Ժողովուրդ, անհրաժեշտ է օպերատոր։ Մի խոսքով, նկարահանում ենք կարճամետրաժ ֆիլմ և փնտրում ենք օպերատոր։ Ով համարում է, որ ունի օպերատորական տաղանդ և պատրաստ է մեզ օգնել, դիմե՛ք։ Կրթությունը կապ չունի, կարևոր է լավ ֆիլմ նկարահանելու ձգտումը։ Միացե՛ք։
Ժողովուրդ, անհրաժեշտ է օպերատոր։ Մի խոսքով, նկարահանում ենք կարճամետրաժ ֆիլմ և փնտրում ենք օպերատոր։ Ով համարում է, որ ունի օպերատորական տաղանդ և պատրաստ է մեզ օգնել, դիմե՛ք։ Կրթությունը կապ չունի, կարևոր է լավ ֆիլմ նկարահանելու ձգտումը։ Միացե՛ք։
Մի փոքր օպերատորական փորձ ունեմ (երեք կարճամետրաժ ֆիլմ՝ մեկը սինեմա վերիտե, մեկը մեկ կադր-մեկ րոպե, մեկն էլ ժանրից դուրս) Բայց կարելի է Ջուլիային էլ դիմել (Ֆոտոն), նա սիրում է օպերատորական գործը:
Ցանկացած դեպքում, տարբեր հարցերում կարող եմ աջակցել: Իսկ ի՞նչ ֆիլմ է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մերսի ժող։ Վստահության հարցում խնդիր չկա։ Եթե պատրաստ եք օգնել, շատ շնորհակալ կլինենք։
Իսկ ֆիլմը մի երիտասարդ աղջկա մասին է, որը բավականին քաջություն է ունենում վերջ տալ ամեն ինչին և նոր կյանք սկսել։ Նկարահանումները 3 տեղ են ընթանալու՝ նկարչի արհեստանոցում, կամուրջի վրա և որևիցե գեղեցիկ փողոցում (գեղեցկությունը պարտադիր է )։ Նկարահանումները երևի հաջորդ շաբաթ սկսվեն՝ կախված է գլխավոր դերակատարուհուց։ Նա պրոֆեսիոնալ դերասանուհի չէ, այդ պատճառով էլ պետք է հարմարեցնի՝ աշխատանքից դուրս ժամանակ գա նկարահանման։
Առաջին գործողույան (հերոսուհու բնակարանում) նկարահանումները կատարելու ենք մինչև շաբաթվա վերջ Բանգլադեշում։ Եթե կամավորներ կան, խնդրում եմ ձեն հանեք ։
Ես կարող եմ էպիզոդիկ դերերում նկարահանվել
Ես պրոֆեսիոնալ չեմ, բայց կարող եմ փոքրի դեր տանել
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Ինձ թվում է, որ Մերկուրին օպերատորներ նկատի ուներ, երբ գրում էր կամավոր Բայց ֆիլմում էպիզոդիկ դերեր կան, և եթե ցանկացող լինի՝ կարող եք գալ։ Ես կգրեմ նկարահանման օրը և տեղը։ Հա, եթե տղա էլ գտնվի, շատ լավ կլինի, քանի որ տղայի մի փոքրիկ դեր ունենք, որի դերակատարին դեռ չենք գտել։ Իսկ պրոֆեսիոնալիզմը կարևոր չէ, միայն լավ ֆիլմ նկարելու ցանկությունը լինի։
Ժող, ինչ-որ մեկը կարո՞ղ է տեսախցիկի հարցով օգնել։
Թե չէ մեր տեսախցիկը տիրոջ հետ գնացել է հանգստանալու
Վերջին խմբագրող՝ Freddie: 14.08.2009, 17:36:
Ի՞նչ ֆորմատի տղա է պետք)))
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բարևներ բոլորին, կամերան գտնված է Եվ վաղը նկարահանելու ենք։ Բուսաբանական այգու կամուրջի վրա։ Ժամը 10։30։ Եթե ինչ-որ մեկը կարող է և ցանկանում է մեզ օգնել, որպես օպերատոր՝ մի վարանեք, գրե՛ք։
Հ.Գ. Հա, ժող, տեսախցիկը ժապավենով է։ Կարող է իմանաք որտեղի՞ց կարող եմ դրա համար կասետ առնել։
Չհասկացա՝ ինչ ժապավենի մասին է խոսքը Որ ասում են «ժապավեն», ֆոտոժապավենն ի նկատի ունեն սովորաբար, այսինքն «պլյոնկա»-ն... Երևի մագնիսական ժապավենն ի նկատի ունես՝ թվային սիգնալ գրելու համար Իսկ ո՜ր ֆորմատով ա կամեռան նկարում՝ DV HDV թե HD... DV /mini DV/ ու HDV կասետներ կարելի է գնել Մաշտոցի պողոտայի Ռեն-Ալեքս խանութից, մենք սովորաբար էդտեղից ենք առնում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ