User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Գրքասերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրքասերը


    Աչքերս բացեցի` միայն երբ մարմնիս ամենատարբեր մասերում դադարեց զարկերակվել հաճույքի հոսանքը:
    Ծնկներս արդեն ցավում էին. տեսնես վաղուց էր` այդ դիրքում էի: Գիրքը կողքիս էր` 76-րդ էջի վրա բացած: Վրան մուգ բիծ էր: Արյունը…ինչ տաք ու կարմիր էր…

    Անժելան չուզեց, որ կարդամ իր մահվան մասին հատվածը: Չուզեց նորից դա լսել: Չհավատաց, որ ինքը գրքի միջի աղջիկն է: Որ ինքը պետք է գրքի Անժելայի պես մեռնի: Որ ինքը հենց գրքի Անժելան է…պարզապես մոռացել է այդ մասին:

    * * *

    Անժելային առաջին անգամ տեսա գիշերային կաֆեում: Դեռ չէի տեսել, որ որևէ մեկն այդքան գեղեցիկ սուրճ մատուցի: Ներկայացա, ասացի, որ լավ անուն ունի(կրծքին ամրացրած անվանաքարտին գրված էր): ժպտաց:
    Հաջորդ օրն էլ էի այնտեղ: Նստած գիրքն էի կարդում իր մասին: Մոտեցավ, հարցրեց` ինչ եմ կարդում: Ասացի, որ Բեն Հարդին իր մասին շատ գեղեցիկ վեպ է գրել: Խոստացա տալ իրեն, որ կարդա: Ուրախացավ:

    Մեկ շաբաթ անց այգում նստած քննարկում էինք: Ասաց, որ շատ խորը գիրք էր, թեև Անժելայի մահվան տեսարանը դաժան է եղել: Լաց լինելու աստիճան:
    Նայեցի ուղիղ աչքերին ու ասացի, որ ինքը մի օր ավելի լավ կզգա այդ տեսարանը: Ու ամեն ինչ անմարդկային գեղեցիկ կլինի:
    Չհավատաց:

    * * *

    Անտառում լռություն էր: Եթե ես քիչ առաջ Անժելային սպանած չլինեի` ինչպես գրքում, կլսվեր նաև նրա զարկերակը: Հիմա միայն իմն էր լսվում:
    Եվս մեկ անգամ շոյեցի նրա սլացիկ, արդեն սառչել սկսող պարանոցը:
    Լավն էր Անժելան…տաք էր, իր արյան պես: Ինձ էլեկտրականացրած ու թուլացրած հաճույքի պես…

    Մեքենայից հանեցի բահն ու անցա գործի: Կարևորը` թաղել որքան հնարավոր է խորը: Գիրքը հետը թաղեցի:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 07.08.2009, 16:48:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.08.2009), Ambrosine (07.08.2009), Cassiopeia (12.08.2009), Chuk (08.08.2009), cold skin (07.08.2009), Enigmatic (13.08.2009), Gayl (14.12.2009), Lion (08.08.2009), murmushka (07.08.2009), Nadine (07.08.2009), Norton (07.08.2009), Աթեիստ (11.08.2009), Եկվոր (12.08.2009), Լեո (07.08.2009), Կաթիլ (07.08.2009), Մանուլ (11.08.2009), Շինարար (02.10.2009), Փոքրիկ (11.08.2009), Ֆոտոն (13.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •