Ինտեր չեմպիոն այոոոոոոոոո:
ես զգում էի, որ իտալական թիմ է լինելու չեմպիոն, այս անգամ ամեն ինչ շատ լավ է, մնաց աշխարհի գավաթն էլ ոչ ոքի չտանք պահենք մոտներս ու վերջ![]()
Ինտեր չեմպիոն այոոոոոոոոո:
ես զգում էի, որ իտալական թիմ է լինելու չեմպիոն, այս անգամ ամեն ինչ շատ լավ է, մնաց աշխարհի գավաթն էլ ոչ ոքի չտանք պահենք մոտներս ու վերջ![]()
BOBO (23.05.2010)
Շնորհավոր ինտերի երկրպագուներին ու ինտերին տարած հաղթանակի համար
հ.գ. մյուս տարի կտեսնեք ինչ ա անելու բարսան ինտերին բմբուլները քամուն ա տալու![]()
Ապե Ջան (23.05.2010)
Համենայն դեպս Բավարիայից ավելի էր արժանի Ինտերը գավաթին: Շնորհավորում եմ:![]()
BOBO (23.05.2010)
Չեմպիոնների Լիգայի 2009/10 թթ. մրցաշրջանի եզրափակիչը նման չէր ոչ մի այլ եզրափակիչի: Այն յուրահատուկ էր...ինչպես հաղթող թիմի գլխավոր մարզիչը: Միլանի «Ինտերը» 45 տարի անց երրորդ անգամ հաղթեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը: Սա լիովին մարզչական հաղթանակ էր: Ոչ, չի կարելի ասել, որ «Ինտերը» նման է անհասանելի ժայռի, ոչ, չի կարելի ասել, որ «Ինտերին» հաղթել հնարավոր չէր, բայց չի կարելի ասել նաև, որ «Ինտերն» արժանի չէր չեմպիոնի տիտղոսին:
«Բավարիան» խաղաց այնպես, ինչպես կարող էր: Ավելին անելու այս թիմն ունակ չէ: Լուի վան Գալը ստացավ այս թիմից առավելագույնը: Կարելի է այժմ երկար խոսել Ռիբերիի որակազրկման անարդարության, նրա բացակայության մասին:
Հետևեք, թե ինչպես էր ամրապնդում իր չեմպիոնական ամբիցիաները Ժոզե Մոուրինյոյի թիմը: Նա լավագույնն է, և ոչ ոք չի կարող ապացուցել հակառակը: Հնարավոր է` այս բառերն ավելի շատ էմոցիանոլ են...միանգամից խաղից հետո: Բայց նա արեց դա: Նա հավասարվեց Էրնստ Հապելին ու Օտմար Հիտցֆելդին. հավասարվեց ընտրյալներին: Դա անելու համար նրան հարկավոր չէր հաղթել հենց այս եզրափակիչը: Նա արդեն վաղուց ամեն ինչ բոլորին ապացուցել է, սակայն սա ևս մեկ ծանրակշիռ քայլ է:
«Բավարիան» ուներ պահեր, և չասենք, որ վան Գալի թիմը չէր կարող բեկել հանդիպման ընթացքը: Իհարկե, մյունխենցիների երկրպագուներն առաջին հերթին կխոսեն այն դրվագի մասին, երբ հանդիպման մրցավար Հովարդ Ուեբը չնշանակեց բացահայտ 11-մետրանոց հարված: Մայկոնը ձեռքով խաղաց, և դա ակնհայտ էր: Բայց դա չի կարող փչացնել այս խաղից ստացած այն էմոցիաները, որոնք ստացան Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում ներկա գտնվող երկրպագուները, միլինավոր, հնարավոր է, միլիարդավոր մարդիկ իրենց հեռուստացույցների առջև:
Սա ուսուցչի ու աշակերտի պատմություն է: Զգացմունքային, արժանի ավարտով: Այն, ինչ արեց Ժոզե Մոուրինյոն մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին, մոտենալով իր դասատուին (վան Գալ) ու շնորհակալություն հայտնելով այս դիմակայության համար, ոչ ոք չէր անի: Բայց նա յուրահատուկ է: Նա տոնում էր իր հաղթանակը, ինչպես Նապոլեոնն իր հերթական հաղթանակով ավարտված մարտից հետո...
Այս եզրափակիչը տարբերվում էր բոլորից...Դժվար է վերհիշել ևս մեկ եզրափակիչ, երբ հաղթանակած թիմն այսպես զուսպ էր տոնում իր հաջողությունը:
Դիեգո Միլիտոն, անկասկած, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսի թիմ է տանելու աշխարհի առաջնությանը Դիեգո Մարադոնան: Բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է:
Իսկ այս մեկն ուներ գեղեցիկ ավարտ: «Յուրահատուկը» հասավ իր հերթական նպատակին: Նա այսպիսին է: Դնում է իր առջև նպատակներ և հասնում է դրանց: Հնարավոր է` մենք վերջին անգամ էինք նրա տեսնում «Ինտերի» ղեկին: Եկեք նրանք չքննադատենք «Բարսելոնայի» հետ հակամարտության պատասխան մրցավեճի համար, այլ պարզապես հիշենք, որ նա «յուրահատուկ» է...
Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ
Մրցավար` Հովարդ Ուեբ
«ԲԱՎԱՐԻԱ» (Գերմանիա) - «ԻՆՏԵՐ» (Իտալիա)
Գոլերը`0:1 - Միլիտո (35), 0:2 - Միլիտո (70)
«Բավարիա»` Բուտ, Լամ, վան Բյույտեն, Դեմիչելիս, Բադշտուբեր, վան Բոմել, Շվայնշտայգեր, Ալթինթոփ (Կլոզե, 63), Ռոբեն, Մյուլեր, Օլիչ (Գոմես, 74):
Գլխավոր մարզիչ` Լուի վան Գալ
«Ինտեր»` Ժուլիո Սեզար, Ձանետի, Լուսիո, Սամուել, Մայկոն, Կիվու (Ստանկովիչ, 68), Կամբյասո, Սնեյդեր, Պանդև (Մունտարի, 79), Էտո'Օ, Միլիտո (Մատերացի, 90+1):
Գլխավոր մարզիչ` Ժոզե Մուորինյո
Զգուշացումներ` Դեմիչելիս (25), Կիվու (30), վան Բոմել (78):
Աղբյուրը
BOBO (23.05.2010)
Շնորհավորում եմ "Ինտերի"ն ու նրա երկրպագուներին, արժանի հաղթանակի առիթով: Մոուրինյոն դեռ լուրջ բաներ ա անելու ՖՈՒՏԲՈԼՈւՄ… մոլոդեց:
Ռիբերիի տեղն երևում էր: "Բավարիայի" ձախ եզրը գործ չարեց: Մենակ Ռոբենով տուն չես պահի… Ինչևէ, լավ խաղ էր, հաճուքով նայվեց, ապրեն իրենք…
Ագուերոն Մարադոնայի փեսան ա, աղջկա ամուսինը, թոռնիկի պապանԻսկ, հարավամերկացիների միջև, նման կապերը հիմնական կազմի գարանտիա են … (և ոչ միայն հարավամերկացիների)
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Չե Գայլ ջան սխալվում ես, ՉԼ-ն որոշումա Եվրոպայի ամենաուժեղ ակումբին, ամեն մի աշխարհամաս ունի իր ՉԼ-ն ու հետո վերջում բոլոր իրանց ՉԼ հաղթած ակումբները հավաքվում ու իրար հետ խաղում են այ էդ վախտ որոշվումա ամենաուժեղ ակումբը աշխարհում: Անցած տարի Բարսան Էստուդիանտեսին հաղթեց Դուբայում և նոր ճանաչվեց աշխարհի ամենաուժեղըբայց միշտ չի որ Եվրոպայի Չեմպիոնները հաղթում են Լատինամերիկյան չեմպիոններին:
![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
GevSky (24.05.2010), Ungrateful (24.05.2010)
Եզրափակչի տեսագրությունը ինչ-որ կայքում կա՞:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Խնդրեմ փայլուն որակով
եթե գրանցված չես ասա տոռռենտ ֆաիլը տամ:
Կարող ես ստեղ՝ քեզ համար ամենահարմար տարբերակը ընտրել:
Ambrosine (26.05.2010)
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 26.05.2010, 22:56:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ