User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Կյանքի առաջացման տեսությունները

  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքի առաջացման տեսությունները

    Կյահքի առաջացման տեսությունները

    1)Բիոքիմիակ էվոլուցիայի տեսություն
    Սա ամենա ծավալուն տեսությունն է որը կազմված է հետևյալ մասերից և մեթոդդոլոգիաներից:
    Գենոբիոզ— այս մեթոդաբանույան հիմքը կազմում է համոզմունքը, որ առաջնային է մոլեկուլյար համակարգը սկզբնական գենետիկական կոդով:
    Գոլոբիոզ - այս մեթոդոլոգիայի հիմքում ընկած է համոզմումքը ,որ սկզբնական ստրուկտուրան օժտված էր էլեմենտար նյութափոխանակությամբ որին մասնակցում էր ֆերմենտային մեխանիզմը:
    Օպարին կամ սպիտակուցային տեսություն
    Համաձայն այս տեսության կյանքի առաջացման պրոցեսը կարող է բաժանվել երեք մասի

    Օրգանական նյութի առաջացում
    Սպիտակուցի առաջացում
    Սպիտակուցային մարմնի առաջացում
    ՌԵԹ տեսություն
    Սա ապահովում է գենետիկական ինֆորմացիան որից հետագայում առաջացավ ժամանակակից ԴՆԹ և ՌՆԹ սպիտակուցային կյանքը ,առանձնացված արտաքին միջավայրից:

    2)Պանսպերմի տեսություն
    Համաձայն այս տեսության կյանքը մեր մոլորակ է տեղափոխվել տիեզերքից
    4)Կրեացիոն տեսություն(կրոնական)
    Այս տեսության հիմքն է աշխարհի գիտակցված ստեղծումը:Տեսությունը չի կարողանում պատճառաբանել թե ինչու առաջացավ կյանքը: Հիմնավորում է որ կյանքը անսկիզբ է:
    4)Սատցիոնար կյանքի տեսություն
    Համաձայն այս տեսության Երկրագունդը երբեք չի առաջացել նա հավերժ կար և հավերժ կարող է կյանք ապահովել նրա կյանքի փոփոխությունները աննշան են:

    5)Ինքնաստեղծման տեսություն
    Այս տեսությունը կրեացիոնի ալտերնատիվ տեսություններ էր

    Վերջին երկու տեսությունները վերջին երկուսը հակասում են գիտության տվյալներին և ավելի շատ նրանք փիլիսոփայակն են քանգիտական:
    Հիմա ԻԶՄԵՐԻ մասով
    Էվոլուցիոն տեսության պատմությունը
    Ժոֆրուիզմ
    Բրոկիզմ
    Դարվինիզմ
    Լամարկիզմ
    Պանգենեզիս
    Որթոգենեզ
    Ավտոգենեզ
    Նոմոգենեզ
    Սալտազիոնիզմ
    Կատաստրոֆիզմ
    Նեոկատաստրոֆիզմ
    Այս թեման բաց եմ արել այն պատճառով որպեսզի ակումբի մասնակիցները գոնե սկզբից կողմնորոշվեն և կարողանան պատկերացնել թե ինչի հետ գործ ունենք:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (08.03.2010), Tig (28.06.2010), Դատարկություն (21.05.2010), Չամիչ (07.08.2009), Ֆրեյա (29.06.2010)

  3. #2
    Սկսնակ անդամ իզա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Կարող ենք շարունակել այս թեմայի վերաբերյալ գրառումներ
    եթե այո ապա գրեք այդ մասին. Իսկ ես ցանցում կլինեմ չորս օր հետո ու ամպայման կպատասխանեմ .

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Ես ավելի շատ կողմ եմ Օպարինի տեսությանը, քանի որ նրա տեսության մեջ ավելի ռեալ փաստեր կան: Ես գիտեմ որ շատ տեսություններ կան, ինչպես վերը նշվեց, պանսպերմիան մի քիչ հավանականություն ունի, քանի որ գալակտիկայի ուսումնասիրությունների ժամանակ կամետների միջուկում հայտնաբերվել է ջուր, որտեղ ջուր ենտեղ կյանք, բայց էլի քիչ հավանական տեսակետա, ինքնաստեղծման մասին էլ նույնը կասեմ , իսկ կրեացիոնիստական տեսությանը ես լրիվ դեմ եմ, ոնց կարողա ինչոր մեկը ես ամբողջ աշխարհը ստեղծի: Դա մի քիչ հեքիաթային ա: Կյանքն առաջացելա ջրից ետ հաստատ, քանի որ առաց ջրի ասեցի կյանք գոյություն չունի, հետևաբար սկզբից առաջացելա ջուրը, իսկ ձրի առաջացման միակ տեսությունը դեռևս կամետների բախումներն են Երկիր մոլորակի հետ: Առաջին «օրգանիզմները» դրանք կոացերվատային կաթիլներն են:

  5. #4
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Մեջբերում Sergo13-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ կրեացիոնիստական տեսությանը ես լրիվ դեմ եմ, ոնց կարողա ինչոր մեկը ես ամբողջ աշխարհը ստեղծի:
    Բանն այն է, որ քո ասած ինչ որ մեկը էն նույն ինչ որ մեկերից չի, որ ամեն օր հանդիպում ես երթուղայիններում, կամ մետրոյում ։ Դու Նրա մասին պատկերացման պատկերացումն չունես անգամ։

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (08.03.2010), eduard30 (13.02.2011), Freeman (24.06.2010), VisTolog (08.03.2010), Դատարկություն (08.03.2010), Ժունդիայի (27.06.2010), Հարդ (08.03.2010), յոգի (21.05.2010)

  7. #5
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    2)Պանսպերմի տեսություն
    Համաձայն այս տեսության կյանքը մեր մոլորակ է տեղափոխվել տիեզերքից
    Թե չէ ու՞մ դարդն էր կտրվել մեզ ստեղծեր

    Ավելի շատ այդ տեսությանն եմ հավատում


  8. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Vook ջան որ ուզես կտեսնես իրականությունը: Ուղղակի դու չես ուզում իրականությունը տեսնես

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.07.2010), Mephistopheles (27.06.2010)

  10. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    VisTolog Պանսպերմիան ասեցի հավանական տարբերակա, եթե ուշադրություն դարձնենք կամետներին ապա ջրի միակ աղբյուրն ենտեղիցա

  11. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    1. Սկզբում աներևակայելի փոքր, աներևակայելի տաք ու աներևակայելի խիտ մասնիկը ընդարձակվեց, ստեղծելով տարածություն-ժամանակային ցանցը:
    2. Տիեզերքի 4 հիմնական ուժերը(ուժեղ ատոմային, թույլ ատոմային, գրավիտացիոն և էլեկտրամագնիսական) դեռ միասին էին և էնշտեյնյան ֆիզիկան չէր գործում: Դրա համար էլ ջերմաստիճանը լույսից արագ տարածվեց ընդարձակման ողջ տարածությունով և ամբողջ տարածությունը դառրձավ մի ջերմաստիճանի:
    3. սկզբում գրավիտացիան առանձնացավ 4 հիմնական ուժերից, այնուհետև նար մնացած 3-ը և ձևավոևվեց մատերիա:
    4. ջերմաստիճանը բաշվեց ողջ մատեիայի ծավալով և սկսեց իջնել: Տիեզերքը սկսեց սառչել:
    5. 2 հիմնական ատոմային ուժերը ստեղծեցին առաջին ատոմները, դրան ջրածնի ատոմներն էին:
    5. գրավիտացիան սկսեց մատերիան հավաքել և հսկայական գնդեր ստեղծել:
    6. գնդերի չափի մեծանալու հետ մեկտեղ գրավիտացիան ավելի էր մեծանում և շուտով այնքան սեղմեց ջրածնի ատոմները, որ նրանց միջուկները սկսեցին միանալ և ստեղծել հելիումի ատոմներ: Սկսվեց ջերմամիջուկային ռեակցիա և վառվեցին առաջին աստղերը:
    7. առաջին աստղերը ահավոր մեծ էին, որովետև անընդհատ կլանում էին շրջապատի գազը, այն վերածելով հելիումի:
    8. բավականին մեծանալով չափսերով և ավելի մեծացնելով գրավիտացիոն ուժը, աստղերը սկսեցին հելիումը այրել ածխածնի, ածխածինը երկաթի և այսպես շարունակ:
    9. երկաթի արյումը ատսղին արդեն ջեմություն չէր բերում այլ ավելի շատ կլանում էր և աստղերը գրավիտացիայի տակ ճզմվելով վեր գցեցին իրենց վերին շերտերը: Տեղի ունեցան ահռելի մեծ պայրյուններ, որոնց ընդացքում առաջացան ավելի ծանր էլեմենտները, այնպիսին չնչպիսիք են ոսկին և ուրանը:
    10. պայթած աստղի դուրս շպրտած ծանր էլեմենտները հավաքվեցին աստղի միջուկում մնացած փոքրիկ դեղին կամ սպիտակ թզուկների ու միջին չափի ասղերի շուրջ և շուտով իրենք էլ վերածվեցին գնդերի:
    11. աստղին ավելի մոտիկ գնդերը ունեյին քարքարոտ ու պինդ կառուցվածք, իսկ հեռուները՝ գազային, երբեմն պինդ միջուկով: Ստեղծվեցին մոլորակները:
    12. աստղերից շատերը չուեյին մոլորակներ, շատերը պտտվում էին ուղեկից աստղերի հետ ու իրար շուրջ, սակայն նրանք հավաքված էին խմբերով աստղային կլաստերներում, կամ պտտվում էին գերհսկա սև խոռոջների շուրջ, առաջացնելով գալակտիկաներ:
    13. ծիր կաթին կոչվող գալակտիկայի պարույրների արանքի ազատ տարածությունում պտտվում էի Արեգակ անունով աստղը, որն իր շուրջ ուներ մոլորակներ:
    14. մոլորակներից երորդը բավականին նպաստավոր հեռավորությոն վրա էր իր արեգակից, որպեսզի այնտեղ պահպանվեր հեղուկ ջուրը:
    15. պայթած հիպերնոր ատղի միջուկների մնացորդից ստեղծված ածխածինը, ազոտը, թթվածինը բավականին նպաստավոր հարաբերակցությամբ էին այդ մոլորակի վրա, որպեսզի այնտեղ սինթեզվեին տարօրինակ մատերիաներ՝ ածխածնային կառուցվածքի փոքրիկ, միաբջջիջ կենդանիներ:
    16. Միաբջիջ կենդանիները 2 միլիարդ տարի ջրից կորզում էին ածխաթթու գազը և արևի լույսի ազդեցությամբ սինթեզում էին թթվածին: Այպես մթնոլորտը հարստացավ թթվածնով:
    17. ևս մեկ միլիարդ տարում ստեղծվեցին առաջին բակտերիախմբերը՝ ջրիմուռների տեսքով: Որոշները դուրս եկան ցամաք և տեղաշարժվելու հնարավորություն ստացան:
    18. տեսակների էվոլուցիան բերեց նրան, որ ածխածնային կառուցվածքի օրգանիզմներից մեկը ինտելլեկտ ստացավ և նայեց երկնքին:
    19. Ածխածնային կառուցվածքի էակներից մեկը բավականին խելացի էր իր ծագումն ուսումնասիրելու համար և բավականին բութ իր և ոչ միայն տեսակին վերացնելու ու իրեն արարող ուժին չհավատալու համար:

    ո՞վ և ի՞նչ ստիպեց, որ անվերջ փոքր մասնիկը ընդարձակվի: Ո՞վ էր ստեղծել տիեզերքի 4 հիմնական ուշերն ու ի՞նչ է այն սև մատերիան ու սև էներգիան, որը կազմում է տիեզերքի 74 ու 24 տոկոսը, որը չի երևում, չի ճառագայթում, բայց գրավիտացիոն ազդեցություն է ունենում գալակտիկաների վրա, չթողնելով որ նրանք ավելի արագ ցրվեն, քան ցրվում են: Արդյո՞ք մինչև մեծ պյթյունը հենց սև էներգիան չէր լցնում ամբողջ տիեզերքը:
    Արդյո՞ք սև մատերիայից չի սարքված Աստված, որն ամենուր է ու ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ ստեղծեց ու ասաց «եղիցի լույս» և եղավ այդպես: Արյո՞ք նա չկազմակերպեծ միաբջիջներից մարդ էվոլուցիան:

    Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք չգիտենք:
    Մինչև այս հարցերը տալը գրել եմ երևույթները, որոնց մասին մենք գիտենք: Բայց տեսնելով այսքան հրաշքը, ուղեղ ունենալով հասկանալ այս հրաշքը ու ըմբռնել կատարվածը, մենք կատարյալ հիմար ենք, որ չենք հավատում հրաշքներին:
    Մեր գոյությունն է հրաշք, բայց մենք հրաշք ենք հերքում ներ չնչին գոյությամբ:

    Տեսությունները 10000 էլ լինեն, պատասխանը մեկն է: Մարդը չի կարող տեսության վրա հիմնվելով հերքել արարման գաղափարը, որովհետև եթե կա արարծ ուրեմն կա Արարիչ: Ես նրան Աստված եմ համարում:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 08.03.2010, 12:56:
    էսպես չի մնա

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.06.2010), helium (29.06.2010), Skeptic (29.06.2010), Tig (10.03.2010), Դատարկություն (08.03.2010), Լեո (27.06.2010)

  13. #9
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Այո, և այստեղ բոլոր տրամաբանական ուղիները տանում են նրան, որ ամեն ինչի սկիզբը աստվածն է, և պարտադիր չէ, թե Քրիստոնեական, Իսլամական, թե ինչական:
    Եթե պայթյուն, ուրեմն ինչ որ բան է եղել, որ պայթել է, ուրեմն ինչ է եղել, այդ ինչը ով է ստեղծել? Ով է ստեղծողին ստեղծել? Այստեղից մի եզրահանգում՝ կա մի երևույթ, որին ոչ մեկ չի ստեղծել, այն միշտ եղել է, իսկ անսկիզբ ու անվերջ հասկացությունները մենք չենք պատկերացնում, քանի որ ապրում ենք սահմանափակ աշխարհում:

  14. #10
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Մեջբերում Sergo13-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի շատ կողմ եմ Օպարինի տեսությանը, քանի որ նրա տեսության մեջ ավելի ռեալ փաստեր կան: Ես գիտեմ որ շատ տեսություններ կան, ինչպես վերը նշվեց, պանսպերմիան մի քիչ հավանականություն ունի, քանի որ գալակտիկայի ուսումնասիրությունների ժամանակ կամետների միջուկում հայտնաբերվել է ջուր, որտեղ ջուր ենտեղ կյանք, բայց էլի քիչ հավանական տեսակետա, ինքնաստեղծման մասին էլ նույնը կասեմ , իսկ կրեացիոնիստական տեսությանը ես լրիվ դեմ եմ, ոնց կարողա ինչոր մեկը ես ամբողջ աշխարհը ստեղծի: Դա մի քիչ հեքիաթային ա: Կյանքն առաջացելա ջրից ետ հաստատ, քանի որ առաց ջրի ասեցի կյանք գոյություն չունի, հետևաբար սկզբից առաջացելա ջուրը, իսկ ձրի առաջացման միակ տեսությունը դեռևս կամետների բախումներն են Երկիր մոլորակի հետ: Առաջին «օրգանիզմները» դրանք կոացերվատային կաթիլներն են:
    Sergo13 ջան էստեղ է՞լ ես գրել Օպարինյան տեսության մասին: Դարվինիզմի թեմայում պատասխանել եմ, էլ նույնը չգրեմ, կարդա ու ասա ի՞նչ իմաստ ուներ ընդհանրապես կոացերվատների առաջացումը ու ինչու՞ եք պատահականությունը համարում առավել կարևոր Արարման գաղափարից:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (24.06.2010)

  16. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Ասեմ որ կյանքի առաջացման վերաբերյալ անվերջ կարաս փաստեր բերես, բայց որ աստված.................: Աստվածին մարդնա ստեղծել ոչ թե աստվածա ստեղծել մարդուն ու ողջ աշխարհը:
    Հա ասեմ նաև մի բան, որ կրեացիոնիստերն ընդունում են միկրոէվոլյուցիան, բայց չեն ընդունում մակրոէվոլյուցիան, դա վոնց կասե՞ս: Փաստորեն ընդունում են էվոլյուցիայի մի ճյուղը, /որի հիմքում էլ ընկածա կյանքի առաջին միկրոօրգանիզմների առաջացումը/, ու իրանց իսկ բերանով հերքում են մակրոէվոլյուցիան:
    Մի քիչ հակասական չի ընդունել էվոլյուցիայի կեսը իսկ մյուս կեսը ոչ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞:
    Վերջին խմբագրող՝ Sergo13: 08.03.2010, 22:27:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.07.2010), Mephistopheles (27.06.2010)

  18. #12
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի առաջացման տեսությունները

    Մեջբերում Sergo13-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ որ կյանքի առաջացման վերաբերյալ անվերջ կարաս փաստեր բերես, բայց որ աստված.................: Աստվածին մարդնա ստեղծել ոչ թե աստվածա ստեղծել մարդուն ու ողջ աշխարհը:
    Հա ասեմ նաև մի բան, որ կրեացիոնիստերն ընդունում են միկրոէվոլյուցիան, բայց չեն ընդունում մակրոէվոլյուցիան, դա վոնց կասե՞ս: Փաստորեն ընդունում են էվոլյուցիայի մի ճյուղը, /որի հիմքում էլ ընկածա կյանքի առաջին միկրոօրգանիզմների առաջացումը/, ու իրանց իսկ բերանով հերքում են մակրոէվոլյուցիան:
    Մի քիչ հակասական չի ընդունել էվոլյուցիայի կեսը իսկ մյուս կեսը ոչ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞:
    Դու էլ Աստծուն մերժող բազմաթիվ փաստեր կարող ես բերել, դրա համար Աստծուն ընդունել չընդունելը յուրաքանչյուրիս գործն է: Ես պարզապես ուզում էի ասել, որ Օպարինի տեսության մեջ էլի շատ հակասական ու անբացահայտ փաստեր կան:

    Ես չասեցի, որ կրեացիոնիստ եմ, բայց կարող ես Աստծուն ընդունել, հավատալով և մակրո- և միկրոէվոլյուցիային: Մակրոէվոլյուցիան չընդունելու երևի գլխավոր պատճառը խոշոր արոմորֆոզների ծագման փոքր հավանականությունն է կամ դրանց ծագման իմաստի հասկացումը, հետո էլ չեն հավատում մակրոէվոլյուցիային, որովհետև կողմ են արարման տեսությանը, այսինքն որոշակի տիպեր Աստված առանձին - առանձին է ստեղծել, ոչ թե առաջացել են մեկը մյուսից, իսկ միկրոէվոլյուցիայի մասին Աստվածաշնչում իմ իմանալով ոչ մի բան գրված չէ

  19. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Դարվինիզմ բլոգում արդեն գրել եմ իմ տեսակետի մասին: Կյանքի ծագման վերաբերյալ կան մի շարք վարկածներ՝ կյանքի ծագումն էվոլյուցիոն պրոցեսում, պանսպերմիայի տեսությունը, Օպարինի տեսությունը, կրեացիոնիզմը: Բայց ասեմ որ ամենահավանական տեսությունն ինձ համար մնումա Օպարինի տեսությունը, քանի որ եթե ուշադրություն դարձնենք սպիտակուցներին, ածխաջրերին, լիպիդներին, ամինաթթուներին բոլորն էլ կազմված են ածխածնից, թթվածնից, ազոտից և ջրածնից: Որոշ չափով էլ մի քիչ կողմ եմ պանսպերմաիյին, քանի որ ոչ ոք չգիտի, թե այլ մոլորակների վրա արդյոք կյանք կա տե ոչ, ու մենք գալակտիկայում մենակ ենք թե էլի մեզնից բացի ուրիշ էակներ կան թե ոչ: Բայց էլի ասեմ որ քիչ եմ հավակնում պանսպերմիայի տեսությանը: Բայց էլի չեմ հերքում:

  20. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սկզբում աներևակայելի փոքր, աներևակայելի տաք ու աներևակայելի խիտ մասնիկը ընդարձակվեց, ստեղծելով տարածություն-ժամանակային ցանցը:
    2. Տիեզերքի 4 հիմնական ուժերը(ուժեղ ատոմային, թույլ ատոմային, գրավիտացիոն և էլեկտրամագնիսական) դեռ միասին էին և էնշտեյնյան ֆիզիկան չէր գործում: Դրա համար էլ ջերմաստիճանը լույսից արագ տարածվեց ընդարձակման ողջ տարածությունով և ամբողջ տարածությունը դառրձավ մի ջերմաստիճանի:
    3. սկզբում գրավիտացիան առանձնացավ 4 հիմնական ուժերից, այնուհետև նար մնացած 3-ը և ձևավոևվեց մատերիա:
    4. ջերմաստիճանը բաշվեց ողջ մատեիայի ծավալով և սկսեց իջնել: Տիեզերքը սկսեց սառչել:
    5. 2 հիմնական ատոմային ուժերը ստեղծեցին առաջին ատոմները, դրան ջրածնի ատոմներն էին:
    5. գրավիտացիան սկսեց մատերիան հավաքել և հսկայական գնդեր ստեղծել:
    6. գնդերի չափի մեծանալու հետ մեկտեղ գրավիտացիան ավելի էր մեծանում և շուտով այնքան սեղմեց ջրածնի ատոմները, որ նրանց միջուկները սկսեցին միանալ և ստեղծել հելիումի ատոմներ: Սկսվեց ջերմամիջուկային ռեակցիա և վառվեցին առաջին աստղերը:
    7. առաջին աստղերը ահավոր մեծ էին, որովետև անընդհատ կլանում էին շրջապատի գազը, այն վերածելով հելիումի:
    8. բավականին մեծանալով չափսերով և ավելի մեծացնելով գրավիտացիոն ուժը, աստղերը սկսեցին հելիումը այրել ածխածնի, ածխածինը երկաթի և այսպես շարունակ:
    9. երկաթի արյումը ատսղին արդեն ջեմություն չէր բերում այլ ավելի շատ կլանում էր և աստղերը գրավիտացիայի տակ ճզմվելով վեր գցեցին իրենց վերին շերտերը: Տեղի ունեցան ահռելի մեծ պայրյուններ, որոնց ընդացքում առաջացան ավելի ծանր էլեմենտները, այնպիսին չնչպիսիք են ոսկին և ուրանը:
    10. պայթած աստղի դուրս շպրտած ծանր էլեմենտները հավաքվեցին աստղի միջուկում մնացած փոքրիկ դեղին կամ սպիտակ թզուկների ու միջին չափի ասղերի շուրջ և շուտով իրենք էլ վերածվեցին գնդերի:
    11. աստղին ավելի մոտիկ գնդերը ունեյին քարքարոտ ու պինդ կառուցվածք, իսկ հեռուները՝ գազային, երբեմն պինդ միջուկով: Ստեղծվեցին մոլորակները:
    12. աստղերից շատերը չուեյին մոլորակներ, շատերը պտտվում էին ուղեկից աստղերի հետ ու իրար շուրջ, սակայն նրանք հավաքված էին խմբերով աստղային կլաստերներում, կամ պտտվում էին գերհսկա սև խոռոջների շուրջ, առաջացնելով գալակտիկաներ:
    13. ծիր կաթին կոչվող գալակտիկայի պարույրների արանքի ազատ տարածությունում պտտվում էի Արեգակ անունով աստղը, որն իր շուրջ ուներ մոլորակներ:
    14. մոլորակներից երորդը բավականին նպաստավոր հեռավորությոն վրա էր իր արեգակից, որպեսզի այնտեղ պահպանվեր հեղուկ ջուրը:
    15. պայթած հիպերնոր ատղի միջուկների մնացորդից ստեղծված ածխածինը, ազոտը, թթվածինը բավականին նպաստավոր հարաբերակցությամբ էին այդ մոլորակի վրա, որպեսզի այնտեղ սինթեզվեին տարօրինակ մատերիաներ՝ ածխածնային կառուցվածքի փոքրիկ, միաբջջիջ կենդանիներ:
    16. Միաբջիջ կենդանիները 2 միլիարդ տարի ջրից կորզում էին ածխաթթու գազը և արևի լույսի ազդեցությամբ սինթեզում էին թթվածին: Այպես մթնոլորտը հարստացավ թթվածնով:
    17. ևս մեկ միլիարդ տարում ստեղծվեցին առաջին բակտերիախմբերը՝ ջրիմուռների տեսքով: Որոշները դուրս եկան ցամաք և տեղաշարժվելու հնարավորություն ստացան:
    18. տեսակների էվոլուցիան բերեց նրան, որ ածխածնային կառուցվածքի օրգանիզմներից մեկը ինտելլեկտ ստացավ և նայեց երկնքին:
    19. Ածխածնային կառուցվածքի էակներից մեկը բավականին խելացի էր իր ծագումն ուսումնասիրելու համար և բավականին բութ իր և ոչ միայն տեսակին վերացնելու ու իրեն արարող ուժին չհավատալու համար:

    ո՞վ և ի՞նչ ստիպեց, որ անվերջ փոքր մասնիկը ընդարձակվի: Ո՞վ էր ստեղծել տիեզերքի 4 հիմնական ուշերն ու ի՞նչ է այն սև մատերիան ու սև էներգիան, որը կազմում է տիեզերքի 74 ու 24 տոկոսը, որը չի երևում, չի ճառագայթում, բայց գրավիտացիոն ազդեցություն է ունենում գալակտիկաների վրա, չթողնելով որ նրանք ավելի արագ ցրվեն, քան ցրվում են: Արդյո՞ք մինչև մեծ պյթյունը հենց սև էներգիան չէր լցնում ամբողջ տիեզերքը:
    Արդյո՞ք սև մատերիայից չի սարքված Աստված, որն ամենուր է ու ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ ստեղծեց ու ասաց «եղիցի լույս» և եղավ այդպես: Արյո՞ք նա չկազմակերպեծ միաբջիջներից մարդ էվոլուցիան:

    Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք չգիտենք:
    Մինչև այս հարցերը տալը գրել եմ երևույթները, որոնց մասին մենք գիտենք: Բայց տեսնելով այսքան հրաշքը, ուղեղ ունենալով հասկանալ այս հրաշքը ու ըմբռնել կատարվածը, մենք կատարյալ հիմար ենք, որ չենք հավատում հրաշքներին:
    Մեր գոյությունն է հրաշք, բայց մենք հրաշք ենք հերքում ներ չնչին գոյությամբ:

    Տեսությունները 10000 էլ լինեն, պատասխանը մեկն է: Մարդը չի կարող տեսության վրա հիմնվելով հերքել արարման գաղափարը, որովհետև եթե կա արարծ ուրեմն կա Արարիչ: Ես նրան Աստված եմ համարում:
    Էլմո ջան, դու մի հատ մեծ ֆունդամենտալ սխալ ես գործում ենթադրելով որ "ինչ որ մեկն" ա արել, ու քանի որ որ "ինչ որ մեկն" ա արել ուրեմն ինչ որ նպատակի համար… պատճառահետևանքայինը, նպատակայինի հետ չի կարելի շփոթել… սրանք լրիվ տարբեր բաներ են… և քանի որ հարցը տենց ես դնում ստիպված սկսում ես քո "պատասխանի"ապացույցները ման գալ… գիտությունը քեզ ոչ մի կերպ չի կարող օգնել, գիտական փաստերը ճիշտ հակառակն են վկայում… էսի նույնն ա որ անմարդաբնակ կղզում որևէ իր կորցնես ու ասես "եթե չկա, ուրեմն ինչ որ մեկը գողացել ա… " ու սրա վրա սկսես որոնումներդ… ընդ որում կորցնելը բացառես, այսինքն որ կարող ա չես հիշում որտեղ ես դրել, կամ ընկել ա մոտիցդ ու չես նկատել, անձրևի ժամանակ ջուրն ա տարել…

    ինչ վերաբերվում ա "Արդյո՞ք սև մատերիայից չի սարքված Աստված"… էդ ինչ աստված ա՞ որ սև մատերիաից ա սարքած… բա էդ ինչ ուժա որ սև մատերիայից աստված ա սարքում ու էս մի հատն ա սարքե՞լ թե էլի կա… բա սարքողին ով ա սարքել, բա սարքողի սաքողին ով ա սարքել… կարաս տունը նստես պիվա խմես ու մտածես…

    "եթե կա արարծ ուրեմն կա Արարիչ"… էլի սխալ հարցադրում ա… "արարած"բառն ունի կրոնական հիմք, այսինքն մարդիկ ժամանակին "համոզված" են եեղել որ արարիչն ա մարդուն ստեղծել դրա համար էլ ամեն ինչ համարել են "արարած"… հաջորդը որն ա լինելու "աշխարհի ծայրն ենք" ման գալու որ գտնե՞նք (դե տափակ ա չէ՞ երկիրը)…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (29.06.2010)

  22. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    .....................
    Տեսությունները 10000 էլ լինեն, պատասխանը մեկն է: Մարդը չի կարող տեսության վրա հիմնվելով հերքել արարման գաղափարը, որովհետև եթե կա արարծ ուրեմն կա Արարիչ: Ես նրան Աստված եմ համարում:
    էս մեկը բաց էի թողել… տեսությունը վարկածի հետ ես խառնում Էլմո ջան, տեսությունը դա երևույթի բացատրությունն է հիմնված փատերի վրա… տեսությունները չեն հերքում աստծո գոյությունը, ուղղակի չկա փաստ կամ որևէ տեսություն որ ապացուցի աստծո գոյություն…

    … գիտությունը երբեք չի անդրադառնում աստծո գոյության հարցին, գիտությունը երևույթներին բացատրություն է տալիս, ուղղակի կղերականությունը սա ընկալում է որպես աստծո ժխտում… աստծով երևույթները չես կարող բացատրել, դա նշանակում է պատասխանը չիմանալ և անգամ չփնտրել… դա անգամ մարդում բնույթին է հակասում…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (29.06.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կյանքի համը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2014, 03:49
  2. Արձակ. Կյանքի ձեռնածու
    Հեղինակ՝ enna, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2013, 17:27
  3. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  4. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  5. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •