User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    իսկ ինչ լեզվից է թարգմանությունը ?

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Լավ եղավ, որ էս թեման բացվեց. էնտեղ չէի ուզում գրել :

    Գալ, արժի՞ որ անունների բոլոր P-երը Փ թարգմանել, կամ տենց մի բան, էլի : Փեթունյա, օրինակ, եսի՞մ: Պետունյա ավելի լավ չի՞ : Փոթե՞ր, թե՞ Պոտեր, ահա թե որն է հարցը :

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (05.08.2009)

  4. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ լեզվից է թարգմանությունը ?
    Անգլերեն ամենայն հավանականությամբ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Բարեկամ, թարգմանությունը կատարվում է օրիգինալից` անգլերենից
    Ինձ մոտ գրական թարգմանությունը վաղուց արդեն դուրս է եկել սիրողական մակարդակից և միջնորդ լեզվից թարգմանելն ինձ համար պրոֆեսիոնալ ինքնահարգանքի բացակայություն կնշանակեր

    Ոչ օրիգինալից թարգմանելու դեպքում տեղի է ունենում նախնական տեքստից հեռացում, քանի որ թարգմանիչը, որքան էլ լավ թարգմանած լինի, միշտ օգտագործում է իր լեզվին և նաև իր ոճին հատուկ հնարքներ: Արդյունքում, միջնորրդ լեզվից թարգմանելիս, դու ոչ թե օրիգինալ ինֆորմացիա ես տեղ հասցնում` հնարավորինս մաքուր ու համով, այլ խալխի գործն ես թարգմանում:
    Հուսով եմ ստացվեց բացատրել

    Հայկ, նայի, անգլերենում երբ մենք ասում ենք Harry Potter, "փ"-ի ու "թ"-ի համար օգտագործում ենք փափուկ "փ" և "թ" տառերը: Հայերենում մենք այդ տառերն ունենք և նրանք նույն կերպ են հնչում, ինչ անգլերենում:
    Հիմա ինձ ասա, ինչո՞ւ ես պետք ա ռուսերենի ազդեցության տակ գրեմ "պ" ու "տ", եթե մենք ճիշտ արտասանվող տառն ունենք: Այբուբեն ունենք, աշխարհը չունի, մեջն ինչ տառ ու հնչյուն ասես կա: Ինչի՞ չօգտագործենք, ջան
    Հլա պատկերացրու ասեք, կինոն նայում ես անգլերեն, ու մեկն էնտեղ "պ"-ով ու "տ"-ով ասում ա ` "Հարրի Պոտա, հավարյո՞ւ": Չի դզի չէ՞ Բա ինչի՞ հայերենում դրանք գրեմ

    Մեր խնդիրն էն ա, որ մենք ռուսական ազդեցությունը չենք կարողանում թոթափել: Էն աստիճան, որ ճիշտը մեր ականջներին սխալ ա թվում:

    Հ.Գ. Ես քո փոխարեն ուրախ կլինեի, որ ասենք քեռի Վերնոն եմ գրում, ոչ թե Վըրնըն (ընդունված ձև ա, ի դեպ )

    Կիտ, պաչ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.08.2009), Հայկօ (05.08.2009), Հիդրոգեն (04.12.2009)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Գալաթեա, հաշվի չէի առել, ավելի ճիշտ չգիտեի երևի , որ թարգմանիչ ես մասնագիտությամբ, թե չէ էդ հարցը չէի տա:

  8. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Հա, Լիլ, բայց էդ անգլիացիք Պ ու Տ չունեն, չէ՞, դրա համար էլ Փոթեր են ասում : Ինձ թվում ա՝ բառի արմատին ա պետք նայել: Pot-ը պիտի որ հայերեն «պուտուկ» բառի հետ կապ ունենա (Հերունու ականջը կանչի): Տենց որ լինի՝ Slytherin-ի th-ն ի՞նչ պիտի գրես, Թ, Զ, Դ... Իրանց P-ն էլ մեր Փ-ն չի, է :

    Բայց Վերնոնի համար շնորհակալ եմ, ազնիվ արիական խոսք, փավստոս ըլնեմ:

  9. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հնչողության առումով նույն "փ"-ն չի համամիտ եմ:
    Բայց սենց մի բան կա: Միշտ չի, որ անգլերեն անձնանունները նշանակություն են ունենում, որը կթարգմանես Հերունու պես ու ըստ դրա "փ" կամ "պ" կգրես: Օրինակ Tomson ազգանունը ես կնախընտրեմ գրել Թոմսոն: Էն պարզ պատճառով, որ Տոմսոնն իմ ականջին սխալ ա ու կոպիտ ա հնչում:
    Ճիշտ ա, կան դեպքեր, որ ավելի բարեհունչ կլինի` "պ" կամ "տ" ձևն ընտրել: Բայց Հարրի Փոթերում ես դրանց դեռ չեմ հանդիպել

    Ու էն, որ ասում ես, անգլերենում "պ", "տ" չկա, ռուսերենում էլ` "փ", "թ" չկա Այսինքն մենք պետք ա փորձենք անտեսել ռուսական ազդեցությունը, ու օգտվենք մեր ընտրության հնարավորությունից` անունները հայերեն տառադարձելիս:

    Բացի այդ, Potter-ը ես pot արմատով չէի դիտարկի, քանի որ կա հենց potter բառը, որ նշանակում է` 1. կավագործ, 2. թամբալ մարդ:

    Իսկ Slytherin-ին դեռ կհասնենք: Ամենայն հավանականությամբ կընտրեմ անգլերենին ամենամոտ տառադարձումը:
    Ի վերջո` ես նպատակ չեմ դրել Հարրի Փոթերի տեքստը հայաֆիկացնել
    Իսկ համար կարևորը` ոգին փոխանցելն է

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (04.12.2009)

  11. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Պարզ ա, Լիլ ջան : Ճիշտ ես, ամենակարևորը հենց բարեհնչյունությունն ա (դե մի քիչ էլ անուններ թարգմանելու ավանդույթներ կան՝ որոշ անուններ, բայց ստեղ դրանցից չկա): Ինձ ուրիշ բան էլ ա հետաքրքրում. նշանակություն ունեցող անունների թարգմանությունը: Այսինքն՝ բառախաղը փոխանցելու ե՞ս, թե՞ թողնելու ես նույն անգլերենը: Ինձ թվում ա՝ ավելի լավ ա փոխանցել, մանավանդ որ էն Դասատուրից հետո հաստատ գիտեմ, որ ընտիր կարաս անես էդ :

    Մեկ էլ էսօր գիրքն էի կարդում, Ռոնը ասեց "By Merlin", ես էլ մտածեցի, թե արժե՞ր, օրինակ, էդ թարգմանել «Մեռլինի արև», թե՞ «հանուն Մեռլինի» կամ «Մեռլինով եմ երդվում»: «Մեռլինի խաթր»... «Մեռլին ըլնեմ» : Սենց բաներ հաճախ եմ հանդիպել, էլի: Ես իմ մեջ սրանց ասում եմ «Հայաֆիկացման երկրորդ աստիճան» :

  12. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Ապրես, Լիլիթ ջան, հիանալի գործ ես անում: Երնեկ մի օր էլ «Մատանիների տիրակալ»-ի երկրորդ ու երրորդ գրքերը թարգմանեիր հայերեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ ա, Լիլ ջան : Ճիշտ ես, ամենակարևորը հենց բարեհնչյունությունն ա (դե մի քիչ էլ անուններ թարգմանելու ավանդույթներ կան՝ որոշ անուններ, բայց ստեղ դրանցից չկա): Ինձ ուրիշ բան էլ ա հետաքրքրում. նշանակություն ունեցող անունների թարգմանությունը: Այսինքն՝ բառախաղը փոխանցելու ե՞ս, թե՞ թողնելու ես նույն անգլերենը: Ինձ թվում ա՝ ավելի լավ ա փոխանցել, մանավանդ որ էն Դասատուրից հետո հաստատ գիտեմ, որ ընտիր կարաս անես էդ :

    Մեկ էլ էսօր գիրքն էի կարդում, Ռոնը ասեց "By Merlin", ես էլ մտածեցի, թե արժե՞ր, օրինակ, էդ թարգմանել «Մեռլինի արև», թե՞ «հանուն Մեռլինի» կամ «Մեռլինով եմ երդվում»: «Մեռլինի խաթր»... «Մեռլին ըլնեմ» : Սենց բաներ հաճախ եմ հանդիպել, էլի: Ես իմ մեջ սրանց ասում եմ «Հայաֆիկացման երկրորդ աստիճան» :
    Հայկ ջան, ապրես, որ թարգմանության խնդիրներին տենց ուշադիր ես։ Պաչ

    Էդ բառախաղի պահով գիտե՞ս ինչ եմ արել Չուկին էի էն օրը պատմում։ Ցատկել էր դեմքիս
    Ուրեմն էդ Դուրսլիենց փողոցը կոչվում ա՝ Privet Drive։
    Էդ անտեր Պրիվետն ուզեցի թարգմանեմ, նենց անկապ բույս էր, անունը ինձ ոչինչ չէր ասում էլի հայերեն։ Հետաքրքիր չէր։ Ոի քանի որ Ռոուլինգն ուզեցել ա ասի, որ դրանք ահավոր լոքշ տեղ էին ապրում, մտածեցի, որ հայերենում բաղեղից ավելի անհեթեթ անունով բույս դժվար թե գտնեմ Մանավանդ, որ էդ Privet-ը փաթաթվող բույս ա կարծեմ
    Ու արդյունքում չգրեցի Փրիվեթ փողոց, որովհետև դա բան չէր ասելու էլի։ Իսկ էդ Բաղեղը նենց սազում ա Դուրսլիենց Ասենք, իրանց փողոցը չէր կոչվի չէ՞ "Զվարթ պինգվինների փողոց"

    Տենց բաներ, եթե իհարկե տեղին լինի, հաճախ կանեմ

    Ռոնի պահով կարելի ա հավեսին տժժալ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.08.2009), Հայկօ (06.08.2009)

  15. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, Լիլիթ ջան, հիանալի գործ ես անում: Երնեկ մի օր էլ «Մատանիների տիրակալ»-ի երկրորդ ու երրորդ գրքերը թարգմանեիր հայերեն...
    Շնորհակալ եմ, Մհեր ջան։
    "Մատանիների" պահով դեռ կմտածեմ

  16. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Դե ես էլ եմ մի քիչ թարգմանիչ...

  17. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես էլ եմ մի քիչ թարգմանիչ...
    Մասյակ

  18. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Լիլ ջան, ես շարունակությունը չի լինելու?

  19. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)

    Շուտով, ջան:
    Հեսա Գրքասերը վերջացնեմ ու շարունակեմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (16.09.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 314
    Վերջինը: 06.06.2014, 15:02
  2. Ռուսական ռոքային, կամ փիլիսոփայական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.03.2014, 21:19
  3. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.02.2014, 18:47
  4. 20. Հարրի Փոթթեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 28
    Վերջինը: 07.04.2011, 14:50
  5. Քարը (տուֆ քարը)
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.12.2006, 18:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •