User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

  1. #31
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ինչու՞ չէր բացի։
    2. Ֆորումում միայն քրիստոնյաները չեն քննարկումներին մասնակցում։ Իսկ տվյալ թեմայի հարցադրումն էլ ընդամենը այն է, թե ինչպե՞ս է եկեղեցին հիմնավորում ինքնասպանության մեղք լինելը, ու արդյո՞ք Աստվածաշնչում կա նման հիմնավորում։ Ըստ իս, նորմալ հարցադրում է, ի դեպ, մի քանի անգամ լսել եմ, որ էս հարցը տարբեր առիթներով հայ առաքելական եկեղեցու հետևորդների կողմից տրվել է եկեղեցու հոգևոր հայրերին։ Ցավոք չեմ հիշում պատասխանի հիմնավորումը։


    Կածում եմ, որ բերածդ օրինակը դեռ ինքնասպանության մեղք լինելու հիմնավորում չի։

    1. Էմոները շատ քիչ կապ ունեն ռոքի հետ։
    2. Որքան գիտեմ, ոչ առաքելական, ոչ էլ մյուս հիմնական եկեղեցիները պաշտոնապես ռոքը հակաքրիստոնեական չեն համարում։
    Չնայած որ մի երկու անգամ եկեղեցու սպասավորներից լսել եմ նման կարծիք, բայց բոլոր նշված դեպքերում էլ ակնհայտ էր, որ տվյալ մարդը ռոքի մասին ընդամենը հեռվից լսելով չհիմնավորված անձնական տեսակետ էր հայտնում։
    Ի դեպ, ընկերս պատմում էր, որ մի անգամ էլ Պարգև եպիսկոպոսն է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում (կարծեմ տենց էր կոչվում, չէ՞) նման տեսակետ հայտնել, բայց ուսանողների բանավեճի արդյունքում կարծիքը փոխել է։ Ինչևէ, թեմայից չշեղվենք։


    Սխալ ես հասկանում, որ չեմ թերթել, բայց հա, խելքս շատ բաներ չի կտրում հասկանալ։ Բայց գոնե էնքան կտրում է, որ ընդունեմ, որ դեռ շատ բան չեմ հասկանում։

    Չնայած տվյալ դեպքում, ես չեմ էլ ասել, թե ինքնասպանությունը ճիշտ է/լավ է/նորմալ է։ Իրականում հակառակ կարծիքին եմ։ Բայց թեմայում իմ կարծիքը չեն հարցնում, այլ Աստվածաշնչի/ քրիստոնեական եկեղեցու։
    Ասեմ ինչու, ես սկիզբը նշել էի, որ Աստվածաշունչը ուշադիր կարդալ ա պետք, շատ ճիշտ ա գրված սուրբ գիրքը: Սկսենք ամենասկզբից՝ Եվայից, որին արգելված էր խնձոր ուտել, սակայն նա չդիմանալով գայթակղությանը կերավ: Մարդու բնույթն է այդպիսին, եթե ինչ-որ մի բան բացահայտ կերպով արգոլվում է, շատ մեծ հետաքրքրություն է առաջանում թե ինչու է արգելվում: Եթե բացահայտ կերպով գրվեր ինքնասպանությունը արգելվում է, շատ-շատերը չդիմանալով «դրախտային» գայթակղությանը կխաբվեին սատանային և ինքնասպան կլինեին: Իսկ Աստվածաշնչի մեջ սկզբից մինչև վերջ մարդկային կյանքը որպես շատ մեծ արժեք է դիտվում և քանի որ տիրոջը փորձել չի կարելի, հետևաբար ինքնասպանության փորձ անել էլ չի կարելի, հույսը դնելով նրա վրա, որ աստված կփրկի:

    Իսկ ինչ վերաբերում է էմոներին, շատ խորանալ չեմ ուզում, ուղակի մի հատ սենց հարց տամ, տեսել ես նենց էմո, որը սկզբից ռոք չի լսել:
    Կոնկրետ ես հասկանում եմ, որ ռոքը կոնկրետ մի բան չի, որ ընդհանուր ասել հակաքրիստոնեական: Օրինակ անձամբ ես սպիտակ ռոք լսում եմ, ասենք Բիթլզ: Բայց ինչ վերաբերում է հարդ ռոք, մետալ ինձ թվում ա այդտեղ մարդկային լեզվով հասկանալու ինչ-որ բան չկա: Աշխատում եմ հնարավորինս հեռու մնալ, բայց օրինակ Եվրոտեսիլին սատանայի շորերով հարդ ռոքերներին տեսել վառացել էի:
    Ու խնդրում եմ ինձ լավ հասկացի, ես ոչ մեկին վիրավորած չեմ ուզեցել լինել, կոնկրետ առաջին պոստս եթե ուշադիր լինես հարց եմ տվել ու հետո էլ իմ կարծիքը ասել Աստվածաշունչ կարդալու վերաբերյալ, որը իմ կարծիքով վիրավորական չէ: Իսկ երկրորդ պոստում իմ սովորության համափայն իմ հասցեին գրված վիրավորանքը հետ եմ ուղարկել: Ճիշտ ա ինձ սովորացրել են, որ եթե քեզ ինչ-որ մեկը անասուն ա ասում, եթե դու իրան նույնն ես պատասխանում, ուրեմն դու իրանից ոչ մի բանով չես տարբերվում: Փորձում եմ, բայց այդ մեկը դեռ մոտս չի ստացվում:
    Վերջին խմբագրող՝ _DEATH_: 05.08.2009, 12:09:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  2. #32
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ ինչու, ես սկիզբը նշել էի, որ Աստվածաշունչը ուշադիր կարդալ ա պետք, շատ ճիշտ ա գրված սուրբ գիրքը: Սկսենք ամենասկզբից՝ Եվայից, որին արգելված էր խնձոր ուտել, սակայն նա չդիմանալով գայթակղությանը կերավ: Մարդու բնույթն է այդպիսին, եթե ինչ-որ մի բան բացահայտ կերպով արգոլվում է, շատ մեծ հետաքրքրություն է առաջանում թե ինչու է արգելվում: Եթե բացահայտ կերպով գրվեր ինքնասպանությունը արգելվում է, շատ-շատերը չդիմանալով «դրախտային» գայթակղությանը կխաբվեին սատանային և ինքնասպան կլինեին: Իսկ Աստվածաշնչի մեջ սկզբից մինչև վերջ մարդկային կյանքը որպես շատ մեծ արժեք է դիտվում և քանի որ տիրոջը փորձել չի կարելի, հետևաբար ինքնասպանության փորձ անել էլ չի կարելի, հույսը դնելով նրա վրա, որ աստված կփրկի:
    Բայց ինքնասպանության փորձերը կարծում եմ հազվադեպ են արվում Աստծուն փորձելու համար կամ էն հույսով, որ Աստված կփրկի ու չի ստացվի ինքնասպան լինել։ Հիմնականում արվում է ինչ–ինչ պատճառներով կամ պատկերացումների հիման վրա ուղղակի ֆիզիկապես կյանքին վերջ տալու նպատակով։
    Ինչ վերաբերվում է ուղղակի ձևով չասելուն, որպեսզի «արգելված պտուղը քաղցր է» սկզբունքով չգայթակղի, չեմ բացառում, որ այդպես է, բայց մյուս կողմից հենց նույն Աստվածաշնչում մի շարք երևույթներ ուղղակի ձևով արգելվում են. օրինակ՝ հենց «մի սպանիրը»։

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու խնդրում եմ ինձ լավ հասկացի, ես ոչ մեկին վիրավորած չեմ ուզեցել լինել, կոնկրետ առաջին պոստս եթե ուշադիր լինես հարց եմ տվել ու հետո էլ իմ կարծիքը ասել Աստվածաշունչ կարդալու վերաբերյալ, որը իմ կարծիքով վիրավորական չէ: Իսկ երկրորդ պոստում իմ սովորության համափայն իմ հասցեին գրված վիրավորանքը հետ եմ ուղարկել: Ճիշտ ա ինձ սովորացրել են, որ եթե քեզ ինչ-որ մեկը անասուն ա ասում, եթե դու իրան նույնն ես պատասխանում, ուրեմն դու իրանից ոչ մի բանով չես տարբերվում: Փորձում եմ, բայց այդ մեկը դեռ մոտս չի ստացվում:
    _DEATH_, եթե ուշադիր լինես, կարծում եմ կզգաս, որ առաջին գրառումդ վիրավորական ձևակերպում ուներ, ու իմ պատասխանն էլ ընդամենը առաջին գրառմանդ վիրավորական լինելը ցույց տալու փորձ էր։ Ինչևէ, արի կոնֆլիկտը հարթված համարենք ու չշարունակենք։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 05.08.2009, 13:14: Պատճառ: էմոներին վերաբերվող մասը տեղափոխվել է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #33
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մոդերատորական։ Էմոներին ու էմոական ինքնասպանությունների վերաբերյալ բանավեճը տեղափոխվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմա։
    Իսկ այստեղ շարունակենք քննարկել ինքնասպանությունները քրիստոնեության տեսանկյունից։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 05.08.2009, 13:21:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #34
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինքնասպանության փորձերը կարծում եմ հազվադեպ են արվում Աստծուն փորձելու համար կամ էն հույսով, որ Աստված կփրկի ու չի ստացվի ինքնասպան լինել։ Հիմնականում արվում է ինչ–ինչ պատճառներով կամ պատկերացումների հիման վրա ուղղակի ֆիզիկապես կյանքին վերջ տալու նպատակով։
    Ինչ վերաբերվում է ուղղակի ձևով չասելուն, որպեսզի «արգելված պտուղը քաղցր է» սկզբունքով չգայթակղի, չեմ բացառում, որ այդպես է, բայց մյուս կողմից հենց նույն Աստվածաշնչում մի շարք երևույթներ ուղղակի ձևով արգելվում են. օրինակ՝ հենց «մի սպանիրը»։
    Հայերեն չգիտեմ ոնց ճիշտ կլինի, երևի թե «բացարձակ բարոյականություն»: Ուրեմն գիտնականները հայտնաբերել են, որ բարոյականությունը ունի ոչ մարդկային բնույթ: Եթե կենդանիներին վերաբերող հաղորդումներին հետևել, նունիսկ պոզավոր կենդանիները էքի համար որ պայքարում են, աշխատում են պոզերով կամ եղջյուրներով մեկը մյուսին լուրջ չվնասել, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա: Հլը որ տենց դեպք չեմ տեսել, որ մեկը մյուսին սատկացնի: Դրա շնորհիվ տվյալ տեսակը պահպանում է գոյությունը: Նման բաները բացահայտ կերպով կարելի է արգելել իմ կարծիքով, որովհետև մարդու և առհասարակ կենդանիների բնությունից եկող բարոյականության մեջ այն արգելվում է, եթե որևէ շեղում լինի տվյալ տեսակը կվերանա: Աչքով երևացող բան չի, բայց էտ նույն ա, որ մարդուն ասես դու ձեռքեր ունես: Գիտակցությունից անկախ մարդ հասկանում ա, որ սպանելը լավ բան չի: Մարդասպանները նույնիսկ երկրի վրա գտնվում են ղժոխքում, հանգիստ քնել չեն կարողանում, տեսնում են մղձավանջներ, թե ինչպես են սպանում սրան նրան …
    Իզուր չեն ասում քո մեղքերը քեզ կպատժեն: Ու քրիստոնեթությունը էտ մեղքերի ընտրության առումով իդեալական կրոն է համարվում, ոչ մի ավել կամ պակաս բան չկա:
    Ավերտարանը հստակորեն նշում է, որ կա միայն մեկ մեղք, որը չի ներվում: Այն Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն է: Հեսա գտա, սրա իմաստը ով որ հասկանա, ոչ մի մեղք չի գործի: Իսկ ինչ վերաբերում ա ինքնասպանությանը, պարտադիր չի որ Աստվածաշնչում ամեն ինչ գրված լինի, ուղակի գրվածներից պետք է հետևություն անել, որ սխալ բաներ չանես: Իսկ եթե ամենինչ նշվեր ու անընդհատ թարմացվեր, կոկային բան,… էտ գիրքը արդեն սուրբ գիրք չէր կոչվի: Կավելացվեր չայնիկների համար գրքեր բաժնում:
    Վերջին խմբագրող՝ _DEATH_: 05.08.2009, 13:22:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  5. #35
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Смысл жизни с точки зрения православного христианства

    Художественная реконструкция лика Иисуса (рисунок на основе туринской плащаницы)

    Смысл жизни — это сам Иисус Христос: «Иисус сказал ему: Я есмь путь и истина и жизнь» (Ин 14:6).

    В православии особенный акцент ставится на бессмертии тела, а не только души. Именно поэтому православные хоронят, а не сжигают умерших, почитают мощи, не гнушаются касаться и даже целовать покойного.
    Атеизм
    Основная статья: Атеизм

    Атеизм, в строжайшем смысле этого слова, означает отсутствие веры в существование Бога или сверхъестественных существ и, как следствие, — убеждение, что ни Вселенная, ни люди не были созданы такими существами.

    По мнению некоторых сторонников атеизма, поскольку нет богов, которые бы указывали человеку, как ему жить, то в принятии своих решений и в определении своей цели люди абсолютно свободны. Другие утверждают, однако, что некоторое подобие смысла может быть присуще самой жизни, и следовательно, чтобы вселить в неё смысл, никакой бог не нужен. И наконец, третьи считают, что цель жизни человека, как и любого другого живого существа, состоит в упорядочивании вещества, в воспроизводстве себе подобных и, следовательно, в воспроизводстве самой жизни.
    Ինչպես տեսնում եք ազատությունը մտնում է աթեիզմի և ոչ թե քրիստոնեության մեջ, կներեք բայց թարգմանելու տրամադրություն չունեմ: Չնայած այստեղ խոսքը ուղափառ քրիստոնեաների մասին էր գրած, առաքելականով ինչքան գիտեմ նույն բանը պետք ա լինի...
    Վերջին խմբագրող՝ _DEATH_: 05.08.2009, 18:18:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  6. #36
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կտրուկ, որ՞տեղ է ասված որ ՄԻ ՍՊԱՆԻՐԸ միյայն վերաբերվում է կենդանիներին, ոչ մի տեղ չի նշված, ոչ կտակարանում, ոչ էլ Աստվածաշնչում, որ կարելի է սպանել կենդանիներինն և ուտել, ինչպես կարող էս նման հայտարարություն անել և թյուլատրել բոլորին կենդանի սպանել...
    Ո՞վ է մարդուն իրավունք տվել ինչ որ մեկին կամ կենդանու սպանել, արդյո՞ք դա մեղ չե...
    Յոգի ջան .շատ հավեսով ու հաստատուն գրված է. որ սպանդանոցում ինչ որ մորդվում է կարող ես ուտել.ու ոչ միայն այդ։Շատ տեղերում է նշվում։
    եթե հանկարծ չես հավատա՝ կարող եմ մեկ առ մեկ նշել համապատասխան համարները։

  7. #37
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Եթե թույլ տաք ու եթե հետաքրքիր է մեջբերեմ մի քանի համարներ Աստվածաշնչից։

    Նախ, եթե շարժվենք այն տրամաբանությամբ, թե «կոնկրետ ո՞րտեղ է գրված, որ ինքնասպանությունը մեղք է», ապա նույն հաջողությամբ կարելի է ասել, որ օրինակ, եթե Աստվածաշնչում ոչ մի տեղ չի հանդիպում պեդոֆիլիա բառը, ուրեմն դա նշանակում է, որ պեդոֆիլիան չի դատապարատվում կամ էլ ընդունվում է Աստվածաշնչում

    Ամբողջ Աստվածաշնչի կոնտեքստից երևում է, որ Աստծու տեսակետից դա անթույլատրելի է։ Աստվածաշնչում ինքնասպանության մի քանի դեպքեր կան, և բոլոր այդ ինքնասպանություն կատարածներն էլ Աստծու հանդեպ անհավատարիմ մարդիկ են եղել (Ա Թագավորաց 31:4; Բ Թագավորաց 17:5-14, 23; Մատթեոս 27:5)։ Ինչո՞ւ Աստվածաշունչը չի նշում, որ Աստծու ծառաներն էլ են կատարել նման քայլ

    Համաձայն Աստվածաշնչի, Աստված մարդու կյանքը համարում է սուրբ և թանկարժեք՝
    «Որովհետև կյանքի աղբյուրը քեզ մոտ է» Սաղմոս 36:9
    «Ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանու ձեռքից կպահանջեմ, և մարդի ձեռքից՝ իր ընկերի ձեռքիցը մարդի կյանքը կպահանջեմ» Ծննդոց 9:5 (պարզ երևում է, որ Աստված յուրաքանչյուր կյանքի համար հաշիվ է պահանջում)
    «Սպանություն մի անիր» Ելից 20:3-ինքնասպանությունը, արդեն սպանություն է

    Քրիստոնեական երկու մեծագույն պատվիրաններից երկրորդն ասում է. «Սիրիր քո ընկերին քո անձի պես» Մատթեոս 22:39։ Դժվար թե այստեղ նկատի ունի դիմացինին սիրել՝ սպանելու ունակ սիրով։

    Կան ուրիշ համարներ էլ, որ հիմա չեմ կարող հիշել, բայց եթե հետաքրքրի կարող եմ հետո դրանք էլ մեջբերել։

    Եթե ամբողջ Աստվածաշունչը կարդանք և հաշվի առնենք կոնտեքստը, ապա շատ պարզ է, որ ըստ Աստվածաշնչի ինքնասպանությունը անընդունելի է։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (07.08.2009), Tig (06.08.2009), Կտրուկ (06.08.2009), յոգի (07.08.2009)

  9. #38
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    «Սպանություն մի անիր» Ելից 20:3-ինքնասպանությունը, արդեն սպանություն է
    Իսկ հայրենիքի համար թշնամուն սպանելը ո՞նց է տեղավորվում այս «Մի՛ սպանիր»-ի շրջանակներում:

  10. #39
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հայրենիքի համար թշնամուն սպանելը ո՞նց է տեղավորվում այս «Մի՛ սպանիր»-ի շրջանակներում:
    Այստեղ ինքնասպանությունն է քննարկվում

  11. #40
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոգի ջան .շատ հավեսով ու հաստատուն գրված է. որ սպանդանոցում ինչ որ մորդվում է կարող ես ուտել.ու ոչ միայն այդ։Շատ տեղերում է նշվում։
    եթե հանկարծ չես հավատա՝ կարող եմ մեկ առ մեկ նշել համապատասխան համարները։
    Կտրուկ ջան այտենց հավեսով էլ շարունակեք ուտել... ես կարիք չունեմ դրանք լսելու, որովհետև իմ իմացած Քրիստոնեությունը քիմքը լցնելու համար չե այլ այս թշվառական աշխարհից դուր գալն է սովորեցնում...
    բարի ախորժակ...
    կարաս չպատասխանես, քո հավատը հարգում եմ...

  12. #41
    Rock 4ever Rockstar-7-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Նոր Նորք 2-րդզանգված
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    ինքնասպանության մասին կարող եմ ասել,որ քահանաներն ասում են,ինքնասպանությունը 7 աններելի մեղքերից է ու ,որ իրենք ինքնասպանություն գործածի համար աղոթք չեն կարդում,իսկ մի ժամանակ էլ ինքնասպանության փորձ կատարած և ողջ մնացած մարդը պատժվում էր օրենքով.ընդհանրապես ինքնասպանություն են կատարում շրջապատի կողմից անտեսված,լքված ու այդ ամենից հուսահատված ու թուլացած մարդիկ,բայց իմ կարծիքով մարդ պետքա իր մեջ էնքան ուժ գտնի,որ պայքարի էտ ամենի դեմ ու ապրի թեկուզ ապացուցելու համար,որ ինքն էլ արժանի է ապրելու ու լավ ապրելու,...
    ու խնդրում եմ ինքնասպանությունը չկապել ռոքի հետ ,ու որ էմոները ինքնասպանություն են անում,էտ իրանցից ու իրանց կյանքիցա,ու շատ դեպքերում էլ հենց ռոքնա փրկում,որ ինքնասպանություն չանես,ինքը քեզ լսումա ու քո հետա...,իսկ մետալը դա ռոք չի,դա առանձին երաժշտությունա,որն էլ իր հերթին տարբեր ճյուղեր ունի...մեկ էլ սպիտակ ռոքը որնա՞՞՞՞միգուցե կլասիկ ռոք,հենց նշված Beatlesը կլասիկ ռոքա
    Այն,ինչն ինձ չի սպանում,ավելի ուժեղ է դարձնում

  13. #42
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Ի դեպ ինքնասպանությունը "փաստագրված" է միայն որպես Մարդ արարածի կողմից կատարվող սուիցիդ, այսինքն` կենդանական աշխարհում, բնության մեջ ոչ ոք , ոչ մի արարած նման գիտակցված ակցիա չի կատարում: Այստեղից հետեւություն` արդյոք Մարդ արարածը այդ նույն կենդանական աշխարհից է` թե այլ?
    Life is too short...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _DEATH_ (06.08.2009), Արշակ (06.08.2009)

  15. #43
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում Rockstar-7-ի խոսքերից Նայել գրառումը
    ինքնասպանության մասին կարող եմ ասել,որ քահանաներն ասում են,ինքնասպանությունը 7 աններելի մեղքերից է ու ,որ իրենք ինքնասպանություն գործածի համար աղոթք չեն կարդում,իսկ մի ժամանակ էլ ինքնասպանության փորձ կատարած և ողջ մնացած մարդը պատժվում էր օրենքով.ընդհանրապես ինքնասպանություն են կատարում շրջապատի կողմից անտեսված,լքված ու այդ ամենից հուսահատված ու թուլացած մարդիկ,բայց իմ կարծիքով մարդ պետքա իր մեջ էնքան ուժ գտնի,որ պայքարի էտ ամենի դեմ ու ապրի թեկուզ ապացուցելու համար,որ ինքն էլ արժանի է ապրելու ու լավ ապրելու,...
    ու խնդրում եմ ինքնասպանությունը չկապել ռոքի հետ ,ու որ էմոները ինքնասպանություն են անում,էտ իրանցից ու իրանց կյանքիցա,ու շատ դեպքերում էլ հենց ռոքնա փրկում,որ ինքնասպանություն չանես,ինքը քեզ լսումա ու քո հետա...,իսկ մետալը դա ռոք չի,դա առանձին երաժշտությունա,որն էլ իր հերթին տարբեր ճյուղեր ունի...մեկ էլ սպիտակ ռոքը որնա՞՞՞՞միգուցե կլասիկ ռոք,հենց նշված Beatlesը կլասիկ ռոքա
    Շատ կներես հարգելի ռոքի աստղ, որ ես քո նման ռոքի գիտակ չեմ, իդեպ սպիտակ ռոք արտահայտությունը ռոքերից եմ լսել, երբ խոսքը գնաց հարդ ռոքի մասին, ասեց իսկ ինչ կասես սպիտակ ռոքից:
    Գրառմանդ առաջի մասի հետ համաձայն եմ: Միայն թույլ, վախկոտ կամ սատանայի կողմից խաբված մարդը ինքնասպանություն կգործի…
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  16. #44
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ ջան այտենց հավեսով էլ շարունակեք ուտել...
    Հավեսով ուտելու մասին խոսք չի գնացել.բայց կարծում եմ դու էլ սոված չես մնում կամ անհավես ես հաց ուտում։
    ՈՒ չեմ էլ հասկանում թէ ինչի շուրջ ես վիճում։եթե խոսքը Քրիստոնեության մասին է. ապա միս ուտելը արգելանքի տակ չէ։

  17. #45
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանությունը քրիստոնեական տեսանկյունից

    Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե չարգելի, ինչ ես որոշելու Mercury ?
    Ճիշտն ասած, ոչ մի արտառոց բան։ Ես աթեիստ եմ։

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շոփինգը տղամարդու և կնոջ տեսանկյունից
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 13.12.2016, 10:26
  2. Առաջադրանք 7. Ուրիշի տեսանկյունից` Ձեր մասին
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 30.06.2016, 02:09
  3. Գրառումներ: 13
    Վերջինը: 21.01.2013, 22:18
  4. Գրառումներ: 21
    Վերջինը: 17.02.2012, 02:12
  5. Քրիստոնեական տեսանյութեր ու քննարկումներ
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 80
    Վերջինը: 07.09.2009, 23:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •