User Tag List

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 356 հատից

Թեմա: Հայ ժողովրդի առաջնորդները

  1. #16
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ոնց՞ ա զոհվել: ինչ՞ ա եղել: ավարիա՞, հրդեհ՞, երկրաշարժ՞:
    միգուցե անե՞րն ա դանակահարել
    Ճակատամարտում ,նաև քո համար
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճակատամարտում ,նաև քո համար
    ինչ՞ ճակատամարտ էր, ու ինքը որտեղից՞ գիտեր իմ մասին

  3. #18
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց քննարկվող նյութ այս բաժնի հետ է կապված:
    Մեղապարտ ջան, դա ուղղակի շատ մեծածավալ քննարկում կլինի, որը կշեղի այս թեման իր գլխավոր հունից: Հասկանու՞մ ես, դա մեկ կամ երկու հարց չի, դրա համար եմ ասում...

    սա՞ ինչ էր

    անունները այնքան էլ հայկական չեն, եթե անուն են
    Նման ցուցակներ կազմելիս ընդունված ձև է: Այս ձևը կիրառվում է այն դեպքերում, երբ հայտնի չեն կոնկրետ ժամանակահատվածը «լցրած» անձերի անունները...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #19
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղապարտ ջան, դա ուղղակի շատ մեծածավալ քննարկում կլինի, որը կշեղի այս թեման իր գլխավոր հունից: Հասկանու՞մ ես, դա մեկ կամ երկու հարց չի, դրա համար եմ ասում...
    Հասկացա
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #20
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ՞ ճակատամարտ էր, ու ինքը որտեղից՞ գիտեր իմ մասին
    Մեծ ճակատամարտ էր
    Ճիշտ աստվածները ամեն ինչ գիտեն, չէ որ աստված են:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    2.Հինգի թագավորություն

    (ձևականորեն ընդունում էին Արմենիի գերագահությունը)
    (տիտղոս - Արմենի, Միտանի, Կիլիկիա՝ արքա, Հայա՝ քուրմ, Արարատ՝ զորավար)
    (մայրաքաղաք - Արմենի՝ Արմե, Միտանի՝ Վաշշուգանե, Կիլիկիա՝ Ադանա, Հայա՝ Անի, Արարատ՝ Վան)

    Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանության փլուզումը կործանարար հետևանքներ ունեցավ գերիշխանության հիմք հանդիսացած պետության` Արատտայի քրմապետության համար, որտեղ խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին հինգ անկախ թագավորություններ` Արմենի, Հայա, Արարատ, Միտանի և Կիլիկիա:

    2.1. Արմենիի թագավորություն


    Այստեղ շարունակեց իշխել Հայկազունիների գլխավոր ճյուղը և այն հանդիսացավ Հայկազունիների ավանդույթների գլխավոր շարունակողը: Այս թագավորությունը, որի գերագահությունը հաճախ միայն ձևականորեն, այնուհանդերձ ընդունում էին մնացած թագավորությունները, ընդգրկում էր Մինչեփրատյան Ծոփքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը ու Արարատի արևմտյան մասը և իր մեջ տարբեր ժամանակներում ներառում էր բազմաթիվ մանր իշխանություններ: Հետագայում` մ.թ.ա. 765 թ-ին այն միավորվեց Արարատյան թագավորությանը, իսկ ավելի ուշ դարձավ նրա հետնորդը: Արմենիի թագավորության Հայկազունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Արբակ Պարետի որդի (մ.թ.ա. 1612-1568)
    2. Զավան որդի (մ.թ.ա. 1568-1531)
    3. Փառնակ I որդի (մ.թ.ա. 1531-1478)
    4. Սուրեն I որդի (մ.թ.ա. 1478-1433)
    5. Հովնանակ որդի (մ.թ.ա. 1433-1403)
    6. Վաշտակ որդի (մ.թ.ա. 1403-1381)
    7. Հայկակ I որդի (մ.թ.ա. 1381-1363)
    8. Ամբակ I որդի (մ.թ.ա. 1363-1349)
    9. Առնակ որդի (մ.թ.ա. 1349-1332)
    10. Շավարշ I որդի (մ.թ.ա. 1332-1326)
    11. Նորայր որդի (մ.թ.ա. 1326-1302)
    12. Վստամ որդի (մ.թ.ա. 1302-1289)
    13. Կար որդի (մ.թ.ա. 1289-1285)
    14. Հորակ որդի (մ.թ.ա. 1285-1267, 1267` նաև Միտանիում)
    15. Հրանտ I որդի (մ.թ.ա. 1267-1242)
    16. Էնզակ որդի (մ.թ.ա. 1242-1227)
    17. Գլակ որդի (մ.թ.ա. 1227-1197)
    18. Հորո որդի (մ.թ.ա. 1197-1194)
    19. Զարմայր որդի (մ.թ.ա. 1194-1180)
    20. Շավարշ II որդի (մ.թ.ա. 1180-1137)
    21. Պերճ I որդի (մ.թ.ա. 1137-1102)
    22. Արբուն որդի (մ.թ.ա. 1102-1075)
    23. Պերճ II որդի (մ.թ.ա. 1075-1035)
    24. Բազուկ որդի (մ.թ.ա. 1035-985)
    25. Խոյ որդի (մ.թ.ա. 985-941)
    26. Հուսիկ որդի (մ.թ.ա. 941-910)
    27. Ամբակ II որդի (մ.թ.ա. 910-883)

    2.2. Հայայի թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Անիաների դինաստիան: Այն ընդգրկում էր Եփրատի վերին հոսանքից հյուսիս, արևմտյան հոսանքից արևմուտք, Արաքսի` մինչև Մեծամորի մոտ հարավ թեքվելը, հոսանքից հյուսիս ընկած տարածքը, և իր մեջ ներառում էր նաև 3 խոշոր կիսանկախ իշխանություններ` Կասկան (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտքում, որը բնակեցված էր հայերին մոտիկ ազգակից ցեղերով և ըստ էության հայկական էր), Թորգոմա տունը (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևմուտքում) և Մելիդեն (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևելքում)` Մելիտե կենտրոնով: Մ.թ.ա. մոտ XII դարի վերջին այն միավորվեց Արմենիին: Հայայի թագավորության Անիաների և հետագա գահակալների գահացանկը ունի հետևյալ տեսքը.
    1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1450)
    2. Մարի-Անի (մ.թ.ա. մոտ 1450-1400)
    3. Կար-Անի (մ.թ.ա. մոտ 1400 - ուղ. 1375)
    4. Հայկ-Անի (մ.թ.ա. 1375-1345)
    5. Անա-Անի (մ.թ.ա. 1345-1316)
    6. Անանուն (մ.թ.ա. 1316 - մոտ 1260)
    7. Միտաս (մ.թ.ա. մոտ 1260-1210)
    8. Անանուն (մ.թ.ա. մոտ 1210-1150)
    9. Արսեն (մ.թ.ա. մոտ 1150-1100)

    2.3. Արարատյան թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Արծրունիների դինաստիան: Այն ընդգրկում էր Արարատ նահանգի հիմնական մասը, Պարսկահայքը, Փայտակարանը, Արցախը, Ուտիքը, Սյունիքը, Վասպուրականը, Կորճայքը և իր մեջ ներառում էր նաև Մուսասիրի կիսաանկախ իշխանությունը: Հետագայում այն միավորեց ողջ Հայաստանը: Արարատյան թագավորության Արծրունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1280)
    2. Էխլի-Թեշուբ (մ.թ.ա. մոտ 1280-1240)
    3. Արուբի I որդի (մ.թ.ա. մոտ 1240-1200)
    4. Կալի-Թեշուբ որդի (մ.թ.ա. մոտ 1200-1150)
    5. Արուբի II (Կիլի-Թեշուբ) որդի (մ.թ.ա. մոտ 1150-1100)
    6. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1100-883)

    2.4. Միտանիի թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. 1561 թ-ից սկսեց իշխել Եգիպտոսից Կիռնակի գլխավորությամբ հեռացած Հայկազուտների դինաստիան: Այն ընդգրկում էր Հայոց Միջագետքը, Անդրեփրատյան Ծոփքն ու Հյուսիսային Ասորիքը և կենտրոնացված պետություն էր: Մ.թ.ա. 1258 թ-ին այն ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանին: Միտանիի թագավորության Հայկազուտների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը).
    1. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1561-1555)
    2. Շավարշ I (Շուտառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1555-1530)
    3. Պարետ (Պարատառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1530-1520)
    4. Բաղդասար (Բարսադատար) որդի (մ.թ.ա. մոտ 1520-1490)
    5. Սանասար (Սաուսադատար) եղբայր (մ.թ.ա. մոտ 1490-1450)
    6. Արտակ I (Արտադամա) որդի (մ.թ.ա. մոտ 1450-1410)
    7. Շավարշ II (Շուտառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1410-1360)
    8. Արտաշես (Արտաշումարա) եղբայր (մ.թ.ա. մոտ 1360 - ուղ. 1355)
    9. Տուշրատա եղբայր (մ.թ.ա. 1355-1327)
    10. Արտակ II (Արտադամա) եղբայր (մ.թ.ա. 1327-1326)
    11. Շավարշ III (Շուտուառա) որդի (մ.թ.ա. 1326-1325)
    12. Սատոն (Սատիվասա) Տուշրատայի որդի (մ.թ.ա. 1325-1298)
    13. Շավարշ IV (Շուտուառա) որդի (մ.թ.ա. 1298-1272)
    14. Վասակ (Վասաշատա) որդի (մ.թ.ա. 1272-1268)
    15. Հորակ Արմենիի արքա (մ.թ.ա. 1267)
    16. Շավարշ V (Շուտառնա) Վասակի որդի (մ.թ.ա. 1267-1258)
    Միտանիի թագավորության վասալներ` Հյուսիսային Ասորիքի Կադեշ և Կարքեմիշ քաղաք-պետությունների` Միտանիի Հայկազուտներին ազգակից դինաստիաների գահացանկերն մ.թ.ա. XIV-XIII դարերում ունեն հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը).

    2.4.1) Կադեշ


    1. Շավարշ (Շուտատառա) (մ.թ.ա. մոտ 1380 - ուղ. 1345)
    2. Հայ-տակամա (մ.թ.ա. 1345 - մոտ 1330)
    3. Արի-զորավար (Արի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1330-1310)

    2.4.2) Կարքեմիշ


    1. Շարա (Շառումա) (մ.թ.ա. մոտ 1330-1310)
    2. Սահուռ (Սաուռունուվա) (մ.թ.ա. մոտ 1310-1290)
    3. Անի-զորավար (Ինի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1290-1270)

    2.5. Կիլիկիայի թագավորություն


    Այստեղ մ.թ.ա. մոտ մոտ XVI դարի սկզբից սկսեցին անկախ իշխել տեղի Կիցուադանավանիները: Այն ընդգրկում էր Կիլիկիա նահանգ ը և կազմված էր իրար հետ սերտորեն կապված Ադանավայի իշխանությունից, որն ընդգրկում էր Դաշտային Կիլիկիան, և նրա գերագահության տակ գտնվող Արմադանի իշխանությունից, որն ընդգրկում էր Լեռնային Կիլիկիան: Կիլիկիայի թագավորության Կիցուադանավանիների ու հետագա գահակալների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
    1. Պիլիա I (մ.թ.ա. մոտ 1550-1510)
    2. Պարիյավատրի (մ.թ.ա. մոտ 1510-1500)
    3. Իսպատակսու (մ.թ.ա. մոտ 1500-1480)
    4. Սանասար I (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1480-1470)
    5. Պիլիա II (մ.թ.ա. մոտ 1470-1430)
    6. Բաղդասար (Բադատիսու) (մ.թ.ա. մոտ 1430-1410)
    7. Թալզուշ (մ.թ.ա. մոտ 1410-1400)
    8. Սանասար II (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1400-1360)
    9. Տելեպինու քուրմ Սուպիլուլիումա I-ի որդի (մ.թ.ա. մոտ 1360-1334)
    10. Պենտիսիլաս քուրմ (մ.թ.ա. մոտ 1334-1260)
    11. Մոկացի (Մոկս) (մ.թ.ա. մոտ 1260-1180)
    12. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1180-883)
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.08.2009, 13:38:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.08.2009), erewanski (12.08.2009), Մեղապարտ (09.08.2009)

  8. #22
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    3. Արարատյան թագավորություն


    (տիտղոս - Մեծ Հովիվ, Զարմանահրաշ Հովիվ, արքա)
    (մայրաքաղաք - Վան)

    1. Արամ II (մ.թ.ա. 883-840)
    2. Լուտիպրի որդի (մ.թ.ա. 840-835)
    3. Սարդուր I որդի (մ.թ.ա. 835-828)
    4. Իշպուինի որդի (մ.թ.ա. 828-810)
    5. Մենուա որդի (մ.թ.ա. 828-810` գահակից, 810-786)
    6. Արա III որդի (մ.թ.ա. 786-765)
    7. Սարդուր II որդի (մ.թ.ա. 765-735)
    8. Ռուսա I որդի (մ.թ.ա. 735-713)
    9. Արա IV որդի (մ.թ.ա. 713-685)
    10. Ռուսա II որդի (մ.թ.ա. 685-660)
    11. Սարդուր III որդի (մ.թ.ա. 660-635)
    12. Սարդուր IV որդի (մ.թ.ա. 635-625)
    13. Ռուսա III որդի (մ.թ.ա. 625-612)

    3.1.Արմենիի թագավորություն,
    Հայկազունիներ


    1. Կախպակ Ամբակ II-ի որդի (մ.թ.ա. 883-838)
    2. Փառնվազ I որդի (մ.թ.ա. 838-805)
    3. Փառնակ II որդի (մ.թ.ա. 805-765)
    4. Անանուն զորավար-կառավարիչ տոհմից (մ.թ.ա. 765 - մոտ 713)
    5. Ինիպ-Թեշուբ զորավար-կառավարիչ (մ.թ.ա. մոտ 713 - ուղ. 673)

    6. Հսկա տոհմից (մ.թ.ա. 673-664)
    7. Անդարի զորավար (մ.թ.ա.664-656)
    8. Պարույր Հսկայորդի Հսկայի որդի (մ.թ.ա. 656-612)

    3.2.Կիլիկիայի թագավորություն


    1. Կիտա (մ.թ.ա. մոտ 883-835)
    2. Կիրա որդի (մ.թ.ա. մոտ 835-790)
    3. Ամբարիշ (մ.թ.ա. մոտ 790-750)
    4. Սանդարի (մ.թ.ա. մոտ 750-680)
    5. Սանասարի (մ.թ.ա. մոտ 680-612)

    3.3.Արմաննայի իշխանություն


    Արմաննայի (= Ար-Մանիա, Արմենիա, Մաննա) իշխանությունը իր բնույթով հայկական իշխանություն էր, որը հիմք ունենալով Պարսկահայքը, տարբեր ժամանակներում ընդգրկել է նաև Ուրմիա լճի հարավային ափը և Տրպատունիքը: Այս իշխանությունը Արարատյան թագավորության կազմում տարբեր ժամանակներում ունեցել է կիսաանկախ դրություն: Արմաննայի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Անդովկ (մ.թ.ա. մոտ 844-815)
    2. Զիրտա (մ.թ.ա. մոտ 815-760)
    3. Արանզա (մ.թ.ա. մոտ 760-718)
    4. Ազա (մ.թ.ա. մոտ 718 - ուղ. 716)
    5. Արանզա (մ.թ.ա. 716)
    6. Ալանսա (մ.թ.ա. 716 - մոտ 680)
    7. Ախշերի (մ.թ.ա. մոտ 680-658)
    8. Ուալի (մ.թ.ա. մոտ 658-614)

    3.4.Աղձնիքի իշխանություն


    Մ.թ.ա. IX դարի առաջին քառորդում Արմենիի թագավորությունից առանձնացած, սակայն գրեթե միանգամից էլ Արարատյան թագավորության գերիշխանությանը ենթարկված այս իշխանությունը հիմնականում ընդգրկում էր Աղձնիք նահանգը: Մ.թ.ա. VIII դարի կեսերին Աղձնիքի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Աղձնիքի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Գագիկ (մ.թ.ա. մոտ 875-835)
    2. Դատաբե (մ.թ.ա. մոտ 835-790)
    3. Դատ (մ.թ.ա. մոտ 790-750)

    3.5.Տայքի իշխանություն


    Տայքի իշխանությունը ժամանակին Հայայի թագավորության մեջ մտնող իշխանություններից էր, որը հետագայում նրա հետ միացել էր Արմենիի թագավորությանը, սակայն մ.թ.ա. IX դարի կեսերին կրկին առանձնացել էր նրանից: Այն իր կազմում ընդգրկում էր Տայքը, Խաղկտիքը, Բարձր Հայքը և Գուգարքը: Մ.թ.ա. VIII դարի կեսերին Տայքի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Տայքի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Ուտուպուրշի (մ.թ.ա. մոտ 820-790)
    2. Մարինի (մ.թ.ա. մոտ 790-764)
    3. Ռիուշինի (մ.թ.ա. մոտ 764-760)
    4. Նիդինի (մ.թ.ա. մոտ 760-750)

    3.6.Մելիդեի իշխանություն


    Մելիդեն և Թորգոմա տունը ժամանակին Հայայի թագավորության մեջ մտնող կիսաանկախ իշխանություններ էին, որոնք հետագայում նրա հետ միացել էին Արմենիի թագավորությանը, սակայն մ.թ.ա. IX դարում Թորգոմա տունը արդեն միավորվել էր Մելիդեին, իսկ այն էլ իր հերթին առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VII դարի առաջին քառորդում Մելիդեի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Մելիդեի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
    1. Թաթև (Թուաթե) (մ.թ.ա. մոտ 810-775)
    2. Սահակ (Սահու) (մ.թ.ա. մոտ 775-750)
    3. Վասակ-Հարմա (Վասուարմա) (մ.թ.ա. մոտ 750-738)
    4. Հուլի (մ.թ.ա. մոտ 738 - ուղ. 717)
    5. Ամբարիշ (մ.թ.ա. 717-713)
    6. Սամվել (Սալմել) (մ.թ.ա. 713 - մոտ 690)
    7. Կուրտիկ (Գուրդի) (մ.թ.ա. մոտ 690-680)

    3.7.Կոմագենեի իշխանություն


    Կոմագենեի իշխանության տարածքը ժամանակին պատկանում էր Միտանիին, նրա անկումից հետո անցավ Ասորեստանին, իսկ հետագայում էլ Արմենիին: Սակայն մ.թ.ա. IX դար առաջին կեսին Կոմագենեի իշխանությունը ևս իր հարևանների նման առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VII դարի սկզբում Կոմագենեի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Կոմագենեի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Խաթուսիլ (մ.թ.ա. մոտ 870-854)
    2. Կունդաշպի (մ.թ.ա. մոտ 854-805)
    3. Ասպիլուլումե (մ.թ.ա. մոտ 805-770)
    4. Կուշտաշպի (մ.թ.ա. մոտ 770-732)
    5. Մութթուլու (մ.թ.ա. մոտ 732-700)

    3.8.Գուգարքի իշխանություն


    Գուգարքի իշխանության տարածքը ժամանակին պատկանում էր Հայայի թագավորությանը, որի կազմում էլ այն միավորվել էր Արմենիին, սակայն Տայքի իշխանության կազմում մ.թ.ա. IX դարում այն կրկին առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VIII դարի սկզբին այն իր հերթին անջատվեց Տայքի իշխանությունից, սակայն մի քանի տասնամյակ անց վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Գուգարքի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Խիլարուդի (մ.թ.ա. մոտ 790-770)
    2. Խախանի (մ.թ.ա. մոտ 770-750)
    3. Կապուրի (մ.թ.ա. մոտ 750-740)
    Վերջին խմբագրող՝ Lion: 11.08.2009, 14:04:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #23
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    4.Մեծ Հայքի թագավորություն
    Հայկազունիներ

    (տիտղոս - Հայոց արքա)
    (մայրաքաղաք - Վան)

    1. Հրաչյա Պարույր Հսկայորդու որդի (մ.թ.ա. 612-590)
    2. Փառնվազ II տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
    3. Պաճույճ տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
    4. Կոռնակ տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
    5. Փավոս տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
    6. Հայկակ II տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
    7. Երվանդ I Սակավակյաց տոհմից (մ.թ.ա. 569 - մոտ 552, 565 - մոտ 552` ձևականորեն)
    8. Տիգրան I Աշխարհակալ որդի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522)
    9. Վահագն Վիշապաքաղ որդի (մ.թ.ա. 522-493)
    10. Առավան որդի (մ.թ.ա. 493-475)
    11. Ներսեհ որդի (մ.թ.ա. 475-440)
    12. Զարեհ որդի (մ.թ.ա. 440-394)
    13. Արմոգ որդի (մ.թ.ա. 394-385)
    14. Բայղամ որդի (մ.թ.ա. 385-371)
    15. Վահան որդի (մ.թ.ա. 371-351)
    16. Վահե որդի (մ.թ.ա. 351-331)

    4.1 Կիլիկիայի թագավորության

    (մայրաքաղաք - Տարսոն)

    1. Սիենիս I (մ.թ.ա. մոտ 612-580)
    2. Սիենիս II որդի (մ.թ.ա. մոտ 580-540)
    3. Սիենիս III Օրոմենդ որդի (մ.թ.ա. մոտ 540-500)
    4. Սիենիս IV որդի (մ.թ.ա. մոտ 500-460)
    5. Քսենոգոր Օտար (մ.թ.ա. մոտ 460-420)
    6. Սիենիս V Սիենիս IV-ի որդի (մ.թ.ա. մոտ 420-360)
    7. Արշամ I որդի (մ.թ.ա. մոտ 360-331)

    4.2 Բասքյան թագավորություն
    (մայրաքաղաք - Տարսիս)

    (արքաների տիրապետության տարիները վիճելի են, իսկ փակագծերում տրվում է անունների “միջազգային-ընդունված” ձևը).
    1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470)
    2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410)
    3. Նորիկ (Նորակս) (մ.թ.ա. մոտ 410-350)
    4. Տարոն (Տերոն) (մ.թ.ա. մոտ 350-290)
    5. Արգամ (Արգանտոն) (մ.թ.ա. մոտ 290 - ուղ. 250)

    4.3 Հայկական XIII սատրապություն
    Հիդարնյաններ


    1. Հիդարնես I Դարեհ I-ի զինակիցը (մ.թ.ա. 519 - մոտ 500)
    2. Հիդարնես II որդի (մ.թ.ա. մոտ 500-460)
    3. Հիդարնես III որդի (մ.թ.ա. մոտ 460-430)
    4. Արտաշիր որդի (մ.թ.ա. մոտ 430 - ուղ. 404)
    5. Երվանդ որդի (մ.թ.ա. 404-360)
    6. Դարեհ Կոդոման (մ.թ.ա. 360-337)
    7. Միթրդատ (մ.թ.ա. 337-331, մ.թ.ա. 331 - մոտ 325` արքա)
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.08.2009, 20:21:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #24
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    5.Մեծ Հայքի թագավորություն
    Երվանդունիներ

    (տիտղոս - Հայոց արքա)
    (մայրաքաղաք - Արմավիր)

    1. Երվանդ II (մ.թ.ա. 331 - մոտ 323)
    2. Հրանտ II որդի (մ.թ.ա. մոտ 323-305)
    3. Արտավազդ I որդի (մ.թ.ա. մոտ 305 - ուղ. 247)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #25
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    6.Մեծ Հայքի թագավորություն
    Արշակունիներ


    (տիտղոս - Հայոց արքա, մ.թ.ա. 95-1 նաև արքայից-արքա)
    (մայրաքաղաք - մինչև մ.թ.ա. 212՝ Արմավիր, մինչև մ.թ.ա. 201՝ Երվանդաշատ, մինչև մ.թ.ա. 70՝ Արտաշատ, մինչև մ.թ. 62՝ Տիգրանակերտ, մինչև 335՝ Արտաշատ, մինչև 428՝ Դվին)

    1. Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)
    2. Արշակ I որդի (մ.թ.ա. 225-212)
    3. Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)
    4. Արտաշես I Արշակ I-ի որդի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա)
    5. Արտավազդ II որդի (մ.թ.ա. 160-116)
    6. Տիրան I եղբայր (մ.թ.ա. 116-95)
    7. Տիգրան II Մեծ որդի (մ.թ.ա. 95-38)
    8. Արտավազդ III որդի (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31)
    9. Արտաշես II որդի (մ.թ.ա. 31-20)
    10. Տիգրան III եղբայր (մ.թ.ա. 20-8)
    11. Տիգրան IV որդի (մ.թ.ա. 8-5, 2 - մ.թ. 1)
    12. Արտավազդ IV Արտավազդ III-ի որդի (մ.թ.ա. 5-2)
    13. Էրատո Տիգրան III-ի դուստր (1, 6-12)
    14. Արիոբարզան Ատրպատականցի Արտավազդ II-ի որդի (2-4)
    15. Արտավազդ V Ատրպատականցի որդի (4-5)
    16. Տիգրան V Հրեա Հերովդես I-ի թոռ (5-6)
    17. Վոնոն Պարթև Հրահատ IV-ի որդի (12-16)
    18. Օրոդ Պարթև Արտավան III-ի որդի (16-18)
    19. Արտաշես III Պոլեմոն I-ի որդի (18-34)

    20. Արշակ II Պարթև Արտավան III-ի որդի (34-35)
    21. Միհրդատ Իբերացի Փարսման I-ի եղբայր (35-37, 47-50)
    22. Գիսակ սպարապետ Դիմաքսյան տոհմից (37-41)
    23. Կոտիս Թրակիացի Արտաշես III-ի քրոջ որդի (41-47)
    24. Հռադամիզդ Իբերացի Փարսման I-ի որդի (50-51, 51-54)

    25. Տրդատ I Վաղարշ I-ի եղբայր (51, 54-59, 62-75)
    26. Տիգրան VI Հրեա Տիգրան V-ի եղբոր որդի (59-62)
    27. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (75-110, 91-110` նաև Հայոց Միջագետքում)
    28. Աշխադար Բակուրի որդի (110-113)
    29. Պարթամասիր եղբայր (113-114)
    30. Վաղարշ I Սանատրուկի որդի (114-144)
    31. Տիգրան VII Սոհեմոս Հուլիոսի թոռ (144-161, 164-186)
    32. Բակուր Վաղարշ III-ի որդի (161-164)

    33. Վաղարշ II Վաղարշ I-ի որդի (186-198)
    34. Խոսրով I Քաջ որդի (198-252)
    35. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
    36. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
    37. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
    38. Որմզդակ որդի (272-276)
    39. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)

    40. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
    41. Խոսրով III որդի (330-338)
    42. Տիրան II որդի (338-345)
    43. Արշակ III որդի (345-368)
    44. Պապ որդի (368-374)
    45. Վարազդատ հորեղբոր տղա (374-378)
    46. Վաղարշակ II Պապի որդի (378)
    47. Արշակ IV եղբայր (378` համիշխան, 378-387, 387-388` համիշխան)
    48. Խոսրով IV տոհմից (387-388` համիշխան, 388-391, 416)
    49. Վռամշապուհ եղբայր (391-416)
    50. Շապուհ Հազկերտ I-ի որդի (416-419)
    51. Ներսես Ճիճրակաց իշխան (419-422)

    52. Արտաշես IV Վռամշապուհի որդի (422-428)
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.08.2009, 10:23:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #26
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    6.1.Փոքր Հայքի թագավորություն


    (տիտղոս - արքա)
    (մայրաքաղաք - Տրապիզոն)

    1. Միթրդատ (մ.թ.ա. 337-331, մ.թ.ա. 331 - մոտ 325` արքա)
    2. Հրանտ (մ.թ.ա. մոտ 325-322, 321-270)
    3. Նեոպտղոմեոս Գոռոզ (մ.թ.ա. 322-321)
    4. Արյուկ I (մ.թ.ա. մոտ 270-250)
    5. Արման (մ.թ.ա. մոտ 250-230)
    6. Արյուկ II (մ.թ.ա. մոտ 230-201)
    7. Միհրդատ (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160 արքա)
    8. Անտիպատր (մ.թ.ա. մոտ 160-110)
    9. Արկաֆի Միհրդատ VI-ի որդի (մ.թ.ա. մոտ 110-65` ունիա Պոնտոսի հետ)
    10. Դեյոտարոս Գալաթացի (մ.թ.ա. 65-48, 44-41` ունիա Պոնտոսի և Գալաթիայի հետ)
    11. Արիոբարզան Կապադովկիացի (մ.թ.ա. 48-44` ունիա Կապադովկիայի հետ)
    12. Ամյունատես Գալաթացի (մ.թ.ա. 41-33` ունիա Գալաթիայի հետ)
    13. Պոլեմոն Պոնտացի (մ.թ.ա. 33-30` ունիա Պոնտոսի հետ)
    14. Արտավազդ Ատրպատականցի (մ.թ.ա. 30-20)
    15. Արքելայոս Կապադովկիացի (մ.թ.ա. 20 - մ.թ. 17` ունիա Կապադովկիայի հետ)
    16. Հռոմի պրովինցիա (17-38)
    17. Կոտիս Թրակիացի (38-54, 41-47` ունիա Մեծ Հայքի հետ)
    18. Արիստոբուլ Քալկիդիկացի (54-72)
    19. Հռոմի պրովինցիա (72-395)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #27
    FLÜGGÅɘNKƏ€ČHIŒβ ØLSÊN Sandarameth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2009
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    մի տեսակ զարմանալի է..իսկ ինչ-որ գիրք կա որտեղից կարելի է էս ամենը կարդալ ավելի մանրամասն՞..ուղղակի մի տեսակ դժվար ա հավատալ..փաստորեն հայերը ամենտեղ էին՞..ստեղ մենակ ներկայացված են անուններ և թվեր..իսկ ինչ-որ բաներ որոնք կհաստատեն էս ամենինչը կդնեք ստեղ՞
    We shall once again sing
    Hymns from ancient times
    Like we did in those days
    A long time ago

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Loki (17.08.2009)

  15. #28
    I lenker til Ragnarök Loki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2006
    Հասցե
    Åsgard
    Տարիք
    35
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    6.Մեծ Հայքի թագավորություն
    Արշակունիներ


    (տիտղոս - Հայոց արքա, մ.թ.ա. 95-1 նաև արքայից-արքա)
    (մայրաքաղաք - մինչև մ.թ.ա. 212՝ Արմավիր, մինչև մ.թ.ա. 201՝ Երվանդաշատ, մինչև մ.թ.ա. 70՝ Արտաշատ, մինչև մ.թ. 62՝ Տիգրանակերտ, մինչև 335՝ Արտաշատ, մինչև 428՝ Դվին)

    1. Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)
    2. Արշակ I որդի (մ.թ.ա. 225-212)
    3. Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)
    4. Արտաշես I Արշակ I-ի որդի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա)
    5. Արտավազդ II որդի (մ.թ.ա. 160-116)
    6. Տիրան I եղբայր (մ.թ.ա. 116-95)
    7. Տիգրան II Մեծ որդի (մ.թ.ա. 95-38)
    8. Արտավազդ III որդի (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31)
    9. Արտաշես II որդի (մ.թ.ա. 31-20)
    10. Տիգրան III եղբայր (մ.թ.ա. 20-8)
    11. Տիգրան IV որդի (մ.թ.ա. 8-5, 2 - մ.թ. 1)
    12. Արտավազդ IV Արտավազդ III-ի որդի (մ.թ.ա. 5-2)
    13. Էրատո Տիգրան III-ի դուստր (1, 6-12)
    14. Արիոբարզան Ատրպատականցի Արտավազդ II-ի որդի (2-4)
    15. Արտավազդ V Ատրպատականցի որդի (4-5)
    16. Տիգրան V Հրեա Հերովդես I-ի թոռ (5-6)
    17. Վոնոն Պարթև Հրահատ IV-ի որդի (12-16)
    18. Օրոդ Պարթև Արտավան III-ի որդի (16-18)
    19. Արտաշես III Պոլեմոն I-ի որդի (18-34)

    20. Արշակ II Պարթև Արտավան III-ի որդի (34-35)
    21. Միհրդատ Իբերացի Փարսման I-ի եղբայր (35-37, 47-50)
    22. Գիսակ սպարապետ Դիմաքսյան տոհմից (37-41)
    23. Կոտիս Թրակիացի Արտաշես III-ի քրոջ որդի (41-47)
    24. Հռադամիզդ Իբերացի Փարսման I-ի որդի (50-51, 51-54)

    25. Տրդատ I Վաղարշ I-ի եղբայր (51, 54-59, 62-75)
    26. Տիգրան VI Հրեա Տիգրան V-ի եղբոր որդի (59-62)
    27. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (75-110, 91-110` նաև Հայոց Միջագետքում)
    28. Աշխադար Բակուրի որդի (110-113)
    29. Պարթամասիր եղբայր (113-114)
    30. Վաղարշ I Սանատրուկի որդի (114-144)
    31. Տիգրան VII Սոհեմոս Հուլիոսի թոռ (144-161, 164-186)
    32. Բակուր Վաղարշ III-ի որդի (161-164)

    33. Վաղարշ II Վաղարշ I-ի որդի (186-198)
    34. Խոսրով I Քաջ որդի (198-252)
    35. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
    36. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
    37. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
    38. Որմզդակ որդի (272-276)
    39. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)

    40. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
    41. Խոսրով III որդի (330-338)
    42. Տիրան II որդի (338-345)
    43. Արշակ III որդի (345-368)
    44. Պապ որդի (368-374)
    45. Վարազդատ հորեղբոր տղա (374-378)
    46. Վաղարշակ II Պապի որդի (378)
    47. Արշակ IV եղբայր (378` համիշխան, 378-387, 387-388` համիշխան)
    48. Խոսրով IV տոհմից (387-388` համիշխան, 388-391, 416)
    49. Վռամշապուհ եղբայր (391-416)
    50. Շապուհ Հազկերտ I-ի որդի (416-419)
    51. Ներսես Ճիճրակաց իշխան (419-422)

    52. Արտաշես IV Վռամշապուհի որդի (422-428)
    OMG.... Էս ցուցակը որ կարդում էի, օպերացիոն համակարգս կախեց Ինչքան առընչվել եմ Հայեց պատմության հետ, երբեք չեմ հանդիպել դեպք, երբ Երվանդունիների, Արտաշեսյանների, ու Արշակունիների դինաստիաները «միքսվեին» իրար ու ներկայացվեին որպես մի դինաստիա׃ Մեկ էլ Տիգրան Բ Մեծի՝ վերևում բերված գահակալության տարիները շփոթեցրին ահավոր՝ 5-րդ դասարանից 5 մատիս պես հիշում էի՝ «մ.թ.ա. 95-55»׃ Արտավազդ Ա-ն Տիգրան Մեծի հայրը չէ՞ր, իսկ Արտավազդ Բ-ն՝ որդին... Արտավազդ Գ-ի մասին առաջին անգամ եմ կարդում... և Ո՞ւմ գահակիցն էր նա՝ մ.թ.ա. 38-31 թթ... Ի՞նչ պատճառներով են Պարթևական ու Հռոմեական դրածոները /1-62 թթ/ ներառվել նույն դինաստիայի մեջ... և այլն.....

    Ես իհարկե ահագին սկեպտիկ վերաբերմունք ունեմ մեր սիրելի կրթական համակարգի ու սովետահայ պատմագրության /որի վրա և հինվում է կրթական ծրագիրը/ նկատմամբ, բայց երբ նման բաներ եմ տեսնում, պատմասեր ուղեղս պատճառաբանություններ ու բացատրություն է պահանջում... Իրո՞ք, ինչոր հասանելի նյութեր կա՞ն, որոնցում կարող եմ գտնել վերը հնչեցրած ու մնացած հարցերիս պատասխանները գտնել...

    ՀԳ
    Սլավոնականի ընդունելության քննությունը Հայոց պատմությունից 19 բալ եմ ստացել /20-ից/... առանց ծանոթի, տանն եմ պարապել.... Համալսարանական կուրսում շատ մակերեսայնորեն ենք անդրադարձել Հայոց պատմությանը, հետո էլ աշխատանքի պատճառով չեմ կարողացել ինքնուրույն շարունակել ուսումնասիրությունը... Շատ կուզեի գիտելիքներիս բացը լրացնել...

    Vår lekam skal brennast ved Ragnarok
    Våre sjeler bindast i Frost og Eld
    Our flesh shall burn at Ragnarok
    Our souls shall be united in Frost & Fire

  16. #29
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    մի տեսակ զարմանալի է.... ուղղակի մի տեսակ դժվար ա հավատալ..
    Մեր պատմությունը լայն հասարակությանը հայտնի է ոչ այնքան լավ, իսկ ավելի վատ էլ ուսումնասիրված է...

    իսկ ինչ-որ գիրք կա որտեղից կարելի է էս ամենը կարդալ ավելի մանրամասն՞
    փաստորեն հայերը ամենտեղ էին՞
    Իհարկե կա (կան): Նայած թե Ձեզ ինչ թեմա է հետաքրքրում, ըստ դրա էլ կարելի է մատնանշել գրքեր...

    ..ստեղ մենակ ներկայացված են անուններ և թվեր..իսկ ինչ-որ բաներ որոնք կհաստատեն էս ամենինչը կդնեք ստեղ՞
    Կոնկրետ ինչի՞ վերաբերյալ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #30
    FLÜGGÅɘNKƏ€ČHIŒβ ØLSÊN Sandarameth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2009
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Իհարկե կա (կան): Նայած թե Ձեզ ինչ թեմա է հետաքրքրում, ըստ դրա էլ կարելի է մատնանշել գրքեր...
    Կոնկրետ ինչի՞ վերաբերյալ:
    նու էս թեման կարդալուց հետո հետաքրքրում են հայ ժողովրդի առաջնորդները. կա՞ ինչ-որ գիրք որտեղ գրվաց են մեր առաջնորդների մասին, ու ինչ-որ փաստեր են ներկայացված, որոնց հիման վրա կարելի ա համոզվել, որ էս ամբողջ ցուցակը ճիշտ ա
    We shall once again sing
    Hymns from ancient times
    Like we did in those days
    A long time ago

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 29.02.2024, 21:47
  2. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.07.2010, 16:14
  4. Ի՞նչ կփոխեիք հայ ժողովրդի պատմության մեջ
    Հեղինակ՝ weber, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.08.2008, 15:31
  5. Հայ ժողովրդի պատմությունը առանց երրորդ ուժի
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.04.2007, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •