facebook-ի խոսքերից
Date: Tuesday, 01 June 2010
Time: 17:00 - 19:00
Location: Ուսանողական այգում, որը գտնվում է Ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև՝ Աբովյան-Տերյան փողոցների միջնամասում
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, ու այդ օրը երեխաները հենց իրենք են դուրս գալու բակեր, այգիներ՝ պաշտպանելու իրենց խաղադաշտը, հանգստյան գոտին, առողջ միջավայրը... Եկեք տա'նք երեխաներին հնարավորություն՝ յուրովի մեկնաբանելու այն, ինչ այսօր կատարվում է մեր այգիներում, կանաչի, կենաց հողի, տերևների, ծաղկունքի հետ:
Եկե՛ք «Ուսանողական» այգի ձեր երեխաների հետ, թող նրանք իրենց խոսքն ասեն, կոչը հնչեցնեն, բնությունը գովերգող երգն ու հեքիաթը պատմեն, խառնվեն այգուն, փայփայեն այգին ու փրկեն ԻՐԵՆՑ այգին...
Բերեք շնիկներ, որոնք կարող են խաղալ երեխաների հետ` առանց նրանց վնասելու, բերեք փուչիկներ, կավիճներ, խաղեր, երգեր ու ժպիտներ...
Էջանիշներ