Մենք ստեղի հեծանվորդներով ամեն շաբաթ-կիրակի կաֆեյում հանդիպում, սուրճ էինք խմում, հիմա ստիպված տներից վիրտուալ կաֆե ենք անում շաբաթը մեկ։
Կարող ենք ակումբով էլ վիրտուալ կաֆե, կամ գարեջրատուն կազմակերպել ասենք Հանգաութսով, եթե հետաքրքրված եք, օր/ժամ առաջարկեք, ասենք ես առաջարկում եմ՝ Հայաստանի ժամանակով՝ շաբաթ իրիկուն, ժամը 9-ին, որը Եվրոպաների ժամերով կլինի 6-ը, կամ 7-ը, Կալիֆորնիայի ժամով՝ շաբաթ առավոտ 9-ը։ Կամ այլ, առաջարկեք։
Si vis pacem, para bellum
Alphaone (26.03.2020)
Վայ, կներես, Ավստրալիան մոռացել էի… Մեկ էլ ՀՀ-ի իրկիկվա 9-ը ՍՖ-ի առավոտվա 10-ն ա, սխալ եմ գրել։ Կարող ենք մի 3 կամ 4 ժամ առաջ տալ, հաշվի առնելով, որ հայերի մեծամասնությունը առավոտ շատ շուտի հետ օքեյ չի լինի, ասենք`
ՍՖ 5:00 am
Երևան 4:00 pm
Բեռլին 1:00 pm
Սիդնեյ 11:00 pm
Ես գլոբալ ժողովների ժամերը էս կայքով եմ հարմարեցնում։
Si vis pacem, para bellum
Բարեկամ (26.03.2020)
Դե․․․ նենց չի, որ ես ամեն օր առավոտ 5-ին եմ զարթնում, փորձում եմ սաղ աշխարհի հետ հարմարեցնել։ Հետո էլ առօրեական (I mean casual) վիրտուալ հանդիպում է, զուգվել զարդարվել, հարդարանք-մակեաժ ու որևէ այլ պատրաստվածություն չի պահանջվում, որևէ այլ գործողության հետ զուգահեռացնելը օքեյ ա, միայն լողանալուց՝ կպնելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսը waterproof ա, զուգարանից կպնելուց էլ միկրոֆոնը ժամանակավորապես անջատեք։
Եթե որևէ մեկը բոլորին ավելի հարմար ժամ կառաջարկի, ես կհարմարվեմ։ Եթե Բարեկամը ուշ է քնում, կարելի է մի ժամ առաջ տալ։
Si vis pacem, para bellum
Վիշապ (27.03.2020)
Օքեյ, ուրեմն հանդիպում ենք Երևանի ժամանակով շաբաթ իրիկուն ժամը 5-ին, Նյու Յորք՝ առավոտ 9-ին, Սիդնեյ՝ շաբաթ-լույս-կիրակի գիշերվա 12-ին, Լոնդոն՝ շաբաթ ցերեկվա 1-ին, Բեռլին 2-ին, մնացած քաղաքները կոնվերտ արեք։ Ենթադրում եմ, Ճապոնիայից, կամ Չինաստանից կպնող չկա։
Միացեք հետևյալ լինկով, ով որ հանգաութ չունի, ըստ երևույթին կպահանջվի ինստալյացիա անել։
Միանալ գաղտնի վիրուսային համագումարին։
Ձեր օրացույցին կարող եք ավելացնել այս լինկով։
Si vis pacem, para bellum
Էսօր 17:00-ի՞ն
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ