իսկ ինչ լեզվից է թարգմանությունը ?
իսկ ինչ լեզվից է թարգմանությունը ?
Լավ եղավ, որ էս թեման բացվեց. էնտեղ չէի ուզում գրել:
Գալ, արժի՞ որ անունների բոլոր P-երը Փ թարգմանել, կամ տենց մի բան, էլի: Փեթունյա, օրինակ, եսի՞մ: Պետունյա ավելի լավ չի՞
: Փոթե՞ր, թե՞ Պոտեր, ահա թե որն է հարցը
:
Hripsimee (05.08.2009)
Բարեկամ, թարգմանությունը կատարվում է օրիգինալից` անգլերենից
Ինձ մոտ գրական թարգմանությունը վաղուց արդեն դուրս է եկել սիրողական մակարդակից և միջնորդ լեզվից թարգմանելն ինձ համար պրոֆեսիոնալ ինքնահարգանքի բացակայություն կնշանակեր![]()
Ոչ օրիգինալից թարգմանելու դեպքում տեղի է ունենում նախնական տեքստից հեռացում, քանի որ թարգմանիչը, որքան էլ լավ թարգմանած լինի, միշտ օգտագործում է իր լեզվին և նաև իր ոճին հատուկ հնարքներ: Արդյունքում, միջնորրդ լեզվից թարգմանելիս, դու ոչ թե օրիգինալ ինֆորմացիա ես տեղ հասցնում` հնարավորինս մաքուր ու համով, այլ խալխի գործն ես թարգմանում:
Հուսով եմ ստացվեց բացատրել
Հայկ, նայի, անգլերենում երբ մենք ասում ենք Harry Potter, "փ"-ի ու "թ"-ի համար օգտագործում ենք փափուկ "փ" և "թ" տառերը: Հայերենում մենք այդ տառերն ունենք և նրանք նույն կերպ են հնչում, ինչ անգլերենում:
Հիմա ինձ ասա, ինչո՞ւ ես պետք ա ռուսերենի ազդեցության տակ գրեմ "պ" ու "տ", եթե մենք ճիշտ արտասանվող տառն ունենք: Այբուբեն ունենք, աշխարհը չունի, մեջն ինչ տառ ու հնչյուն ասես կա: Ինչի՞ չօգտագործենք, ջան
Հլա պատկերացրու ասեք, կինոն նայում ես անգլերեն, ու մեկն էնտեղ "պ"-ով ու "տ"-ով ասում ա ` "Հարրի Պոտա, հավարյո՞ւ": Չի դզի չէ՞Բա ինչի՞ հայերենում դրանք գրեմ
Մեր խնդիրն էն ա, որ մենք ռուսական ազդեցությունը չենք կարողանում թոթափել: Էն աստիճան, որ ճիշտը մեր ականջներին սխալ ա թվում:
Հ.Գ. Ես քո փոխարեն ուրախ կլինեի, որ ասենք քեռի Վերնոն եմ գրում, ոչ թե Վըրնըն(ընդունված ձև ա, ի դեպ
)
Կիտ, պաչ![]()
Գալաթեա, հաշվի չէի առել, ավելի ճիշտ չգիտեի երևի, որ թարգմանիչ ես մասնագիտությամբ, թե չէ էդ հարցը չէի տա:
![]()
Հա, Լիլ, բայց էդ անգլիացիք Պ ու Տ չունեն, չէ՞, դրա համար էլ Փոթեր են ասում: Ինձ թվում ա՝ բառի արմատին ա պետք նայել: Pot-ը պիտի որ հայերեն «պուտուկ» բառի հետ կապ ունենա (Հերունու ականջը կանչի): Տենց որ լինի՝ Slytherin-ի th-ն ի՞նչ պիտի գրես, Թ, Զ, Դ... Իրանց P-ն էլ մեր Փ-ն չի, է
:
Բայց Վերնոնի համար շնորհակալ եմ, ազնիվ արիական խոսք, փավստոս ըլնեմ:
Հնչողության առումով նույն "փ"-ն չի համամիտ եմ:
Բայց սենց մի բան կա: Միշտ չի, որ անգլերեն անձնանունները նշանակություն են ունենում, որը կթարգմանես Հերունու պես ու ըստ դրա "փ" կամ "պ" կգրես: Օրինակ Tomson ազգանունը ես կնախընտրեմ գրել Թոմսոն: Էն պարզ պատճառով, որ Տոմսոնն իմ ականջին սխալ ա ու կոպիտ ա հնչում:
Ճիշտ ա, կան դեպքեր, որ ավելի բարեհունչ կլինի` "պ" կամ "տ" ձևն ընտրել: Բայց Հարրի Փոթերում ես դրանց դեռ չեմ հանդիպել![]()
Ու էն, որ ասում ես, անգլերենում "պ", "տ" չկա, ռուսերենում էլ` "փ", "թ" չկաԱյսինքն մենք պետք ա փորձենք անտեսել ռուսական ազդեցությունը, ու օգտվենք մեր ընտրության հնարավորությունից` անունները հայերեն տառադարձելիս:
Բացի այդ, Potter-ը ես pot արմատով չէի դիտարկի, քանի որ կա հենց potter բառը, որ նշանակում է` 1. կավագործ, 2. թամբալ մարդ:
Իսկ Slytherin-ին դեռ կհասնենք: Ամենայն հավանականությամբ կընտրեմ անգլերենին ամենամոտ տառադարձումը:
Ի վերջո` ես նպատակ չեմ դրել Հարրի Փոթերի տեքստը հայաֆիկացնել
Իսկ համար կարևորը` ոգին փոխանցելն է![]()
Հիդրոգեն (04.12.2009)
Պարզ ա, Լիլ ջան: Ճիշտ ես, ամենակարևորը հենց բարեհնչյունությունն ա (դե մի քիչ էլ անուններ թարգմանելու ավանդույթներ կան՝ որոշ անուններ, բայց ստեղ դրանցից չկա): Ինձ ուրիշ բան էլ ա հետաքրքրում. նշանակություն ունեցող անունների թարգմանությունը: Այսինքն՝ բառախաղը փոխանցելու ե՞ս, թե՞ թողնելու ես նույն անգլերենը: Ինձ թվում ա՝ ավելի լավ ա փոխանցել, մանավանդ որ էն Դասատուրից հետո հաստատ գիտեմ, որ ընտիր կարաս անես էդ
:
Մեկ էլ էսօր գիրքն էի կարդում, Ռոնը ասեց "By Merlin", ես էլ մտածեցի, թե արժե՞ր, օրինակ, էդ թարգմանել «Մեռլինի արև», թե՞ «հանուն Մեռլինի» կամ «Մեռլինով եմ երդվում»: «Մեռլինի խաթր»... «Մեռլին ըլնեմ»: Սենց բաներ հաճախ եմ հանդիպել, էլի: Ես իմ մեջ սրանց ասում եմ «Հայաֆիկացման երկրորդ աստիճան»
:
Ապրես, Լիլիթ ջան, հիանալի գործ ես անում: Երնեկ մի օր էլ «Մատանիների տիրակալ»-ի երկրորդ ու երրորդ գրքերը թարգմանեիր հայերեն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայկ ջան, ապրես, որ թարգմանության խնդիրներին տենց ուշադիր ես։ Պաչ
Էդ բառախաղի պահով գիտե՞ս ինչ եմ արելՉուկին էի էն օրը պատմում։ Ցատկել էր դեմքիս
Ուրեմն էդ Դուրսլիենց փողոցը կոչվում ա՝ Privet Drive։
Էդ անտեր Պրիվետն ուզեցի թարգմանեմ, նենց անկապ բույս էր, անունը ինձ ոչինչ չէր ասում էլի հայերեն։ Հետաքրքիր չէր։ Ոի քանի որ Ռոուլինգն ուզեցել ա ասի, որ դրանք ահավոր լոքշ տեղ էին ապրում, մտածեցի, որ հայերենում բաղեղից ավելի անհեթեթ անունով բույս դժվար թե գտնեմՄանավանդ, որ էդ Privet-ը փաթաթվող բույս ա կարծեմ
![]()
Ու արդյունքում չգրեցի Փրիվեթ փողոց, որովհետև դա բան չէր ասելու էլի։ Իսկ էդ Բաղեղը նենց սազում ա ԴուրսլիենցԱսենք, իրանց փողոցը չէր կոչվի չէ՞ "Զվարթ պինգվինների փողոց"
Տենց բաներ, եթե իհարկե տեղին լինի, հաճախ կանեմ
Ռոնի պահով կարելի ա հավեսին տժժալ![]()
Դե ես էլ եմ մի քիչ թարգմանիչ...![]()
Լիլ ջան, ես շարունակությունը չի լինելու?
Շուտով, ջան:
Հեսա Գրքասերը վերջացնեմ ու շարունակեմ![]()
Dragon (16.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ