User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Կյանքի առաջացման տեսությունները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սկզբում աներևակայելի փոքր, աներևակայելի տաք ու աներևակայելի խիտ մասնիկը ընդարձակվեց, ստեղծելով տարածություն-ժամանակային ցանցը:
    2. Տիեզերքի 4 հիմնական ուժերը(ուժեղ ատոմային, թույլ ատոմային, գրավիտացիոն և էլեկտրամագնիսական) դեռ միասին էին և էնշտեյնյան ֆիզիկան չէր գործում: Դրա համար էլ ջերմաստիճանը լույսից արագ տարածվեց ընդարձակման ողջ տարածությունով և ամբողջ տարածությունը դառրձավ մի ջերմաստիճանի:
    3. սկզբում գրավիտացիան առանձնացավ 4 հիմնական ուժերից, այնուհետև նար մնացած 3-ը և ձևավոևվեց մատերիա:
    4. ջերմաստիճանը բաշվեց ողջ մատեիայի ծավալով և սկսեց իջնել: Տիեզերքը սկսեց սառչել:
    5. 2 հիմնական ատոմային ուժերը ստեղծեցին առաջին ատոմները, դրան ջրածնի ատոմներն էին:
    5. գրավիտացիան սկսեց մատերիան հավաքել և հսկայական գնդեր ստեղծել:
    6. գնդերի չափի մեծանալու հետ մեկտեղ գրավիտացիան ավելի էր մեծանում և շուտով այնքան սեղմեց ջրածնի ատոմները, որ նրանց միջուկները սկսեցին միանալ և ստեղծել հելիումի ատոմներ: Սկսվեց ջերմամիջուկային ռեակցիա և վառվեցին առաջին աստղերը:
    7. առաջին աստղերը ահավոր մեծ էին, որովետև անընդհատ կլանում էին շրջապատի գազը, այն վերածելով հելիումի:
    8. բավականին մեծանալով չափսերով և ավելի մեծացնելով գրավիտացիոն ուժը, աստղերը սկսեցին հելիումը այրել ածխածնի, ածխածինը երկաթի և այսպես շարունակ:
    9. երկաթի արյումը ատսղին արդեն ջեմություն չէր բերում այլ ավելի շատ կլանում էր և աստղերը գրավիտացիայի տակ ճզմվելով վեր գցեցին իրենց վերին շերտերը: Տեղի ունեցան ահռելի մեծ պայրյուններ, որոնց ընդացքում առաջացան ավելի ծանր էլեմենտները, այնպիսին չնչպիսիք են ոսկին և ուրանը:
    10. պայթած աստղի դուրս շպրտած ծանր էլեմենտները հավաքվեցին աստղի միջուկում մնացած փոքրիկ դեղին կամ սպիտակ թզուկների ու միջին չափի ասղերի շուրջ և շուտով իրենք էլ վերածվեցին գնդերի:
    11. աստղին ավելի մոտիկ գնդերը ունեյին քարքարոտ ու պինդ կառուցվածք, իսկ հեռուները՝ գազային, երբեմն պինդ միջուկով: Ստեղծվեցին մոլորակները:
    12. աստղերից շատերը չուեյին մոլորակներ, շատերը պտտվում էին ուղեկից աստղերի հետ ու իրար շուրջ, սակայն նրանք հավաքված էին խմբերով աստղային կլաստերներում, կամ պտտվում էին գերհսկա սև խոռոջների շուրջ, առաջացնելով գալակտիկաներ:
    13. ծիր կաթին կոչվող գալակտիկայի պարույրների արանքի ազատ տարածությունում պտտվում էի Արեգակ անունով աստղը, որն իր շուրջ ուներ մոլորակներ:
    14. մոլորակներից երորդը բավականին նպաստավոր հեռավորությոն վրա էր իր արեգակից, որպեսզի այնտեղ պահպանվեր հեղուկ ջուրը:
    15. պայթած հիպերնոր ատղի միջուկների մնացորդից ստեղծված ածխածինը, ազոտը, թթվածինը բավականին նպաստավոր հարաբերակցությամբ էին այդ մոլորակի վրա, որպեսզի այնտեղ սինթեզվեին տարօրինակ մատերիաներ՝ ածխածնային կառուցվածքի փոքրիկ, միաբջջիջ կենդանիներ:
    16. Միաբջիջ կենդանիները 2 միլիարդ տարի ջրից կորզում էին ածխաթթու գազը և արևի լույսի ազդեցությամբ սինթեզում էին թթվածին: Այպես մթնոլորտը հարստացավ թթվածնով:
    17. ևս մեկ միլիարդ տարում ստեղծվեցին առաջին բակտերիախմբերը՝ ջրիմուռների տեսքով: Որոշները դուրս եկան ցամաք և տեղաշարժվելու հնարավորություն ստացան:
    18. տեսակների էվոլուցիան բերեց նրան, որ ածխածնային կառուցվածքի օրգանիզմներից մեկը ինտելլեկտ ստացավ և նայեց երկնքին:
    19. Ածխածնային կառուցվածքի էակներից մեկը բավականին խելացի էր իր ծագումն ուսումնասիրելու համար և բավականին բութ իր և ոչ միայն տեսակին վերացնելու ու իրեն արարող ուժին չհավատալու համար:

    ո՞վ և ի՞նչ ստիպեց, որ անվերջ փոքր մասնիկը ընդարձակվի: Ո՞վ էր ստեղծել տիեզերքի 4 հիմնական ուշերն ու ի՞նչ է այն սև մատերիան ու սև էներգիան, որը կազմում է տիեզերքի 74 ու 24 տոկոսը, որը չի երևում, չի ճառագայթում, բայց գրավիտացիոն ազդեցություն է ունենում գալակտիկաների վրա, չթողնելով որ նրանք ավելի արագ ցրվեն, քան ցրվում են: Արդյո՞ք մինչև մեծ պյթյունը հենց սև էներգիան չէր լցնում ամբողջ տիեզերքը:
    Արդյո՞ք սև մատերիայից չի սարքված Աստված, որն ամենուր է ու ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ ստեղծեց ու ասաց «եղիցի լույս» և եղավ այդպես: Արյո՞ք նա չկազմակերպեծ միաբջիջներից մարդ էվոլուցիան:

    Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք չգիտենք:
    Մինչև այս հարցերը տալը գրել եմ երևույթները, որոնց մասին մենք գիտենք: Բայց տեսնելով այսքան հրաշքը, ուղեղ ունենալով հասկանալ այս հրաշքը ու ըմբռնել կատարվածը, մենք կատարյալ հիմար ենք, որ չենք հավատում հրաշքներին:
    Մեր գոյությունն է հրաշք, բայց մենք հրաշք ենք հերքում ներ չնչին գոյությամբ:

    Տեսությունները 10000 էլ լինեն, պատասխանը մեկն է: Մարդը չի կարող տեսության վրա հիմնվելով հերքել արարման գաղափարը, որովհետև եթե կա արարծ ուրեմն կա Արարիչ: Ես նրան Աստված եմ համարում:
    Էլմո ջան, դու մի հատ մեծ ֆունդամենտալ սխալ ես գործում ենթադրելով որ "ինչ որ մեկն" ա արել, ու քանի որ որ "ինչ որ մեկն" ա արել ուրեմն ինչ որ նպատակի համար… պատճառահետևանքայինը, նպատակայինի հետ չի կարելի շփոթել… սրանք լրիվ տարբեր բաներ են… և քանի որ հարցը տենց ես դնում ստիպված սկսում ես քո "պատասխանի"ապացույցները ման գալ… գիտությունը քեզ ոչ մի կերպ չի կարող օգնել, գիտական փաստերը ճիշտ հակառակն են վկայում… էսի նույնն ա որ անմարդաբնակ կղզում որևէ իր կորցնես ու ասես "եթե չկա, ուրեմն ինչ որ մեկը գողացել ա… " ու սրա վրա սկսես որոնումներդ… ընդ որում կորցնելը բացառես, այսինքն որ կարող ա չես հիշում որտեղ ես դրել, կամ ընկել ա մոտիցդ ու չես նկատել, անձրևի ժամանակ ջուրն ա տարել…

    ինչ վերաբերվում ա "Արդյո՞ք սև մատերիայից չի սարքված Աստված"… էդ ինչ աստված ա՞ որ սև մատերիաից ա սարքած… բա էդ ինչ ուժա որ սև մատերիայից աստված ա սարքում ու էս մի հատն ա սարքե՞լ թե էլի կա… բա սարքողին ով ա սարքել, բա սարքողի սաքողին ով ա սարքել… կարաս տունը նստես պիվա խմես ու մտածես…

    "եթե կա արարծ ուրեմն կա Արարիչ"… էլի սխալ հարցադրում ա… "արարած"բառն ունի կրոնական հիմք, այսինքն մարդիկ ժամանակին "համոզված" են եեղել որ արարիչն ա մարդուն ստեղծել դրա համար էլ ամեն ինչ համարել են "արարած"… հաջորդը որն ա լինելու "աշխարհի ծայրն ենք" ման գալու որ գտնե՞նք (դե տափակ ա չէ՞ երկիրը)…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (29.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կյանքի համը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2014, 03:49
  2. Արձակ. Կյանքի ձեռնածու
    Հեղինակ՝ enna, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2013, 17:27
  3. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  4. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  5. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •