էսօր առաջին հանդիպումն էր, որի արդյունքում ակումբի հանդիպման նկարներ չեղան ՃՃ
էսօր առաջին հանդիպումն էր, որի արդյունքում ակումբի հանդիպման նկարներ չեղան ՃՃ
Հանդիպման վերջում որոշել եք, որ ձեզնից ամեն մեկը էստեղ պիտի գրի, թե ոնց անցավ, ինչ եղավ-ինչ չեղա՞վ, թե՞ էս սպոնտան ա ստացվում
Շնորհակալություն եմ դնում, որ նորից հանդիպեք
Alphaone (29.03.2020)
Alphaone (29.03.2020)
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.03.2020, 06:22:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (29.03.2020)
Առաջին տպավորությունների թեման գտնելու հավես չկա, բայց ես էստեղ կգրեմ։ Դե, մասնակիցներից մենակ Վիշապին, boooooooom-ին, Ալֆային էի առաջին անգամ տեսնում, Յոհաննէսից էլ բան չհասկացանք
Ալֆային շատ-շատ սիրեցի Չնայած գրառումներից էլ սիրում էի, բայց չէի պատկերացնում, որ վիզուալ էլ սենց մաքուր, լուսավոր ու խիստ կենսական հոգի ա
Վիշապի հետ էլ զբոսնեցինք իրենց գյուղում ու պարտեզում, հավեսով տղա ա, լավ հրամանատար ա, համ էլ հետը ռազվեդկայի կգնաս
Boooooooom-ը ուշ միացավ, բայց լրիվ ժպիտ էր՝ առաջին տպավորությամբ, նաև՝ մաքրություն, պարկեշտություն - էդպիսի ճառագայթներ հասան
Որ գալով լիներ, կգայի։ Իսկ սենց վիրտուալ հանդիպումների հավես չունեմ հեչ․ նենց էլ էս ամենի արդյունքում վիրտուալ ամեն ինչը գնալով ավելանում ա։ Փորձում եմ դեռ վիրտուալ չդարձած գործողությունները պահպանել ու դրանց հնարավորինս շատ ժամանակ տրամադրել, թե չէ արդեն կարող ենք տեղներիցս էլ չշարժվել ու մենակ օնլայն ապրել։
Հիշում եմ, որ նոր էի ակումբ եկել ու հանդիպումներից հետո մի տեսակ հիասթափված կարծիքներ էին գրում, թե բա չխոսկանա, կոմպլեքսավորվածա
Յոհաննես (30.03.2020)
*** Էս հանգաութսը շատ խոխմա ա, փաստորեն մինչևի հիմա կարելի է կպնել, ոչ սեքյուրիթի, ոչ բան․․․ ։Ճ
Քանի որ քսան ամաչկոտ մարդիկ երկյուղած շնորհակալություն են դրել (ՍՄՉ - նշանակում է սրտներիդ մոտ չընդունեք), նման է, որ առաջարկությունը ընդունվում է, ու էլի բոլորի ժամանակային գոտիները բռնացնելու համար հանդիպում ենք նույնանման ժամի։
Ումզում էի այս կիրակի դնել, բայց մտածեցի մի շաբաթ իրար տանք, մինչև հավաքվել ա, բան ա․․․
ՈՒրեմն հանդիպում ենք հաջորդ Շաբաթ, Ապրիլի 25-ին, Երևանի ժամանակով 17:00-ից անորոշ ժամանակով (դե մի երկու-երեք ժամ, ով ձանձրանում, ծլկում է, ով համառորեն մնում է՝ երկարեցնում ենք մի երկու գիշերով)
Հանուն հարմարության տեսեք ստորև ժամանակը ըստ որոշ քաղաքների․
Երևան ---------------------------------17:00
Բյուրսել/Բեռլին------------------------15:00
Լոնդոն----------------------------------14:00
Յամուսուկրո---------------------------13:00
Նյու Յորք-------------------------------09:00
Սան Ֆրանցիսկո/Լոս Անջելես--------06:00
Սիդնեյ----------------------------------23:00
Ավելացրեք սույն իրադարձությունը ձեր օրացույցին, որ չմոռանաք։
Վիդեոկոնֆերանսի լինկը կտեղադրեմ նախորդ օրը։
Խնդրում եմ շնորհակալություն դնել այս գրառմանը միայն նրանց, ովքեր պլանավորում են միանալ, ովորհետև հերթագրելու եմ ձեզ հարգելիներս, ու յուրաքանչյուրդ զրուցելու եք հերթով՝ համաձայն վերոհիշյալ նկարագրության (սահմանափակումներն ու բռնի ճնշումները՝ կախված քվորումից)։
Ակնկալում եմ գոնե նախորդ գրառմանը շնորհակալություն դրած բոլորին տեսնել գումարած էս ակումբի ադմինին, թե չէ լրիվ անտերանոց ա դառել․․․ (վերջինը՝ ՍՄՉ)
Շատ թեթև ու հեշտ է ստացվում, չայ կոֆե․․․ դե ես իմ կոֆեն այսպես թե այնպես կխմեմ
Մի խոսքով, Ցը՛
Si vis pacem, para bellum
Alphaone (20.04.2020), boooooooom (19.04.2020), Յոհաննես (18.04.2020), Ուլուանա (18.04.2020)
Հերթով զրուցելու պահը չհասկացա... Մի հատ կմանրամասնե՞ս, իմանանք գլխներիս գալիքը, որովհետև կարող ա պարզվում ա` հեչ էլ չենք ուզում մասնակցել էդ հերթով-կարգով, չափված-ձևված զրույցներին:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նույնն է, ինչ նախորդ գրառման նկարագրությունը՝ յուրաքանչյուրին հերթով ժամանակ է տրվելու ուշադրության կենտրոնում գտնվելու և արտահայտվելու համար, հաշվի առնելով, որ մի փոքր շատ մասնակիցներով ազատ շփումներում մի քիչ բարդ է զրույցը հավասարակշռելն այնպես, որ բոլորն ակտիվորեն մասնակցեն առանց քաղաքավարի լռություն պահպանելու, կամ իրար ընդհատելու, կարճ ասած՝ մի պստլիկ կազմակերպվածություն առանց շինծու, արհեստական ձևականությունների, մեծ մարդիկ ենք Դե փորձնական, ինձ էլ է հետաքրքիր՝ ոնց կստացվի, շարքն ավարտելուց հետո կարող ենք վերադառնալ «քաոս» ռեժիմին։
Ինչպես ասել եմ՝ հետաքրքիր ու օրիգինալ երևալու, կամ շոու իրականացնելու խնդիր չկա, խնդիրը բոլորին հատիկ-հատիկ հավասար շփվելու հնարավորություններ ընձեռելն է։
Էն կորած ակուբցիներին էլ կանչեք՝ Գալաթեա, Լիզբեթ, Արտգեո, StrangeLittleGirl, Կուկ, որ ուզեմ լիքը մարդ կհիշեմ... Այ դոնթ քեյր, թե ով ինչ պատճառներով է լքել ակումբը :Ճ Եթե դեմքերդ չեք ուզում տեսնենք, դիմակ դրեք, համ էլ չեք վարակի։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ