Էլմո ջան, ո՞ր օրերն ես գալիս, ասա, հաջորդ հանդիպումներից մեկն էլ քեզ հետ կհարմարացնենք…
Է, Նորտ ջան, բարդ բան ա, ես որ ժամանակ եմ գտնում Երևան գալու, չեմ իմանում ումից թաքցնեմ, որ եկել եմ, ում հանդիպեմ այդ մի անգամը, ժամանակը միշտ սուղ ա լինում, իսկ հարազատ մարդիկ շատ: Ակումբին դժվար կարողանամ Երևանում ժամանակ հատկացնեմ:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.12.2009, 16:53:
Բա սենց չեղավ համ աստղեր, համ էլ Վանաձորում, ուր կհասնի![]()
Շինարար (04.12.2009)
Հիմնականում աշխատում եմ երկուշաբթի կամ ուրբաթ օրերին գալ, բայց կոնկրետ գրաֆիկ չկա: Կարող ա մի 2 շաբաթ ընդհանրապես գործ չունենամ Վանաձորում:
Բայց եթե գալիս եմ, շատ-շատ մի 10-20 րոպեով կարամ ձեզ տեսնեմ ու էլի գնամ իմ գործերով: Պարզապես պետք ա զուգատիպի հատուկ իմ համար հանդիպում կազմակերպելը մի քիչ ճոխ կլինի: Մանավանդ, որ հետներդ մնալ չեմ կարող:
էսպես չի մնա
Շինարար (05.12.2009)
Վաղը կինոմոսկվայի կարմիր դահլիճում 2012-ն են ցույց տալու, ժամը 18:30:
Տոմսը 1500 դրամ: Եկողներ լինեն, ձայն հանեք![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 05.12.2009, 10:58:
VisTolog (06.12.2009)
Բա իրար ոնց կճանաչենք? օրինակ ես ակումբից մենակ մի երկու-երեք հոգու եմ ճանաչում դեմքով
ՈՒշադրություն
Դեկտեմբերի 10-ին, հինգշաբթի, տեղ կունենա երթ մարդու իրավունքների օրվա կապակցությամբ:
Երթուղին այսպիսին է՝ Սարյանի արձան - Հյուսիսային պող. - Վ.Սարգսյան փ. - Մյասնիկյանի արձան - ՄԱԿ-ի գրասենյակ - Կառավարություն - Հյուսիսային պող. - Սարյանի արձան:
Իհարկե երթին կմասնակցեն բազմաթիվ ակումբցիներ ու լավ առիթ է հանդիպման համար, ով գալու ցանկություն ունի, կարող է նամակագրական կապի միջոցով կապնվել ինձ հետ:
Հիշեցում
Կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին` առավոտ քշերով ժամը 12-ին տեղի կունենա չորրորդ վանաձորյան հանդիպումը: Հաշվի առնելով անհաջող բնակլիմայական պայմանները` իմաստ չունի հավաքվել տարաբնույթ դուդուկահարների մոտ և սրթսրթալ, մենք ձեզ սպասում ենք Արցախ պուրակում գտնվող Իզա-Գրի բար-սրճարանում:
Հարգանքներով` Դար ակումբի Ակումբի վանաձորցիները սոցիալական խմբի անձնակազմ![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.12.2009, 00:58:
_Հրաչ_ (09.12.2009), Աբելյան (09.12.2009), Դատարկություն (09.12.2009), Կաթիլ (09.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ