Գալ ջան, վատ չէր: Կպած պահեցրիր գործիդ: Որպես դյուդյուկտիվի առաջին փորձ ամենևին էլ վատ չէր: Ուղղակի, կարծում եմ, որ ընթերցողին ավելի շատ համոզելու համար ճիշտ կլինի դեպքերը զարգացնել քեզ առավել հարազատ ու ծանոթ միջավայրում: "Գրքասերը" մի այլ աշխարհի մասին էր, էդ աշխարհը քո տպավորությունների ծնունդ է, քո կարդացած գրքերի, դիտած ֆիլմերի վրա է հենված: Դա թուլացնում է պատմություն պատմողի քո դիրքը, բարդացնում ընթերցողիդ հետ կառուցելիք կապը… դեդեկտիվը դժվար ժանր է, ընթերցողին անընդհատ շուշաթղթելու հմտություն է պահանջում: Դրա համար շատ ինֆորմացիա է հարկավոր կյանքի, բարքերի, գործելակերպերի, լեզվական ոճերի մասին: Իսկ էտ ինֆորմացիան կարծում եմ քեզ շրջապատող աշխարհից կունենաս: Մյուս գործդ էտ աշխարհում սարքի, սպասում եմ