Vistolog-ը արդեն մեկ անգամ նշել է, բայց հայտարարությունը ցանկանում եմ գրել նորից՝ պայմանները բացատրելով ավելի մանրամասն:
Ուրեմն ԿինոՄոսկվան ունի փոքր դահլիճ, որտեղ կարող են հավաքվել առնվազն 10 հոգի և ամեն մեկը վճարելով 500 դրամ (ցերեկային ժամի համար) կամ 1000 դրամ (երեկոյան ժամի համար) կարող են դիտել հենց իրենց նախընտրած ֆիլմը:
Որոշել ենք կազմակերպել էդպիսի մի կինոդիտում: Ինչպես արդեն մեկ անգամ նշվեց, դիտվող ֆիլմի անունն է «Ես լեգենդ եմ»: Ցանկացողները թող գրեն այս թեմայում, որպեսզի միասին որոշենք որ օրվա համար ենք պատվիրում: Կրկնում եմ, որ դահլիճը մեզ կտրամադրեն միայն առնվազն 10 հոգու մասնակցության դեպքում:
Եվ կարծում եմ, որ մեծամասնությանը ավելի կհետաքրքրի երեկոյան դիտումը:
Սպասում եմ արձագանքների: