Elmo-ի խոսքերից
1. Սկզբում աներևակայելի փոքր, աներևակայելի տաք ու աներևակայելի խիտ մասնիկը ընդարձակվեց, ստեղծելով տարածություն-ժամանակային ցանցը:
2. Տիեզերքի 4 հիմնական ուժերը(ուժեղ ատոմային, թույլ ատոմային, գրավիտացիոն և էլեկտրամագնիսական) դեռ միասին էին և էնշտեյնյան ֆիզիկան չէր գործում: Դրա համար էլ ջերմաստիճանը լույսից արագ տարածվեց ընդարձակման ողջ տարածությունով և ամբողջ տարածությունը դառրձավ մի ջերմաստիճանի:
3. սկզբում գրավիտացիան առանձնացավ 4 հիմնական ուժերից, այնուհետև նար մնացած 3-ը և ձևավոևվեց մատերիա:
4. ջերմաստիճանը բաշվեց ողջ մատեիայի ծավալով և սկսեց իջնել: Տիեզերքը սկսեց սառչել:
5. 2 հիմնական ատոմային ուժերը ստեղծեցին առաջին ատոմները, դրան ջրածնի ատոմներն էին:
5. գրավիտացիան սկսեց մատերիան հավաքել և հսկայական գնդեր ստեղծել:
6. գնդերի չափի մեծանալու հետ մեկտեղ գրավիտացիան ավելի էր մեծանում և շուտով այնքան սեղմեց ջրածնի ատոմները, որ նրանց միջուկները սկսեցին միանալ և ստեղծել հելիումի ատոմներ: Սկսվեց ջերմամիջուկային ռեակցիա և վառվեցին առաջին աստղերը:
7. առաջին աստղերը ահավոր մեծ էին, որովետև անընդհատ կլանում էին շրջապատի գազը, այն վերածելով հելիումի:
8. բավականին մեծանալով չափսերով և ավելի մեծացնելով գրավիտացիոն ուժը, աստղերը սկսեցին հելիումը այրել ածխածնի, ածխածինը երկաթի և այսպես շարունակ:
9. երկաթի արյումը ատսղին արդեն ջեմություն չէր բերում այլ ավելի շատ կլանում էր և աստղերը գրավիտացիայի տակ ճզմվելով վեր գցեցին իրենց վերին շերտերը: Տեղի ունեցան ահռելի մեծ պայրյուններ, որոնց ընդացքում առաջացան ավելի ծանր էլեմենտները, այնպիսին չնչպիսիք են ոսկին և ուրանը:
10. պայթած աստղի դուրս շպրտած ծանր էլեմենտները հավաքվեցին աստղի միջուկում մնացած փոքրիկ դեղին կամ սպիտակ թզուկների ու միջին չափի ասղերի շուրջ և շուտով իրենք էլ վերածվեցին գնդերի:
11. աստղին ավելի մոտիկ գնդերը ունեյին քարքարոտ ու պինդ կառուցվածք, իսկ հեռուները՝ գազային, երբեմն պինդ միջուկով: Ստեղծվեցին մոլորակները:
12. աստղերից շատերը չուեյին մոլորակներ, շատերը պտտվում էին ուղեկից աստղերի հետ ու իրար շուրջ, սակայն նրանք հավաքված էին խմբերով աստղային կլաստերներում, կամ պտտվում էին գերհսկա սև խոռոջների շուրջ, առաջացնելով գալակտիկաներ:
13. ծիր կաթին կոչվող գալակտիկայի պարույրների արանքի ազատ տարածությունում պտտվում էի Արեգակ անունով աստղը, որն իր շուրջ ուներ մոլորակներ:
14. մոլորակներից երորդը բավականին նպաստավոր հեռավորությոն վրա էր իր արեգակից, որպեսզի այնտեղ պահպանվեր հեղուկ ջուրը:
15. պայթած հիպերնոր ատղի միջուկների մնացորդից ստեղծված ածխածինը, ազոտը, թթվածինը բավականին նպաստավոր հարաբերակցությամբ էին այդ մոլորակի վրա, որպեսզի այնտեղ սինթեզվեին տարօրինակ մատերիաներ՝ ածխածնային կառուցվածքի փոքրիկ, միաբջջիջ կենդանիներ:
16. Միաբջիջ կենդանիները 2 միլիարդ տարի ջրից կորզում էին ածխաթթու գազը և արևի լույսի ազդեցությամբ սինթեզում էին թթվածին: Այպես մթնոլորտը հարստացավ թթվածնով:
17. ևս մեկ միլիարդ տարում ստեղծվեցին առաջին բակտերիախմբերը՝ ջրիմուռների տեսքով: Որոշները դուրս եկան ցամաք և տեղաշարժվելու հնարավորություն ստացան:
18. տեսակների էվոլուցիան բերեց նրան, որ ածխածնային կառուցվածքի օրգանիզմներից մեկը ինտելլեկտ ստացավ և նայեց երկնքին:
19. Ածխածնային կառուցվածքի էակներից մեկը բավականին խելացի էր իր ծագումն ուսումնասիրելու համար և բավականին բութ իր և ոչ միայն տեսակին վերացնելու ու իրեն արարող ուժին չհավատալու համար:
ո՞վ և ի՞նչ ստիպեց, որ անվերջ փոքր մասնիկը ընդարձակվի: Ո՞վ էր ստեղծել տիեզերքի 4 հիմնական ուշերն ու ի՞նչ է այն սև մատերիան ու սև էներգիան, որը կազմում է տիեզերքի 74 ու 24 տոկոսը, որը չի երևում, չի ճառագայթում, բայց գրավիտացիոն ազդեցություն է ունենում գալակտիկաների վրա, չթողնելով որ նրանք ավելի արագ ցրվեն, քան ցրվում են: Արդյո՞ք մինչև մեծ պյթյունը հենց սև էներգիան չէր լցնում ամբողջ տիեզերքը:
Արդյո՞ք սև մատերիայից չի սարքված Աստված, որն ամենուր է ու ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ ստեղծեց ու ասաց «եղիցի լույս» և եղավ այդպես: Արյո՞ք նա չկազմակերպեծ միաբջիջներից մարդ էվոլուցիան:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք չգիտենք:
Մինչև այս հարցերը տալը գրել եմ երևույթները, որոնց մասին մենք գիտենք: Բայց տեսնելով այսքան հրաշքը, ուղեղ ունենալով հասկանալ այս հրաշքը ու ըմբռնել կատարվածը, մենք կատարյալ հիմար ենք, որ չենք հավատում հրաշքներին:
Մեր գոյությունն է հրաշք, բայց մենք հրաշք ենք հերքում ներ չնչին գոյությամբ:
Տեսությունները 10000 էլ լինեն, պատասխանը մեկն է: Մարդը չի կարող տեսության վրա հիմնվելով հերքել արարման գաղափարը, որովհետև եթե կա արարծ ուրեմն կա Արարիչ: Ես նրան Աստված եմ համարում:
Էջանիշներ