User Tag List

Էջ 11 24-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 356 հատից

Թեմա: Հայ ժողովրդի առաջնորդները

  1. #151
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի առաջնորդները

    Մեջբերում ctjnarek-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Պատասխանի համար:
    Չէի կարդացել քո գրքերի մասին, կհետաքրքրվեմ նշված գրախանութներում, եթե չլինի հույսով եմ կոնգնես..
    Իհարկե Սկզբի համար կարող ես նայել օրինակ այստեղ -

    http://hayland.am/Forum/default.aspx...132744&#132744
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #152
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2011
    Հասցե
    Vanadzor
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lion-ի խոսքերից
    6.Մեծ Հայքի թագավորություն
    Արշակունիներ


    (տիտղոս - Հայոց արքա, մ.թ.ա. 95-1 նաև արքայից-արքա)
    (մայրաքաղաք - մինչև մ.թ.ա. 212՝ Արմավիր, մինչև մ.թ.ա. 201՝ Երվանդաշատ, մինչև մ.թ.ա. 70՝ Արտաշատ, մինչև մ.թ. 62՝ Տիգրանակերտ, մինչև 335՝ Արտաշատ, մինչև 428՝ Դվին)

    1. Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)
    2. Արշակ I որդի (մ.թ.ա. 225-212)
    3. Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)
    4. Արտաշես I Արշակ I-ի որդի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա)
    5. Արտավազդ II որդի (մ.թ.ա. 160-116)
    6. Տիրան I եղբայր (մ.թ.ա. 116-95)
    7. Տիգրան II Մեծ որդի (մ.թ.ա. 95-38)
    8. Արտավազդ III որդի (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31)
    9. Արտաշես II որդի (մ.թ.ա. 31-20)
    10. Տիգրան III եղբայր (մ.թ.ա. 20-8)
    11. Տիգրան IV որդի (մ.թ.ա. 8-5, 2 - մ.թ. 1)
    12. Արտավազդ IV Արտավազդ III-ի որդի (մ.թ.ա. 5-2)
    13. Էրատո Տիգրան III-ի դուստր (1, 6-12)
    14. Արիոբարզան Ատրպատականցի Արտավազդ II-ի որդի (2-4)
    15. Արտավազդ V Ատրպատականցի որդի (4-5)
    16. Տիգրան V Հրեա Հերովդես I-ի թոռ (5-6)
    17. Վոնոն Պարթև Հրահատ IV-ի որդի (12-16)
    18. Օրոդ Պարթև Արտավան III-ի որդի (16-18)
    19. Արտաշես III Պոլեմոն I-ի որդի (18-34)
    20. Արշակ II Պարթև Արտավան III-ի որդի (34-35)
    21. Միհրդատ Իբերացի Փարսման I-ի եղբայր (35-37, 47-50)
    22. Գիսակ սպարապետ Դիմաքսյան տոհմից (37-41)
    23. Կոտիս Թրակիացի Արտաշես III-ի քրոջ որդի (41-47)
    24. Հռադամիզդ Իբերացի Փարսման I-ի որդի (50-51, 51-54)
    25. Տրդատ I Վաղարշ I-ի եղբայր (51, 54-59, 62-75)
    26. Տիգրան VI Հրեա Տիգրան V-ի եղբոր որդի (59-62)
    27. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (75-110, 91-110` նաև Հայոց Միջագետքում)
    28. Աշխադար Բակուրի որդի (110-113)
    29. Պարթամասիր եղբայր (113-114)
    30. Վաղարշ I Սանատրուկի որդի (114-144)
    31. Տիգրան VII Սոհեմոս Հուլիոսի թոռ (144-161, 164-186)
    32. Բակուր Վաղարշ III-ի որդի (161-164)
    33. Վաղարշ II Վաղարշ I-ի որդի (186-198)
    34. Խոսրով I Քաջ որդի (198-252)
    35. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
    36. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
    37. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
    38. Որմզդակ որդի (272-276)
    39. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)
    40. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
    41. Խոսրով III որդի (330-338)
    42. Տիրան II որդի (338-345)
    43. Արշակ III որդի (345-368)
    44. Պապ որդի (368-374)
    45. Վարազդատ հորեղբոր տղա (374-378)
    46. Վաղարշակ II Պապի որդի (378)
    47. Արշակ IV եղբայր (378` համիշխան, 378-387, 387-388` համիշխան)
    48. Խոսրով IV տոհմից (387-388` համիշխան, 388-391, 416)
    49. Վռամշապուհ եղբայր (391-416)
    50. Շապուհ Հազկերտ I-ի որդի (416-419)
    51. Ներսես Ճիճրակաց իշխան (419-422)
    52. Արտաշես IV Վռամշապուհի որդի (422-428)


    հաաաա պարզ է...դու էլ ես հետևում Ագաթանգեղոսի,Խորենացու,Լեոնտի Մրովելիի ««Քարթլիս Ցխովրեբա»» աշխատություններին,ըստ որոնց Տրդատ 2 չի եղել,և նրան նույնացնում են Խոսրով 1ի հետ...գիտեմ շփոթությունը որտեղից է գալիս,,ուղղակի կցանկանայի իմանալ քո մոտեցումը այս հարցին...հաաա ինչպես նաև Խոսրով 2 այդ առասպելական թագավորի մասին կխոսե՞ս…

  3. #153
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ենթադրում եմ, որ շփոթությունը Դիոն Կասսիոսի հայտնած տվյալները սխալ մեկնաբանելուց է գալիս: Իսկ Խոսրով II-ը, չնայած տվյալների անչափ սահմանափակությանը և ոչ միանշանակությանը, երևի թե ամեն դեպքում առասպել չէ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #154
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2011
    Հասցե
    Vanadzor
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե շփոթությունը ճիշտես հիմնականում Կասսիոսի տվյալներից է և Պարթև պատմագիրների հետ եթե համեմատենք խառնաշփոթ կլինի,,,Կասսիոսը ասում է,որ Մակրինոսը թագ ուղարկեց Տիրիդատեսին,սակայն ինչպես տեսնում ենք,Պարթև հեղինակների մոտ միայն Խոսրով է հանդիպում,իսկ Հույները ԽՈՍՐՈՎ անուն չունեն,դա Տիտղոս է,որը նշանակում էր հզոր......ինչևէ,,,,,,,,,,,,շատ վարկածներ կարող ենք առաջ քաշել------»կամ նրա անունը Տիրիդատես էր պատվանունը Խոսրով,կամ այլ տարբերակ...հիմնական շփոթությունն էլ գալիս է նրանից,որ ոչ ոքի,թե Կասսիոսի,թե Զոնարասի թե այլ աղբյուրներում չի նշվում այն,որ Կարակալլաի կողմից բանտարկված Խոսրով 1ը մահացել է,,,,այստեղից էլ շփոթությունը,ոմանք գտնում էն,որ նա բանտում մահացել է,իսկ մակրինոսը այն տվել է Նրա որդուն՝Տրդատին..մյուսն էլ գտնում է,որ Մակրինոսը ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻն ազատ է արձակել բանտից...ահա ամենը...
    իսկ ինչ վերաբերում է այդ հորինյալ Խոսրով 2ին,,ապա խնդրում եմ,բեր ինձ մի աղբյուր,որտեղ հիշատակություն կա նրա մասին եթե կարող ես..էէէէէէէէէ մեր այս դրանից աղավաղված Տրդատ-Խոսրովից ծնվեց Խոսրովը կառավարեց երկրի արևմտյան մասում չգիտես ինչու այդ ժամանակ հանդես եկան 4 արքաներ՝Արտավազդ 5 մանդակունի,Որմիզդ Արտաշիր,Որմզդակ,Ներսեհ...չէ աբսուռդ է...ահա բարեկամ այսպիսի շատ աղավաղված մասեր կան մեր պատմության մեջ,,,ցավալի է իսկ մենք չգիտեմ ինչպես,երբ Սովետահայ Պատմագրության,նույնիսկ Ալեքսանդր Վարպետյանի հանճարեղ գրքում չհիշատակված Արատտայի մասին անգամ 3 նախադասության տվյալներ իմանալով կարողանում ենք Արքայացանկ կազմել,,,,,չէէէէ ինձ սխալ չհասկանաս ուղղակի մի քիչ անհավատալի է....միայն թե չասես թե ավանդավեպերի,լեգենդներից են,թե չէ կարող ենք հնագույն արիացիների մասին պատմող Ռամի առասպելի Ռամին անվանել 1 տիրակալ...խնդրում եմ ինձ կպատմես այդ արքայացանկերի առաջացման գաղտնիքը????

  5. #155
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhyme-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ վերաբերում է այդ հորինյալ Խոսրով 2ին,,ապա խնդրում եմ,բեր ինձ մի աղբյուր,որտեղ հիշատակություն կա նրա մասին եթե կարող ես..էէէէէէէէէ մեր այս դրանից աղավաղված Տրդատ-Խոսրովից ծնվեց Խոսրովը կառավարեց երկրի արևմտյան մասում չգիտես ինչու այդ ժամանակ հանդես եկան 4 արքաներ՝Արտավազդ 5 մանդակունի,Որմիզդ Արտաշիր,Որմզդակ,Ներսեհ...չէ աբսուռդ է...ահա բարեկամ այսպիսի շատ աղավաղված մասեր կան մեր պատմության մեջ,,,ցավալի է
    Խոսրով II-ի մասին առաջին ու խիստ կցկտուր տվյալը պատկանում է Եղիշեին (հայերեն թվային տարբերակը չունեմ). "Посему и предок наш Трдатий, который в детстве был похищен своими дядьями, зарезавшими его отца, и, будучи спасен, воспитан в великой стране Греческой, помнил вашу давнюю любовь": Սրա հիման վրա եզրակացություն է արվել, որ այն դավադրության, որին զոհ է գնացել Խոսրով I-ը` Տրդատ Մեծի հայրը (Անակ Պարթև), իր մասնակցությունն է բերել նաև սպանվածի եղբայրը, որը դրանից հետո մի քանի տարի բազմել է Մեծ Հայքի գահին: Մի մշուշոտ և սխալներով լի տեղեկություն էլ այս կապակցությամբ հայտնում է Սեբեոսը (հայերեն թվային տարբերակը չունեմ). "...в то время, когда Хосров был в Месопотамии, император Кар собирает сильное войско, и устремляется на царя Хосрова; но Корнак, спарапет великого Хосрова, отца Трдатова поспешно вышел против него.": Այս հաղորդման մեջ հեղինակը նկատի ունի Խոսրով I-ին, բայց կայսր Կարոսի (282-283) հիշատակումը մեզ թույլ է տալիս ասել, որ սա ուրիշ Խոսրով է, քանի որ Տրդատի հայր Խոսրովը մահացել էր 252 թ-ին: Սեբեոսի այս կիսատ պռատ հաղորդումից կարելի է ենթադրել այս արքայի անունը, թեև ընդունում եմ, որ այստեղ ամեն ինչ ավելի, քան սայթաքուն է: Ինչ վերաբերվում է նրա թագավորության տարիներին, ապա. "252 - մոտ 255"-ը նշվել է, հիմք ունենալով Խոսրով I-ի մահվան և Արտավազդ VI-ի թագավորության հավանական սկիզբը, իսկ 293-298 նշվել է` հաշվի առնելով մինչ այդ Մեծ Հայքի արքա եղած Ներսեսի տեղափոխվելը Պարսկաստան և Պարսից թագավորության գահը ստանձնելը:

    իսկ մենք չգիտեմ ինչպես,երբ Սովետահայ Պատմագրության,նույնիսկ Ալեքսանդր Վարպետյանի հանճարեղ գրքում չհիշատակված Արատտայի մասին անգամ 3 նախադասության տվյալներ իմանալով կարողանում ենք Արքայացանկ կազմել,,,,,չէէէէ ինձ սխալ չհասկանաս ուղղակի մի քիչ անհավատալի է....միայն թե չասես թե ավանդավեպերի,լեգենդներից են,թե չէ կարող ենք հնագույն արիացիների մասին պատմող Ռամի առասպելի Ռամին անվանել 1 տիրակալ...խնդրում եմ ինձ կպատմես այդ արքայացանկերի առաջացման գաղտնիքը????
    Չէ, Արատտայի ու այսպես կոչված "Կուտիներ"-ի արքայացանկը բավականին լավ հայտնի և ուսումնասիրված է և այստեղ մեծ հաշվով խնդիրներ չկան, ուղղակի քչերն են այս ամենը կապում հայերի հետ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (12.07.2011)

  7. #156
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի թե ամենահարմար թեման սա է...

    Բուլղարիայում կանգնեցվել է Զորավար Անդրանիկի արձանը և այդ հրապարակը անվանակոչվել է նրա անվանբ:
    /տեսանյութ/

    http://video.yandex.ru/users/yerkramas/view/42
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (12.07.2011), Lion (12.07.2011)

  9. #157
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի թե ամենահարմար թեման սա է...

    Բուլղարիայում կանգնեցվել է Զորավար Անդրանիկի արձանը և այդ հրապարակը անվանակոչվել է նրա անվանբ:
    /տեսանյութ/

    http://video.yandex.ru/users/yerkramas/view/42
    "Բոլորդ էլ կռվում էիք առյուծների պես: Սակայն քաջության ոսկե խաչը հազվագյուտ բան է և տրվում է միայն քաջաց քաջին` Հայկական վաշտի հրամանատար Անդրանիկ Օզանյանին":

    Բուլղարական թագավորության
    բանակի բրիգադի հրամանատար
    Ալեքսանդր Պրոտոգորով
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.07.2011, 15:42:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (12.07.2011), Malxas (12.07.2011), Tig (12.07.2011)

  11. #158
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2011
    Հասցե
    Vanadzor
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չէ,,,դա ընդհանրապես փաստ լինել չի կարող,հնարավոր չէ դրանից ենթադրություններ ծնվեն,այն էլ գիտական աշխատությունների հիմք դառնան...
    քո գրածից մի հարց ևս ծագեց.[QUOTE]Այս հաղորդման մեջ հեղինակը նկատի ունի Խոսրով I-ին, բայց կայսր Կարոսի (282-283) հիշատակումը մեզ թույլ է տալիս ասել, որ սա ուրիշ Խոսրով է, քանի որ Տրդատի հայր Խոսրովը մահացել էր 252 թ-ին:/QUOTE]
    ահա քո ասածից էլ այնպես է ստացվում,որ կարակալլայի բանտարկությունից հետո Խոսրովը չի մահացել,Մակրինոսի որոք ստացել է կրկին հայոց գահը...այդ դեպքում Տրդատն ով էր,ինչ հիշատակություն կա նրա՝Խոսրովի որդին լինելու մասին,,,,կամ որ աղբյուրն է հայտնում,որ նա 252ին է մահացել...
    Լիոն ջան կարդացել եմ Համալսարանականը,սակայն հայկական հին թագավորությունների/ի նկատի ունեմ մինչև Արարատյան թագ-յուն մասին շատ փաստերը շատ հակասական և հոգնեցնող են...որ խնդրեմ կարող ես դրանք ժամանակագրական կարգով ներկայացնել և նրանց մասին կարևոր բաները ասել...

  12. #159
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահա քո ասածից էլ այնպես է ստացվում,որ կարակալլայի բանտարկությունից հետո Խոսրովը չի մահացել,Մակրինոսի որոք ստացել է կրկին հայոց գահը...այդ դեպքում Տրդատն ով էր,ինչ հիշատակություն կա նրա՝Խոսրովի որդին լինելու մասին,,,,կամ որ աղբյուրն է հայտնում,որ նա 252ին է մահացել...
    Տրդատը քրիստոնեություն ընդունած մեր արքան է, որի հայրը Խոսրովն էր` սա գրեթե բոլոր հայ պատմիչներն են ասում: 252 թ-ն էլ է երկար ու հիմնավոր ապացուցված:

    Լիոն ջան կարդացել եմ Համալսարանականը,սակայն հայկական հին թագավորությունների/ի նկատի ունեմ մինչև Արարատյան թագ-յուն մասին շատ փաստերը շատ հակասական և հոգնեցնող են...որ խնդրեմ կարող ես դրանք ժամանակագրական կարգով ներկայացնել և նրանց մասին կարևոր բաները ասել...
    Տենց ահագին դժվար է` մի ամբողջ աշխատության գործ է: Եթե առանձին հարցեր կան, ապա կարելի է փորձել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #160
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2011
    Հասցե
    Vanadzor
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հաաաաաաա ես Տրդատ 2ի վրա գնացի
    Ու այդ ինչպես է ապացուցված եթե գաղտնիք չէ

  14. #161
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhyme-ի խոսքերից Նայել գրառումը
    հաաաաաաա ես Տրդատ 2ի վրա գնացի
    Ու այդ ինչպես է ապացուցված եթե գաղտնիք չէ
    Շատ պարզ: Համաձայն Զոնորասի. "Գալլոսի (251-253 - L) ժամանակ սկսվեցին պարսիկների խլրտումները և նրանք նվաճեցին Հայաստանը": Գալլոսը կայսր է դարձել 251 թ-ի հունիսին: Համաձայն Ագաթանգեղոսի` Խոսրով I Քաջը սպանվել է գարնանը: Պարզ է, որ խոսքը 252 թ-ի գարնան մասին է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #162
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2011
    Հասցե
    Vanadzor
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ է
    ես դպրոցական եմ,1 տարի է,ինչ ուսումնասիրում եմ պատմությունը...եթե որոշ բաներ էլ դեռ ինձ պարզ չեն,հուսով եմ կօգնես...

  16. #163
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhyme-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ է
    ես դպրոցական եմ,1 տարի է,ինչ ուսումնասիրում եմ պատմությունը...եթե որոշ բաներ էլ դեռ ինձ պարզ չեն,հուսով եմ կօգնես...
    Խնդիր չկա Շատ ուրախալի է, որ չես սահմանափակվում "դպրոցական ստանդարտներով" ու ձգտում էս ինքդ հասկանալ իրավիճակը, խորամուխ լինել սկզբնաղբյուրների մեջ: Դա լավ պատմաբան լինելու ամենագլխավոր պայմաններից մեկն է: Եթե որևէ հարց հետաքրքրի, առանց քաշվելու տուր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #164
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2011
    Հասցե
    Vanadzor
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ ուրախ եմ...Լիոն ջան անունդ ինչպե՞ս է...
    Ես կարդացել եմ Համարյա բոլորը/համալսարանական,ակադեմիական,քրեստոմատիա,««Ովքեր են ի վերջո արացիները»»/սակայն կոնկրետ եզրակացության չեմ եկել/խոսքս հին թագ. մասին է/ տվյալների չափազանց դյուրին ներկայացնելու և բարդ գրելաոճի պատճառով…ինչ գիտեմ հիմա Վարպետյանի գրքից է...
    դու ներկայացրել ես ինչ-որ Հինգի թագ-նների,աշխարհակալությունների մասին,որոնց ես նույնիսկ Ակադեմիականում չեմ հանդիպել...այդ տվյալները որտեղից,կամ ել ինչի՞ մասին է խոսքը…

  18. #165
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անունս Մհեր է, ազգանունս` Հակոբյան: Բոլոր այդ տվյալները ոչ մեկ տարվա վերլուծությունների և ընդհանրացումների արդյունք են: "Ոչ Հայկազունյան" տվյալները վերցված են համապատասխան սեպագրերից, "Հայկազունյան" տվյալները վերցված են Խորենացուց, իսկ գահակալական տարիները` Չամչյանից և ուրիշներից: Ընդ որում Հայկազունիներին վերաբերվող տվյալները լրջորեն լրացրել եմ սեփական վերլուծություններով և այժմ ավելին, քան վստահ եմ, որ դրանք սկզբունքորեն ճիշտ են: Հնարավոր են մանր թերություններ անճշտություններ, բայց մեծ հաշվով դրանք ճիշտ են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 11 24-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.07.2010, 16:14
  4. Ի՞նչ կփոխեիք հայ ժողովրդի պատմության մեջ
    Հեղինակ՝ weber, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.08.2008, 15:31
  5. Հայ ժողովրդի պատմությունը առանց երրորդ ուժի
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.04.2007, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •