Ճիշտ չես հասկացել։ Ես ինքնասպանությանը վերաբերվում եմ որպես բացասական երևույթ, հոգեվիճակ, որին մարդ հասել է որոշակի պայմաններից ազդված։ Ես չեմ համարում, որ ինքնասպանությունը ազատության դրսևորում է, որովհետև չեմ համարում, որ քրիստոնեությունը, և ընդհանրապես որևիցե կրոն, իրավունք ունի այն արգելել կամ չարգելել։ Դա մարդու ազատ կամքի դրսևորում է, որը միայն ապացուցում է, որ անձը շատ վատ հոգեվիճակ ուներ և այլ կերպ չէր կարող, որովհետև ինչպես գրում է Դավիդ Յումը. «Մենք այնքան ենք վախենում մահից, որ աննշան պատճառով երբեք նրան ընդառաջ չենք գնա»։
Ինչ վերաբերվում է հարցմանը. ես ուղղակի գիրք եմ կարդում «Սուիցիդոլոգիա», որտեղ տրված են ատնիկ և ժամանակակից փիլիսոփաների, գրողների, գիտնականների աշխատությունները այդ թեմայով։ Եվ իմ մոտ այս խնդիրը քննարկելու ցանկություն առաջացավ։ Ես սուիցիդալ հակումներ չունեմ![]()
Էջանիշներ