Այս թեման բացեցի , որովհետև կարծում եմ շատերը սովորում են , կամ էլ սկսում են սովորել ֆրանսերեն լեզուն, իսկ այդ դժվար ճանապարհին շատ դժվարություններ են ի հայտ գալիս, ինձ թվում է կարող ենք իրար օգնել հեշտացնելու այդ դժվար , բայց շատ հաճելի ուղին:
Այս թեման բացեցի , որովհետև կարծում եմ շատերը սովորում են , կամ էլ սկսում են սովորել ֆրանսերեն լեզուն, իսկ այդ դժվար ճանապարհին շատ դժվարություններ են ի հայտ գալիս, ինձ թվում է կարող ենք իրար օգնել հեշտացնելու այդ դժվար , բայց շատ հաճելի ուղին:
Հետաքրքիր միտք է։ Ես որ ուղղակի հալվում եմ ֆրանսերենի համար։ Իմ կարծիքով, ֆրանսերենի նման գեղեցիկ լեզու մեկ էլ հայերենն է։![]()
"Green eyes" (08.06.2011), Ameli (05.11.2011), Hda (08.05.2010), Jarre (01.01.2011), Sunny Stream (15.08.2009), sweet (30.04.2010), Հայուհի (16.06.2010), Մենուա (22.01.2010), Մինա (10.03.2011)
Ես նույնպես սիրով կմիանամ և կփորձեմ որոշ չափով օգնել:Ճիշտ է ֆրանսերեն լեզուն շատ դժվար է, բայց միաժամանակ այնքան գեղեցիկ, որ իսկապես արժե սովորել:![]()
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama
Մոդերատորական: Ըստ անգլերենի թեմայի անալոգիայի թեմայի վերնագիրը փոխվում է Օգնություն ֆրանսերեն սովորողներին: Խնդրում եմ թեմայում չօֆֆթոփել, իսկ բոլոր ֆրանկոմաններին, ֆրանկոֆիլներին ու ֆրանկոֆոններին հրավիրում եմ "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբթեմա
![]()
I may be paranoid but no android!
Վայ, ինչ լավ թեմա ա: Նոր եմ սկսել ֆրանսերենի կուրսերի գնալ, չորս պարապմունք եմ գնացել
Ու այ գլխիս մեջ չի տեղավորվում on est-ի դեմքըՄանրամասն բացատրեք, խնդրում եմ:
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Չեզոք դեմք ա, կոպիտ ասած: Գործողությունը վերագրում ա ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին կամ մի քանիսին, այլ վերացական մի սուբյեկտի: Հայերենում մոտավորապես կարելի ա ասել մի քանի ձևերով (հիմնականում՝ եզակի երկրորդ դեմքի օգնությամբ): Նայի.
ա. On est rien en Arménie sans connaissances.
Հայաստանում դու ոչինչ ես՝ առանց ծանոթությունների (Հայաստանում մարդն առանց ծանոթությունների ոչինչ է):
բ. On est souvent obligé de choisir entre le plus mauvais et le pire.
Հաճախ ստիպված ես ընտրելու վատի ու վատագույնի միջև (Մարդն հաճախ ստիպված է լինում ընտրելու վատի ու վատագույնի միջև):
գ. La vie est belle quand on est amoureux.
Երբ սիրահարված ես, կյանքը գեղեցիկ է (Երբ մարդը սիրահարված է, կյանքը գեղեցիկ է):
Էս առաջին իմաստն ա: Կա նաև մի ուրիշ իմաստ, որ ավելի շատ օգտագործվում ա խոսակցական լեզվի մեջ: Էստեղ on-ը, կարելի ա ասել, փոխարինում ա nous դերանվանը: Օրինակ՝ փոխանակ ասես «Nous sommes entrés dans la chambre et nous avons vu Gago», կարող ես խոսակցականում ասել «On est entré dans la chambre et on a vu Gago»: Էստեղ on-ը արդեն «մենք» ա նշանակում: Ուրիշ ոչ մի դերանվանը սենց չի կարող փոխարինել, մենակ «մենք»-ին:
DIXIcarpe noctem
on est , երրորդ անորոշ դեմք,եզակի թիվ, on – , դերանուն, չգիտենք հետևում կին է կանգնած թե տրամարդ
est- անորոշ êtreբայ
օժանդակ բայ, երրորդ դեմք,
խոնարվում է
Je suis
Tu es
Il est
Elle est
բայց եթե դու խոսում ես և ընդհանրապես չես ցանկանում նչել սեռը ասում ես
անորոշ on est
կամ օգտագործվում է որոշակի արտահայտությունների մեջ
օրինակ
On est là, մենք այստեղ ենք, կամ, տեղում ենք, կամ տեղում են,շատ անորոշ է եթե մինչ այդ ոչինչ չի բացատրվում
այստեղ պարզ չի թե ովքեր են այստեղ կամ այնտեղ
Վերջին խմբագրող՝ syndy: 15.08.2009, 02:13:
Jarre (01.01.2011)
Ժողովուրդ, ինձ մի շա˜տ լուրջ հարց է հուզում, որն առաջին հայացքից կարող է ծիծաղելի թվալ, բայց էդ խնդիրը նկատել եմ բոլորի մոտ՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի են տիրապետում այդ երկու լեզուներին: Որևէ մեկը գիտի՞, թե ոնց անել, որ ֆրանսերենն ու իսպաներենն իրար չխանգարեն:
Բյուր ջան, դա կոչվում է լեզվական ինտերֆերենցիա, ցանկացած երկու լեզվի դեպքում էլ հանդես է գալիս, պարզապես ինչքան լեզուները իրար նման են լինում, էդքան ավելի շատ է լինում ինտերֆերենցիան: Էս հարցը ոչ մի ձևով հնարավոր չէ լուծել, միակ միջոցը պետք ա շատ պարապես ու լեզուներին ավելի վարժ տիրապետես![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ