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-150 արքա)
    2. Սամվել Թեսբե Դիկե որդի (մ.թ.ա. մոտ 150-100)
    3. Միհրդատ I Կալինիկ որդի (մ.թ.ա. մոտ 100-92)
    4. Միհրդատ II Ֆիլորոմե Միհրդատ I-ի որդի (մ.թ.ա. մոտ 92-70)
    5. Անտիոք I Թեոս Դիկե Եպիֆան որդի (մ.թ.ա. մոտ 70-35)
    6. Անտիոք II եղբորորդի (մ.թ.ա. մոտ 35-25` համիշխան)
    7. Միհրդատ III եղբայր (մ.թ.ա. մոտ 35-25` համիշխան)
    8. Միհրդատ IV որդի (մ.թ.ա. մոտ 25 - ուղ. 5)
    9. Անտիոք III որդի (մ.թ.ա. 5 - մ.թ. 17, 38)
    10. Հռոմի պրովինցիա (17-38)
    11. Անտիոք IV Եպիֆան Անտիոք III-ի որդի (38-73)
    12. Հռոմի պրովինցիա (73-395)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #38
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    6.4.Հայոց Միջագետքի թագավորություն,
    Արշակունիներ


    (տիտղոս - արքա, Ավագ այր)
    (մայրաքաղաք - Եդեսիա)

    1. Արա Արտավազդ II-ի ազգական (մ.թ.ա. 160 - մոտ 127)
    2. Մազուր որդի (մ.թ.ա. մոտ 127-120)
    3. Բաղդասար որդի (մ.թ.ա. մոտ 120-115)
    4. Բակուր I որդի (մ.թ.ա. մոտ 115)
    5. Բակուր II որդի (մ.թ.ա. մոտ 115-105)
    6. Արման I որդի (մ.թ.ա. մոտ 105-94)
    7. Աբգար I Նիզակակից Արման I-ի որդի (մ.թ.ա. մոտ 94-69)
    8. Աբգար II Արիարմեն որդի (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53)
    9. Աբգար II Արիարմեն Աբգար I-ի որդի (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53)
    10. Արման II որդի (մ.թ.ա. 53 - մոտ 34)
    11. Պակուրի որդի (մ.թ.ա. մոտ 34-30)
    12. Աբգար III որդի (մ.թ.ա. մոտ 30 - ուղ. 26)
    13. Աբգար IV Սև Արտաշես II-ի որդի (մ.թ.ա. 26-23)
    14. Աբգար V Մեծ որդի (մ.թ.ա. 23 - մ.թ. 50)
    15. Արման III (մ.թ.ա. 23-6` Հռոմի չիշխած դրածո)
    16. Արման IV (մ.թ.ա. 6 - մ.թ. 13` Հռոմի չիշխած դրածո)

    17. Անանիա Սակավակյաց Աբգար V-ի որդի (50)
    18. Սանատրուկ հորաքրոջ որդի (50-51)
    19. Արման V (50-57` Հռոմի չիշխած դրածո)
    20. Աբգար VI Սանատրուկի որդի (51-91)
    21. Արման VI (57-71` Հռոմի չիշխած դրածո)
    22. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (91-110` ունիա Մեծ Հայքի հետ)
    23. Աբգար VII Հայզուտ որդի (110-116)
    24. Պարթամասապատ Խոսրովի որդի (116-121)
    25. Արման VII Հայզուտ Աբգար VII-ի որդի (121-138)
    26. Արման VIII որդի (138-162, 164-177)
    27. Վահե տոհմից (162-164)
    28. Աբգար VIII Արման VIII-ի որդի (177-212)
    29. Աբգար IX որդի (212-216)
    30. Արման IX որդի (214-216` գահակից)
    31. Հռոմի պրովինցիա (216-232)
    32. Աբգար X Արման IX-ի որդի (232-253)
    33. Հռոմի պրովինցիա (253-395)
    Վերջին խմբագրող՝ Elmo: 28.08.2009, 10:11:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Loki (22.08.2009)

  12. #39
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    6.5.Կիլիկիայի թագավորություն


    (տիտղոս - արքա)
    (մայրաքաղաք - Տարսոն)

    1. Տարկոնդիմոտ I (մ.թ.ա. 66-31)
    2. Տարկոնդիմոտ II Ֆիլիպատոր որդի (մ.թ.ա. 31-17)
    3. Արքելայոս Կապադովկիացի (մ.թ.ա. 17 - մ.թ. 38` ունիա Կապադոկիայի հետ)
    4. Հռոմի պրովինցիա (38-41)
    5. Անտոնիոս Պոլեմոն (41-72)
    6. Հռոմի պրովինցիա (72-395)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #40
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    7.Մարզպանական Հայաստան


    (տիտղոս - մարզպան)
    (մայրաքաղաք - Դվին)

    1. Վեհմշապուհ (428-442)
    2. Վասակ Սյունի Ուրացող (442-450, 450-451` ձևական)
    3. Ատրորմիզդ Արշակունի (451-464)
    4. Ատրվշնասպ (464-481)
    5. Սահակ Բագրատունի (481-482)
    6. Շապուհ (482-484` ձևական)
    7. Անդիկան (484-485)
    8. Վահան Մամիկոնյան (485-505)
    9. Վարդ Մամիկոնյան (505-514)
    10. Բուրզան (514-518)
    11. Մժեժ Գնունի (518-548)
    12. Վշնասպ-Վահրամ (548-555)
    13. Դենշապուհ (555-558)
    14. Վարազդատ (558-564)
    15. Սուրեն (564-572)
    16. Վարդան Փոքր Մամիկոնյան (572-580)
    17. Միհրան Միհրվանդակ (572-574` ձևական)
    18. Ֆիլիպ Դավաճան Սյունի (574-576` ձևական)
    19. Տամ-Խոսրով (576-578` ձևական)
    20. Վարազ-Վզրուկ (578-579` ձևական)
    21. Պահլավ (579-586` ձևական)
    22. Մուշեղ Խիզախ Մամիկոնյան (580-590)
    23. Հրահատ (586-587` ձևական)
    24. Հրարտին-Դատան (587-590` ձևական)
    25. Վնդատական-Նիխորական (590-595)
    26. Մերկուտ (595 - մոտ 596)
    27. Հազդեն (մոտ 596-597)
    28. Բուդմա (մոտ 597-598)
    29. Գայման (մոտ 598-599)
    30. Սմբատ Բազմահաղթ Բագրատունի (մոտ 599 - ուղ. 601)
    31. Ջան-Վեհ (601-604)
    32. Դատոյան Պարսիկ (604-606)
    33. Սենիտամ-Խոսրով (606-608)
    34. Աշտատ-Իստայր (608)
    35. Շահեն Փուշտիպան (608-609)
    36. Շահրայնապետ (609-610)
    37. Փարսահնապատ (610-616)
    38. Նամդերվշնասպ (616-619)
    39. Շահրբլագան (619-624)
    40. Ռոզբեհան (624-627)
    41. Վարազ-Տիրոց Բագրատունի (627-634)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #41
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    8.Սատրապական Հայաստան


    (տիտղոս - պատրիկ, Հայոց իշխան)
    (մայրաքաղաք - Արշամաշատ, Դվին)

    1. Գազավոն Կամսարական (388-390)
    2. Սամվել Մամիկոնյան (390 - մոտ 420)
    3. Վասակ Դավաճան Մամիկոնյան (մոտ 420-460)
    4. Անանուն (մոտ 460-505)
    5. Հովհան Արշակունի (մոտ 505 - ուղ. 539)
    6. Վասակ Մամիկոնյան (539 - մոտ 545)
    7. չի նշանակվել (մոտ 545-572)
    8. Մորրիկ (մոտ 572-582)
    9. Ներսեհ Կամսարական (մոտ 582-590)
    10. Հովհան (590-593)
    11. Հերակլ Ավագ (593 - մոտ 600)
    12. Սուրեն (մոտ 600 - ուղ. 625)
    13. Մժեժ Գնունի (625-635)
    14. Դավիթ Սահառնունի (635-641)
    15. Թեոդորոս Ռշտունի (641-646, 647-654)
    16. Թովմա Հույն (646)
    17. Սմբատ Վարազ-Տիրոցի Բագրատունի (646-647)
    18. Մուշեղ Մամիկոնյան (654-655)
    19. Համազասպ Մամիկոնյան (655-661)
    20. Գրիգոր Մամիկոնյան (661-685)
    21. Աշոտ Բագրատունի (685-689)
    22. Ներսեհ Կամսարական (689-693)
    23. Սմբատ Բագրատունի (693-726)
    24. Աշոտ Կուրացյալ Բագրատունի (726-748)
    25. Գրիգոր Մամիկոնյան (748-750)
    26. Մուշեղ Մամիկոնյան (750-753)
    27. Սահակ Բագրատունի (753-761)
    28. Սմբատ Բագրատունի (761-775)
    29. Աշոտ Բագրատունի (775-780)
    30. Տաճատ Անձևացի (780-785)
    31. Սմբատ Բագրատունի (785-804)
    32. Աշոտ Քաջ Բագրատունի (804-824)
    33. Բագրատ Բագրատունի (824-851)
    34. Սմբատ Խոստովանող Բագրատունի (851-855)
    35. Աշոտ Բագրատունի (855-885, 885-890` Հայոց արքա)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #42
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    9.Արցախ-Ուտիքի թագավորություն


    (տիտղոս - արքա)
    (մայրաքաղաք - Պարտավ)

    Առանշահիկներ

    1. Վաչե տոհմից (մոտ 451 - ուղ. 460)
    2. Վաչագան Բարեպաշտ եղբորորդի (460 - մոտ 510)
    3. Գուրգեն որդի (մոտ 510-540)
    4. Վռամշապուհ որդի (մոտ 540-596)
    5. իշխանությունն անցավ Միհրանյաններին

    Միհրանյաններ

    1. Միհրան տոհմից (596 - մոտ 598)
    2. Արամայիս որդի (մոտ 598-600)
    3. Վարդ I որդի (մոտ 600-605)
    4. Վարդան Քաջ որդի (մոտ 605-610)
    5. Վարդ II որդի (մոտ 610-615)
    6. Վարազման եղբայր (մոտ 615-620)
    7. Վարազ-Գրիգոր Վարդ II-ի որդի (մոտ 620 - ուղ. 636)
    8. Ջիվանշիր I Մեծ որդի (636-681)
    9. Վարազ-Տրդատ I եղբորորդի (681-699)
    10. Վաչագան-Գագիկ տոհմից (709 - մոտ 720)
    11. Ջիվանշիր II տոհմից (մոտ 720 - ուղ. 725)
    12. Ստեփանոս I տոհմից (725 - մոտ 750)
    13. Շիրո որդի (699-705)
    14. Ջիվանշիր III տոհմից (մոտ 740-760)
    15. Վարազ-Տրդատ II տոհմից (մոտ 760 - ուղ. 821)
    16. Ստեփանոս II Աբլասադ որդի (821-830)
    17. թագավորի տիտղոսը վերացավ, իսկ տիրույթներն անցան Առանշահիկ իշխաններին
    Վերջին խմբագրող՝ Elmo: 30.08.2009, 20:57:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #43
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    10.Անիի թագավորություն
    Բագրատունիներ


    (տիտղոս - թագավոր Հայոց, Շահնշահ)
    (մայրաքաղաք - մինչև 890՝ Բագարան, մինչև 928՝ Երազգավորս, մինչև 961՝ Կարս, մինչև՝ 1044 Անի)

    1. Աշոտ I Մեծ Սմբատի որդի (885-890)
    2. Սմբատ I Նվաճող որդի (890-913)
    3. Աշոտ II Երկաթ որդի (913-915, 915-916` համիշխան, 916-929)
    4. Աշոտ III Բռնակալ Շապուհի որդի (915-916` համիշխան)
    5. Աբբաս Քաջ Սմբատ I Նվաճողի որդի (929-953)
    6. Աշոտ IV Ողորմած որդի (953-977)
    7. Սմբատ II Տիեզերակալ որդի (977-989)
    8. Գագիկ I Մեծ եղբայր (989-1020)
    9. Հովհաննես-Սմբատ Թուլամորթ որդի (1020-1040` համիշխան, 1040-1041)
    10. Աշոտ V Քաջ եղբայր (1020-1040` համիշխան)
    11. Գագիկ II որդի (1041-1044)
    12. թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Բյուզանդիային
    Վերջին խմբագրող՝ Elmo: 30.08.2009, 20:56:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #44
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    10.1Արտանուջի թագավորություն
    Բագրատունիներ


    (տիտղոս - արքա)
    (մայրաքաղաք - Արտանուջ)

    1. Ատրներսեհ I Դավիթի որդի (888-923)
    2. Դավիթ I որդի (923-937)
    3. Բագրատ եղբայր (937-945)
    4. Ատրներսեհ II որդի (945-961)
    5. Դավիթ II Մեծ որդի (961-1000)
    6. թագավորությունը ոչնչացավ, նրա տարածքն անցավ Բյուզանդիային, իսկ արքայական կոչումը` Քարթլիի թագավորությանը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #45
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    10.1.1 Կամբեճան-Հերեթիի թագավորություն
    Առանշահիկներ


    (տիտղոս - արքա)
    (մայրաքաղաք - Շաքե)

    1. Ատրներսեհ Պատրիկ Համամ-Գրիգորի որդի (888-910, 910-920` արքա)
    2. Ատրներսեհ որդի (920 - մոտ 943)
    3. Իշխանիկ որդի (մոտ 943-960)
    4. Դինար մայր (մոտ 960-975)
    5. տիրույթներն անցան Արտանուջի թագավորությանը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 29.02.2024, 21:47
  2. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.07.2010, 16:14
  4. Ի՞նչ կփոխեիք հայ ժողովրդի պատմության մեջ
    Հեղինակ՝ weber, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.08.2008, 15:31
  5. Հայ ժողովրդի պատմությունը առանց երրորդ ուժի
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.04.2007, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •