Բոլոր նրանց, ովքեր տանջվում են ֆրանսերենին տիրապետելու անհաս երազանքից: Խորհուրդներն ազատում են մեղքի ավելորդ զգացումից, թեթևացնում են լեզու սովորելու առօրյա ծանր գործը:
Կարդա ֆրանսերեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում`հնարավորինս քիչ: Սահմանափակվիր օծանելիքների/գինիների անունները կամ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաշիվը իմաստավոր արտասանելով: Գիտե՞ս ֆրանսերենն ինչքան համր տառեր ունի, բա բացառությունները` գրվում է երեք/չորս տառ, արտասանվում է ընդամենը մեկ հնչյուն, որ իսկի ոչ մի տառին էլ չի համապատասխանում… Էլ ինչու՞ ջանալ:
Հոգնե՞լ ես աշխատանքից/դասերից հետո, հանգստի կարի՞ք ունես… մոռացի’ր ֆրանսերենի մասին: Այն կարող է վատ ազդել առողջության վրա: Լոգանք ընդունիր, ականջակալներով ֆրանսիական չքնաղ
երաժշտություն, լսելպարտադիր չէ, ոչ էլ
ռադիո: Ավելի կհոգնես: Հետո պարզապես պառկիր ու հեռուստացույց նայիր, ասենք` նորությունները բոլոր ալիքներով: Չարժե TV5 կամ FR24 միացնել` նույն միջազգային նորություններն աչքի անցկացնել. միևնույնն է դա ոչինչ չի տալու, ախր շաաատ հոգնած ես: Հետո էլ, երբ լրիվ հանգստացած ու նորից առույգ կզգաս, մի’ զբաղվիր ֆրանսերենով` վաղը ամենահարմար օրն է:
Ֆրանսերեն գրելը բոլորովին պետք չի գա, առանց այդ էլ դժվարությամբ ես կարդում: Արժի՞ հիշել բառերի ուղղագրությունն ու ավելի վատ` բայերի ժամանակաձևերը: Էլ չենք խոսում կետ, ստորակետ կամ հարցական նշան դնելու անհրաժեշտության մասին: Խոսելն ավելի հեշտ է, մի քիչ ձայնի տոնայնությունը բարձրացրիր` սովորական նախադասությունը դարձավ հարցական:
Եթե կարծում ես, որ ֆրանսիական ֆիլմերն օրիգինալի լեզվով նայելն ավելորդ է, դու միանգամայն ճիշտ ուղու վրա ես: Չարժի կյանքը մանրուքների վրա վատնել. մանավանդ տեսած ֆիլմեր են, համարյա անգիր գիտես, թե որ պահին ինչի մասին է ռեպլիկը: Թեկուզ ֆրանսիական կինոյի գլուխգործոց լինի: Եթե նույնիսկ սուբտիտրերով լինի ու ինտերնետից անվճար
ֆիլմեր ներբեռնելու հնարավորություն: Համ էլ գիտութունն առաջ է գնում, մի օր մի իսկական հրաշք-մեթոդ կհնարեն օտար բառերը մտապահելու համար, կամ էլ հատուկ չիփ` տեղադրում են գլխի մեջ ու… վերջ: Դիտիր միայն կրկնօրինկված ֆիլմեր, ինչի՞դ է պետք իմանալ, թե ինչպիսին իրականում Իզաբել Աջանիի ձայնը:
http://franseren.com
Էջանիշներ