User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Չեմպիոնների Լիգա 2009/2010

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմպիոնների Լիգայի 2009/10 թթ. մրցաշրջանի եզրափակիչը նման չէր ոչ մի այլ եզրափակիչի: Այն յուրահատուկ էր...ինչպես հաղթող թիմի գլխավոր մարզիչը: Միլանի «Ինտերը» 45 տարի անց երրորդ անգամ հաղթեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը: Սա լիովին մարզչական հաղթանակ էր: Ոչ, չի կարելի ասել, որ «Ինտերը» նման է անհասանելի ժայռի, ոչ, չի կարելի ասել, որ «Ինտերին» հաղթել հնարավոր չէր, բայց չի կարելի ասել նաև, որ «Ինտերն» արժանի չէր չեմպիոնի տիտղոսին:


    «Բավարիան» խաղաց այնպես, ինչպես կարող էր: Ավելին անելու այս թիմն ունակ չէ: Լուի վան Գալը ստացավ այս թիմից առավելագույնը: Կարելի է այժմ երկար խոսել Ռիբերիի որակազրկման անարդարության, նրա բացակայության մասին:


    Հետևեք, թե ինչպես էր ամրապնդում իր չեմպիոնական ամբիցիաները Ժոզե Մոուրինյոյի թիմը: Նա լավագույնն է, և ոչ ոք չի կարող ապացուցել հակառակը: Հնարավոր է` այս բառերն ավելի շատ էմոցիանոլ են...միանգամից խաղից հետո: Բայց նա արեց դա: Նա հավասարվեց Էրնստ Հապելին ու Օտմար Հիտցֆելդին. հավասարվեց ընտրյալներին: Դա անելու համար նրան հարկավոր չէր հաղթել հենց այս եզրափակիչը: Նա արդեն վաղուց ամեն ինչ բոլորին ապացուցել է, սակայն սա ևս մեկ ծանրակշիռ քայլ է:


    «Բավարիան» ուներ պահեր, և չասենք, որ վան Գալի թիմը չէր կարող բեկել հանդիպման ընթացքը: Իհարկե, մյունխենցիների երկրպագուներն առաջին հերթին կխոսեն այն դրվագի մասին, երբ հանդիպման մրցավար Հովարդ Ուեբը չնշանակեց բացահայտ 11-մետրանոց հարված: Մայկոնը ձեռքով խաղաց, և դա ակնհայտ էր: Բայց դա չի կարող փչացնել այս խաղից ստացած այն էմոցիաները, որոնք ստացան Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում ներկա գտնվող երկրպագուները, միլինավոր, հնարավոր է, միլիարդավոր մարդիկ իրենց հեռուստացույցների առջև:


    Սա ուսուցչի ու աշակերտի պատմություն է: Զգացմունքային, արժանի ավարտով: Այն, ինչ արեց Ժոզե Մոուրինյոն մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին, մոտենալով իր դասատուին (վան Գալ) ու շնորհակալություն հայտնելով այս դիմակայության համար, ոչ ոք չէր անի: Բայց նա յուրահատուկ է: Նա տոնում էր իր հաղթանակը, ինչպես Նապոլեոնն իր հերթական հաղթանակով ավարտված մարտից հետո...


    Այս եզրափակիչը տարբերվում էր բոլորից...Դժվար է վերհիշել ևս մեկ եզրափակիչ, երբ հաղթանակած թիմն այսպես զուսպ էր տոնում իր հաջողությունը:


    Դիեգո Միլիտոն, անկասկած, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսի թիմ է տանելու աշխարհի առաջնությանը Դիեգո Մարադոնան: Բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է:


    Իսկ այս մեկն ուներ գեղեցիկ ավարտ: «Յուրահատուկը» հասավ իր հերթական նպատակին: Նա այսպիսին է: Դնում է իր առջև նպատակներ և հասնում է դրանց: Հնարավոր է` մենք վերջին անգամ էինք նրա տեսնում «Ինտերի» ղեկին: Եկեք նրանք չքննադատենք «Բարսելոնայի» հետ հակամարտության պատասխան մրցավեճի համար, այլ պարզապես հիշենք, որ նա «յուրահատուկ» է...



    Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ
    Մրցավար` Հովարդ Ուեբ


    «ԲԱՎԱՐԻԱ» (Գերմանիա) - «ԻՆՏԵՐ» (Իտալիա)
    Գոլերը`0:1 - Միլիտո (35), 0:2 - Միլիտո (70)


    «Բավարիա»` Բուտ, Լամ, վան Բյույտեն, Դեմիչելիս, Բադշտուբեր, վան Բոմել, Շվայնշտայգեր, Ալթինթոփ (Կլոզե, 63), Ռոբեն, Մյուլեր, Օլիչ (Գոմես, 74):


    Գլխավոր մարզիչ` Լուի վան Գալ


    «Ինտեր»` Ժուլիո Սեզար, Ձանետի, Լուսիո, Սամուել, Մայկոն, Կիվու (Ստանկովիչ, 68), Կամբյասո, Սնեյդեր, Պանդև (Մունտարի, 79), Էտո'Օ, Միլիտո (Մատերացի, 90+1):


    Գլխավոր մարզիչ` Ժոզե Մուորինյո


    Զգուշացումներ` Դեմիչելիս (25), Կիվու (30), վան Բոմել (78):

    Աղբյուրը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    BOBO (23.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չեմպիոնների լիգա 17-18
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.05.2018, 01:07
  2. Չեմպիոնների Լիգա 2010/2011
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 600
    Վերջինը: 31.05.2011, 09:22
  3. Պրեմիեր Լիգա (England) 2009-2010
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 23.11.2009, 16:56
  4. Չեմպիոնների լիգա - 2008-2009
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1011
    Վերջինը: 03.06.2009, 23:24
  5. Չեմպիոնների Լիգա
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 280
    Վերջինը: 31.08.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •