Նենց եմ սիրում ես բլա-բլա-բլանԱռանց դրա հնարավոր չի... Ըստ այդմ ներող թեթևակի պաթոսի համար:
Շատերն ասյօր չեն հավատա, բայց կար մի ժամանակ, երբ «Ակումբի հանդիպում» կոչված «միջոցառումն» համարյա ամեն շաբաթ էր տեղի ունենում: Ամեն շաբաթ, Թումանյանի արձանի մոտ խենթերի մի խումբ էր հավաքվում, անկախ եղանակից, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ ամեն ինչից...
Հավաքվում էին, խոսելու լուրջ-լուրջ թեմաներով՝ ընթացքում իրարից պաղպաղակ կամ ֆրի «գողանալով», մաֆիա կամ... ինչ-որ ախմախ խաղ խաղալու, Իմ աջ հարևանը կամ անանուն մի անկապ խաղ շարքից (էս վերջինը չկարդաք, խայտառակ կլինենք)...
Կային նաև սիրված տեղեր. Վեստը, Սքուեր Վանը և Մանկական երկաթուղին:
Նենց հետաքրքիր ա, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել ինձ համար անհայտ ոմն NINOK-ի մտահղացմամբ: Ի դեպ, առաջին հանդիպման ներկա մարդկանց ցուցակը նույնպես պահպանվել է: Զգո՞ւմ եք... Պահպանվե՜լ է... Իսկ դա այդքան մոտ ու այդքան հեռու 2006 թվականն էր:
Ընթացքում շատ բան է եղել, փոխվել... Բայց ամենամեծ փոփոխությունը, եթե ինձ չի դավաճանում հիշողությունս 2008 թվականին էր... 2008-ից հետոյի հանդիպումներն ուրիշ էին: Լավի ու վատի մասին չէ խոսքը, ամենևին: Պարզապես մենք էինք փոխվել, մեծացել էինք, երևի: Ամենացավալին, էդ մինչևն ու հետո իրար հետ էնքան էլ չունեն: Փորձեր եղել են իրար հետ ինչ-որ ձևով կպցնելու, բայց... երևի պարզապես պահը չէր հասունացել, մենք չէին հասունացել:
Գիտե՞ք ամենահաճելին ի՞նչն է: Որ, թեկուզ մի օրով դա փոխվելու է: Լինելու են բոլորը, թեկուզ և մի օրով: Հատուկ հանդիպում, հատուկ թեմայով: Այդպիսին երկար ժամանակ էլ չի լինի:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ![]()
Էջանիշներ