Ինձ համար դրանք բոլորն էլ իրար հետ կապ ունեն էնքանով, որ բոլորն էլ ինձ համար նույն բանն են. քրիստոնեություն, բուդդիզմ, իսլամ, սինտո, վուդու, ինչ ուզում ա՝ լինի: Թեմայում կոնկրետ հարցադրում ա ձևակերպված, ինձ էլ ա դա հետաքրքրում, ուզում եմ կոնկրետ պատասխան կարդալ:
Բարեկամ, դե սովորաբար բացատրում են այսպես. կյանքը քեզ տրված ա, դու չես «վերցրել» կամ «ստեղծել», այսինքն՝ դու չես դրա տերը, որ ինչպես ուզես՝ վարվես հետը: Ի դեպ՝ հենց էս էլ ինձ համար ամենամեծ հանելուկներից մեկն ա: Չէ՞ որ ես ինքս չեմ խնդրել, որ ինձ կյանք տան, այն ինձ տրվել ա անկախ իմ կամքից, գուցե՝ զոռով, այսինքն՝ ես որևէ պարտավորություն չունեմ այդ կյանքի նկատմամբ:
Tanamasi (06.08.2009)
Մի բարի խորհուրդ էլ իմ կողմից քեզ. եթե որևէ բանի իմաստը չես հասկանում, անիմաստ որակելուց առաջ մտածիր, որ գուցե ուղղակի քո խելքը դեռ չի կտրում այն հասկանալ։Երբեմն այդպես էլ է պատահում, չէ՞։ Ինչ կարծիքի ես։
Ի դեպ, դու գոնե մի անգամ ծայրից ծայր կարդացե՞լ ես Աստվածաշունչը։ Եթե՝ հա, ապա վերամբարձ խորհուրդներ տալու փոխարեն առաջարկում եմ տեսակետդ հիմնավորես Աստվածաշնչից մեջբերումներով։ Հետաքրքիր ու գուցե օգտակար լինի։ Թեման ըստ սահմանման հենց դա է պահանջում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Apsara (06.08.2009)
Հարգելի Արշակ ես կոնկրետ էս թեմայի իմաստը շատ լավ հասկանում եմ: Իսկական քրիստոնեան կյանքում սենց թեմա չէր բացի: Եթե դու գոնե Աստվածաշնչի սկզբերը կարդացել ես (խոսքը գնում ա նոր կտակարանի մասին), հենց սկզբից սատանան փորձում է Քրիստոսին համոզել ինքնասպան լինել, ասում ա չէ որ Աստված քեզ կփրկի, իսկ Քրիստոսը պատասխանում ա, որ տիրոջը փորձել չի կարելի: Տենց էնքան բաներ կա Աստվածաշնչում, որ մարդուն ինքնասպան լինելուց հետ ա պահում: Իսկ սատանան միշտ էլ փորձել ա ու հիմա էլ փորձում ա մարդկանց ինքնասպանության դրդել: Վերջին տարիներին շատ մեծ թիվ է կազմում էմոների ինքնասպանությունը: Ինչպես միշտ ամենինչ սկսվում է չարաբաստիկ ռոքից, որը ես միշտ գտել եմ հակաքրիստոնեական (սպիտակ ռոքի դեմ ոչ մի բան չունեմ):
Վերջին խմբագրող՝ Dayana: 05.08.2009, 11:40:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Դե հա, ուղղակի եթե հստակ չգիտես, թե էս ֆիզիկական կյանքից դենը ի՞նչ կա, չես էլ կարող համոզված պնդել, թե «ես չեմ խնդրել, ինչու՞ եք զոռով վզիս փաթաթել»։
Իսկ ֆիզիկական կյանքից էն կողմ որևէ բանի գոյությունը ժխտելու դեպքում ընդհանրապես «մեղք է/մեղք չէ» քննարկումը անիմաստ է դառնում, քանի որ հենց «մեղք» հասկացությունը չի գործում։
Ես էլ եմ դրան սպասում։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արի ռոքի մասին չխոսենք, էլի: Ու հա, ի դեպ՝ նիկդ ինչ-որ չի սազում գրառմանդ հետ: Ինչու՞ հենց Death:
Իսկ ուրիշի խելքի մասին սենց դատելը առնվազն "սխալ" ա: Ճանաչու՞մ ես զրուցակցիդ: Ի՞նչ գիտես՝ կարդացել է Աստվածաշունչը, թե ոչ, դու՞ ես լավ հասկացել, թե՞ ինքը, կամ լավ հասկանալը առհասարակ ո՞րն ա:
Վերջին խմբագրող՝ Dayana: 05.08.2009, 11:40:
Ariadna (05.08.2009)
Մոդերատորական: Դադարեցրեք անձնական վիրավորանքները, հակառակ դեքում թեման կփակվի, իսկ գրառման հեղինակները կպատժվեն:
Հարգելի Հայկօ, եթե ուշադիր լինես առաջին անգամ խելքը դեռ չի կտրում արտահայտությունը օգտագործել է Արշակը, որի պատճառով ինձ տուգանային միավորներ տվեցին: Ես ոչ ոքին վիրավորած չեմ ուզում լինել, իմ առաջին պոստում գրել եմ մի քանի անգամ ուշադիր կարդացեք, դրա մեջ ոչ մի վիրավորական բան չեմ տեսնում:
Ինձ մահվան թեման առհասարակ շատ ա հետաքրքրում, բայց ոչ ինքնասպանությունը: Աստվածաշնչի մեջ կոնկրետ բառերը չեմ հիշում, ասվում ա թաղման ժամանակ հետամնացների նման ողբալ պետք չի: Ես եթե լինեի կգրեի ինքնասպանների համար պետք ա, քանի որ նրանք հաստատ դրախտում չեն:
Կյանքը մարդուն տրված ամենաթանգ բանն ա, որի համար ամեն գնով պետք ա պայքարել, մինչև կյանքի վերջ: Ողջ մնալուց կարևոր բան չկա!
Գնացեք ցանկացած հավատացիալի հարցրեք, տեսեք ով ա ինքնասպանությունը մարդու ազատություն համարում, կոնկրետ էտ արտահայտությունից ամենինչ պարզ ա իմ համար: Գոյություն ունի մարդու ազատություն և ռոքի ազատություն: Դրանք լրիվ տարբեր բաներ են: Ու ես աննպատակ չէր, որ հենց ռոքն էլ շեշտել:
Մի բան չեմ հասկանում, ինչու ես նիքս կիսատ գրել ՞՞, ոչ թե DEATH, այլ _DEATH_, այսինքն չակերտավոր մահ, դա լրիվ հակառակ իմաստն է:
Վերջին խմբագրող՝ _DEATH_: 05.08.2009, 11:48:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
1. Ինչու՞ չէր բացի։
2. Ֆորումում միայն քրիստոնյաները չեն քննարկումներին մասնակցում։ Իսկ տվյալ թեմայի հարցադրումն էլ ընդամենը այն է, թե ինչպե՞ս է եկեղեցին հիմնավորում ինքնասպանության մեղք լինելը, ու արդյո՞ք Աստվածաշնչում կա նման հիմնավորում։ Ըստ իս, նորմալ հարցադրում է, ի դեպ, մի քանի անգամ լսել եմ, որ էս հարցը տարբեր առիթներով հայ առաքելական եկեղեցու հետևորդների կողմից տրվել է եկեղեցու հոգևոր հայրերին։ Ցավոք չեմ հիշում պատասխանի հիմնավորումը։
Կածում եմ, որ բերածդ օրինակը դեռ ինքնասպանության մեղք լինելու հիմնավորում չի։
1. Էմոները շատ քիչ կապ ունեն ռոքի հետ։
2. Որքան գիտեմ, ոչ առաքելական, ոչ էլ մյուս հիմնական եկեղեցիները պաշտոնապես ռոքը հակաքրիստոնեական չեն համարում։
Չնայած որ մի երկու անգամ եկեղեցու սպասավորներից լսել եմ նման կարծիք, բայց բոլոր նշված դեպքերում էլ ակնհայտ էր, որ տվյալ մարդը ռոքի մասին ընդամենը հեռվից լսելով չհիմնավորված անձնական տեսակետ էր հայտնում։
Ի դեպ, ընկերս պատմում էր, որ մի անգամ էլ Պարգև եպիսկոպոսն է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում (կարծեմ տենց էր կոչվում, չէ՞) նման տեսակետ հայտնել, բայց ուսանողների բանավեճի արդյունքում կարծիքը փոխել է։ Ինչևէ, թեմայից չշեղվենք։
Սխալ ես հասկանում, որ չեմ թերթել, բայց հա, խելքս շատ բաներ չի կտրում հասկանալ։ Բայց գոնե էնքան կտրում է, որ ընդունեմ, որ դեռ շատ բան չեմ հասկանում։
Չնայած տվյալ դեպքում, ես չեմ էլ ասել, թե ինքնասպանությունը ճիշտ է/լավ է/նորմալ է։ Իրականում հակառակ կարծիքին եմ։Բայց թեմայում իմ կարծիքը չեն հարցնում, այլ Աստվածաշնչի/ քրիստոնեական եկեղեցու։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ