User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Միքելանջելո

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միքելանջելո

    Միքելանջելո Բուոնարոտի

    Բարձր վերածնության գագաթնակետ և միաժամանակ դարաշրջանի մշակույթի խոր հակասությունների արտահայտություն հանդիսացավ իտալական հսկաներից երրորդի` Միքելանջելո Բուոնարոտիի (1475-1564) ստեղծագործությունը: Նույնիսկ Լեոնադրոյի և Ռաֆայելի համեմատությամբ, որոնք զարմացնում էին իրենց բազմակողմանի շնորհալիությամբ, Միքելանջելոն առանձնանում է նրանով, որ գեղարվեստական ստեղծագործության անդաստաններից յուրաքանչյուրում նա թողել է մասշտաբներով և ուժով հոյակապ ստեղծագործություններ, որոնք մարմնավորում են դարաշրջանի առավել առաջադիմական մեծ գաղափարները: Միքելանջելոն հանճարեղ քանդակագործ էր, գեղանկարիչ, ճարտարապետ, նկարիչ-գծագրիչ, ռազմական ինժեներ, բանաստեղծ և միևնույն ժամանակ բարձր հումանիստական իդեալների համար մարտնչող, քաղաքացի, որը զենքը ձեռքին պաշտպանում էր իր հայրենիքի ազատությունն ու անկախությունը:
    Մեծ քանդակագործն ու գեղանկարիչն անբաժան են Միքելանջելոյի մասին պատկերացման մեջ: Նրա ամբողջ կյանքը հերոսական անդուլ պայքար է հանուն մարդու ազատության, հանուն ստեղծագործման իրավունքի հաստատման: Երկար ստեղծագործական ուղու ամբողջ ընթացքում քանդակագործի ուշադրության կենտրոնում էր մարդը` գործուն, ակտիվ, սխրագործության պատրաստ, մեծ կրքով տոգոչված: ՈՒշ շրջանի նրա ստեղծագործություններում արտացոլվում է Վերածննդի իդեալների ողբերգական կործանումը:
    Շարունակելի...
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 31.07.2009, 17:38:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.08.2009), Chuk (01.08.2009), Manya (31.07.2009), Norton (02.08.2009), Yeghoyan (24.01.2010), Արշակ (31.07.2009), Գուգօ (12.04.2010), Կաթիլ (01.08.2009), Մեղապարտ (31.07.2009), Ռուֆուս (31.07.2009), Վարպետ (01.08.2009), Ֆոտոն (01.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ

    Միքելանջելոն ծնվել է Կապրեզեում, /Ֆլորենցիայի շրջակայք/ քաղաքային կառավարչի ընտանիքում: Տասներեք տարեկանում նա ընդունվում է Գիռլանդայոյի արվեստանոցը, իսկ մեկ տարի անց` Լորենցո Մեդիչի Սքանչելիի արքունիքի գեղարվեստական դպրոցը: Այստեղ նա շարունակում է ուսումը Բերտոլդո դի Ջովաննիի` անտիկ շրջանի արվեստի համոզված երկրպագուի ղեկավարությամբ: Ծանոթանալով հարուստ մշակույթին, անտիկ և ժամանակակից արվեստի նշանավոր երկերին, փառաբանված բանաստեղծներին` Միքելանջելոն չպարփակվեց արքունական նրբաբարո մթնոլորտում: Վաղ տարիների իրնքնուրույն ստեղծագործություններն արդեն հաստատում են նրա հակումը դեպի հերոսականությամբ և ուժով լի հոյակերտ մեծ կերպարները: <Կենտավրոսների կռիվը> 1490թ, բացահայտում է գոտեմարտի դրամատիզմը և բուռն դինամիկան, մարտիկների անվեհերությունն ու ավյունը, միասնական սրընթաց ռիթմով հագեցած, փոխադարձաբար կապված ուժեղ պատկերների հզոր կերտարվեստը:
    Շարունակելի...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.08.2009), Yeghoyan (08.10.2009), Գուգօ (12.04.2010), Մեղապարտ (31.07.2009), Ֆոտոն (01.08.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ

    Միքելանջելոյի հասարակական գիտակցությունը վերջնականապես ձևավորվում է Մեդիչիին` Ֆլորենցիայից վտարելուց հետո: Բոլոնիա և Հռոմ կատարած ուղևորությունները նպաստավոր եղան գեղարվեստական կրթությունն ավարտելու համար; Անտիկ աշխարհը նրա առջև բացում է քանդակագործության ներքին հսկայական հնարավորություններ: Հռոմում կերտեց <Պիետա> մարմարակերտ խումբը /1498-1501/, վարպետի առաջին մեծ ինքնօրինակ երկը, որը տոգորված է Վերածնության դարաշրջանի հումանիստական իդեալների հաղթանակի հավատով: Քրիստոսի համար Տիրամոր ողբի դրամատիկական թեման քանդակագործը լուծում է խոր հոգեբանական պլանով` անսահման վիշտն արտահայտելով գլխի խոնարհմամբ, որը ճշտորեն գտնված է տիրամոր ձախ ձեռքի դիրքով: Երկու պատկերներն էլ համադրված են որպես մի անբաժանելի խումբ, որտեղ ոչ մի մանրամասն չի խախտում ինքնամփոփ ստվերանկարը, նրա գեղակերպ արտահայտչականությունը:
    Շարունակելի...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.08.2009), Գուգօ (12.04.2010), Մեղապարտ (31.07.2009)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Ի դեպ ՄայՀայաստանի ֆորումի անդամներից մեկը (ով մասնագիտությամբ արվեստագետ էր) ասել էր, որ Միքելանջելոյի արվեստը ուսումնասիրողի համար շատ կարևոր է իմանալ նրա սեռական նախասիրությունների մասին: Ասում էր, որ Միքելանջելոյի մոտ բոլոր կանայք կոպիտ ու տղամարդկային են ստացվում, իսկ տղամարդիկ նուրբ ու կանացի: Ու իրոք էդպես է
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (31.07.2009), Մեղապարտ (31.07.2009), Վոլտերա (28.06.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Խոր համոզվածությամբ, մեծագործության ձգտող հուզական զգացումով է հանդիսատեսին գրավում Դավթի արձանը /Ֆլորենցիա, Գեղարվեստի ակադեմիա/, 1501-1504թթ քանդակագործի` Ֆլորենցիա վերադառնալուց հետո: Միքելանջելոն հրաժարվեց իր նախորդների պատմողականությունից: Ի տարբերություն Դոնատելլոյի և Վեռոկքիոյի, որոնք Դավթին պատկերել են թշնամուն հաղթելուց հետո, Միքելանջելոն նրան ներկայացնում է մարտից առաջ: Նա ուշադրությունը կենտրոնացրել է հերոսի բոլոր ուժերի կամային պատրաստության ու լարվածության վրա, դրանք ցուցադրում է բարեկերպական միջոցներով: Այդ վիթխարի արձանում պարզորեն արտահայտված է Միքելանջելոյի լեզվի առանձնահատկությունը. Հերոսի արտաքուստ հանգիստ կեցվածքով հանդերձ նրա ամբողջ քանդակապատկերը` ուժեղ իրանով և հոյակապ մոդելացված ձեռքերով ու ոտքերով, նրա գեղեցիկ ոգեշունչ դեմքն արտահայտում են ֆիզիկական ու հոգևոր ուժերի առավելագույն հավաքվածություն: Բոլոր մկանները , թվում է, շարժման մեջ են: Դավթի կերպարն ավելի լայն նշանակություն է ստանում նաև որպես ազատ մարդու ստեղծագործական ուժերի արտահայտություն: Դեռ այն ժամանակ Ֆլորենտացիներն ըմբռնեցին արձանի քաղաքացիական ոգևորությունն նշանակությունը, այն կանգնեցնելով քաղաքի կենտրոնում` Վեկքիոյի պալատի շենքի առջև` որպես հայրենիքի պաշտպանության և արդարացի կառավարման կոչ: Գտնելով արձանի կերտման համոզիչ ձև / մեկ ոտքին հենված/, հմտորեն այն մոդելելով` Միքելանջելոն իրեն ստիպում է մոռանալ այն դժվարություները, որ հարկ եղավ հաղթահարել նյութի վրա աշխատելիս:Արձանը քանդակված էր մարմարի զանգվածից, որը, ինչպես կարծում էին բոլորը, այլանդակել էր անհաջող մի քանդակագործ: Միքելանջելոն կարողացավ քանդակապատկերը ներգծել մարմարի պատրաստի բլոկում այնպես, որ այն նրա մեջ իր տեղը գրավի առավելագույն ամբողջական ձևով:
    Շարունակելի...
    Ի դեպ, ասեմ, որ Դավթի արձանը մինչև հիմա էլ համարվում է մարդու անատոմիական համաչափության ու գեղեցկության չափանիշ, ու բոլոր նկարչական դպրոցներում, որպես կանոն, մարդու մարմնի տարբեր մասեր նկարել սովորեցնելիս` ուսուցիչները բացատրում են հենց Դավթի արձանի նմուշների վրա:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (24.01.2010), Գուգօ (12.04.2010), Մեղապարտ (31.07.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ՄայՀայաստանի ֆորումի անդամներից մեկը (ով մասնագիտությամբ արվեստագետ էր) ասել էր, որ Միքելանջելոյի արվեստը ուսումնասիրողի համար շատ կարևոր է իմանալ նրա սեռական նախասիրությունների մասին: Ասում էր, որ Միքելանջելոյի մոտ բոլոր կանայք կոպիտ ու տղամարդկային են ստացվում, իսկ տղամարդիկ նուրբ ու կանացի: Ու իրոք էդպես է
    Ռուֆուս ջան, Միքելանջելոյի սեռական նախասիրության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց քանդակների մասին ես այդպես միանշանակ չէի ասի իրոք այդպես է:
    Այս քանդակը նայիր` կինն է կանացի? թե տղամարդը
    Բայց եկեք ընդունենք, որ ինչ օրիենտացիա էլ որ ունցեցել է` տաղանդավոր քանդակագործ ու գերազանց գեղանկարիչ է եղել:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Manya (31.07.2009), Գուգօ (12.04.2010), Ռուֆուս (01.08.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոր համոզվածությամբ, մեծագործության ձգտող հուզական զգացումով է հանդիսատեսին գրավում Դավթի արձանը /Ֆլորենցիա, Գեղարվեստի ակադեմիա/, 1501-1504թթ քանդակագործի` Ֆլորենցիա վերադառնալուց հետո: Միքելանջելոն հրաժարվեց իր նախորդների պատմողականությունից: Ի տարբերություն Դոնատելլոյի և Վեռոկքիոյի, որոնք Դավթին պատկերել են թշնամուն հաղթելուց հետո, Միքելանջելոն նրան ներկայացնում է մարտից առաջ: Նա ուշադրությունը կենտրոնացրել է հերոսի բոլոր ուժերի կամային պատրաստության ու լարվածության վրա, դրանք ցուցադրում է բարեկերպական միջոցներով: Այդ վիթխարի արձանում պարզորեն արտահայտված է Միքելանջելոյի լեզվի առանձնահատկությունը. Հերոսի արտաքուստ հանգիստ կեցվածքով հանդերձ նրա ամբողջ քանդակապատկերը` ուժեղ իրանով և հոյակապ մոդելացված ձեռքերով ու ոտքերով, նրա գեղեցիկ ոգեշունչ դեմքն արտահայտում են ֆիզիկական ու հոգևոր ուժերի առավելագույն հավաքվածություն: Բոլոր մկանները , թվում է, շարժման մեջ են: Դավթի կերպարն ավելի լայն նշանակություն է ստանում նաև որպես ազատ մարդու ստեղծագործական ուժերի արտահայտություն: Դեռ այն ժամանակ Ֆլորենտացիներն ըմբռնեցին արձանի քաղաքացիական ոգևորությունն նշանակությունը, այն կանգնեցնելով քաղաքի կենտրոնում` Վեկքիոյի պալատի շենքի առջև` որպես հայրենիքի պաշտպանության և արդարացի կառավարման կոչ: Գտնելով արձանի կերտման համոզիչ ձև / մեկ ոտքին հենված/, հմտորեն այն մոդելելով` Միքելանջելոն իրեն ստիպում է մոռանալ այն դժվարություները, որ հարկ եղավ հաղթահարել նյութի վրա աշխատելիս:Արձանը քանդակված էր մարմարի զանգվածից, որը, ինչպես կարծում էին բոլորը, այլանդակել էր անհաջող մի քանդակագործ: Միքելանջելոն կարողացավ քանդակապատկերը ներգծել մարմարի պատրաստի բլոկում այնպես, որ այն նրա մեջ իր տեղը գրավի առավելագույն ամբողջական ձևով:
    Շարունակելի...
    Ի դեպ, ասեմ, որ Դավթի արձանը մինչև հիմա էլ համարվում է մարդու անատոմիական համաչափության ու գեղեցկության չափանիշ, ու բոլոր նկարչական դպրոցներում, որպես կանոն, մարդու մարմնի տարբեր մասեր նկարել սովորեցնելիս` ուսուցիչները բացատրում են հենց Դավթի արձանի նմուշների վրա:
    Կցանկանայի առաձնացնեիր Դավթի արձանի նկարը և այն տեղադրէիր մեծ ֆորմատով :
    Այս աշխատանքը իր մեջ գաղտնիքեր ունի կապված դավանաբանույան հետ ,կփորձեմ այն ներկայացնել ձեզ ,կարծում եմ բոլոր կարդացողների համար այն կլինի հետաքրքիր:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (31.07.2009)

  15. #8
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցանկանայի առաձնացնեիր Դավթի արձանի նկարը և այն տեղադրէիր մեծ ֆորմատով :
    Այս աշխատանքը իր մեջ գաղտնիքեր ունի կապված դավանաբանույան հետ ,կփորձեմ այն ներկայացնել ձեզ ,կարծում եմ բոլոր կարդացողների համար այն կլինի հետաքրքիր:
    Դավանանքի հե՞տ է կապված, հետաքրքիր է…
    Վերը տեղադրածից մեծ նկար, ավաղ, ձեռքիս տակ չունեմ: Եթե որևէ մեկը կարող է տեղադրել՝ անչափ շնորհակալ կլինեմ:

  16. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ջան, Միքելանջելոյի սեռական նախասիրության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց քանդակների մասին ես այդպես միանշանակ չէի ասի իրոք այդպես է:
    Այս քանդակը նայիր` կինն է կանացի? թե տղամարդը
    Բայց եկեք ընդունենք, որ ինչ օրիենտացիա էլ որ ունցեցել է` տաղանդավոր քանդակագործ ու գերազանց գեղանկարիչ է եղել:
    Ես Միքելանջելոյի արվեստը շատ եմ սիրում անկախ իր օրիենտացիայից

    Ինքը որպես օրինակ մի քանի նկար ու քանդակ էր բերում, որտեղ իրոք տղամարդը ավելի նուրբ ու կանացի է, իսկ կինը ավելի մկանուտ ու տղամարդկային

    Օրինակ սրանք.

    Պիետա


    Լիբիացի Սիբիլլա


    Ադամի արարումը


    Ջրհեղեղ


    Բայց որոշ գործեր նայեցի, ես էլ նկատեցի, որ ոչ բոլոր նկարներում ու քանդակներում է այսպես
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (27.01.2010), Կաթիլ (01.08.2009), Ֆոտոն (02.08.2009)

  18. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ասեմ, որ Դավթի արձանը մինչև հիմա էլ համարվում է մարդու անատոմիական համաչափության ու գեղեցկության չափանիշ, ու բոլոր նկարչական դպրոցներում, որպես կանոն, մարդու մարմնի տարբեր մասեր նկարել սովորեցնելիս` ուսուցիչները բացատրում են հենց Դավթի արձանի նմուշների վրա:
    Գլուխը մեծ ա: Լուրջ: Կարծում եմ՝ դիտմամբ ա տենց արել:
    DIXI
    carpe noctem

  19. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլուխը մեծ ա: Լուրջ: Կարծում եմ՝ դիտմամբ ա տենց արել:
    Դիտմամբ չի արել, ինչքան տեղյակ եմ, իրեն մարմարի կտոր են տվել, որի վրա ինչ-որ մեկը արդեն աշխատել է: Դրա համար էլ վերջնական տարբերակում ստացվել է որ գլուխն ու մարմնի վերևի կեսն ու ձեռքերը ավելի մեծ են ներքև մասի հետ համեմատած: Բայց եթե քանդակին ներքևից նայես, պրոպորցիաները տեղը կընկնեն:
    I may be paranoid but no android!

  20. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե քանդակին ներքևից նայես, պրոպորցիաները տեղը կընկնեն:
    Հենց սրա համար էլ ասում եմ: Ինչքան չլինի՝ վեց մետրանոց արձան ա, ամեն մարդ չի, որ կարող ա սրան առանց գլուխը թեքելու նայել :
    DIXI
    carpe noctem

  21. #13
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Միքելանջելոի արվեսը ուսումնասիրողները նկատել են որ նրա մոտ պատկերված տղամարդը հագեցած է կնոջը հատուկ նուրբ կազմվածքով իսկ կնոջը պատկլերելիս ընդգծում է նրան մեջ ավելի շատ ատլետիկը:
    Սա համարում են նրա սեռական օրենտացիայի մասնակի դրսևորում կամ կողմնորոշիչ:
    Սա շբոթմունք է և սխալ տեսակետ, պատճառը հարկավոր է փնտրել այլ որորտներում հիմնականում կրոնի մեջ:
    Թող պարադոքսալ չթվա բայց դա այդպես է ,Միքելանջելոի հիմնական պատվիրատուն եկեղեցին էր կամ նրան հարող վերնախավը :
    Տպավորություն չառաջանա որ Միքելանջելոի պատվիրատուները չեն նկատել այս տենդենցը :Միքելանջելոի թեմաները հիմնականում Կտակարանային են իսկ սա որոշակի պայմաններ էր թելադրում:
    Չկրկնվելու համար կարճ, հին կտակարանը հրեական կրոնական մշակույթի հիմնական մասն է կարծում եմ սա հասկանալի է մնացածը բխում է այս կրոնա գաղափարական հանգամանքից:
    Հիմա հիմնականը հրեական կրոնի և մշակույթի մեջ կինը առաջնային իսկ տղամարդը երկրորդական երևույթ է:Նման մոտեցումը ձևավորվել և ավարտվել է մթա առաջին հազարամյակում:
    Միանշանակորեն կարող ենք ասել որ Միքելանջելոն գտնվել է խիստ հսկողության տակ և իր ստեղծագործությունների մեջ պահպանել է կնոջ դոմինանտ լինելու հանգամանքը:
    Մեր նման մոտեցման համար շատ խորը հիմքեր կան այս մեր մոտեցումը հաստատում է Դավթի արձանը ,այն հստակ արտահայտել է կրոնական աշխարհի տեսաակետը ի վնաս հրեական հավատամքի:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 01.08.2009, 18:32:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  22. #14
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ դիտմամբ ա տենց արել:
    Ճիշտ է, հենց պրոպորցիաների պատճառով: Եթե չեմ սխալվում, հենց դավիթի մասին հենց Միքելանջելոն ասել էր- քանդակն արդեն քարի մեջ է, պետք է միայն հեռացնել ավելորդը:

    Ես տեսել եմ Դավիթին: Պալացցո Վեքիոի մուտքի մոտ (հիմա այդտեղ կոպիան է, բայց կարևորն է՝ դա է մտածված տեղը): Ոչ մի Ֆոտո չի արտահայտում ուժն ու հմայքը: Չես ուցում հեռանալ, անընդհատ պտտվում ես շուրջը, նույնիսկ ամոթ է դառնում մի պահ:

    Միքելանջելոի վերջնական շրջանի քանդակները հաճախ անավարտ են, ձեռքը մինչև վերջ չի մշակված, դեմքը...Նրա բացատրությունն է՝ »Ստեղծագործությունս այնքան կատարյալ է, որ եթե ավարտեմ քանդակը, կհավասարվեմ Աստծոն»:

    Մեդիչի Լորենցոն իր հայտնի այգում սկսել էր հավաքել հին հունական ու հռոմեական քանդակներ, նոր պեղումներից բերված, ծակուծուկերից գտած: Դա էր անտիկ արվեստի վերածնունդի սկիզբը: Ջահել Միքելանջելոն, որպես քանդակի ուսանող, ման է գալիս այդ այգում ու կռիվ անում մի ուրիշ տղայի հետ, որի պատճառով մի Բաքոսի գլուխ ընկնում է ու կոտրվում: Բռնում են Միքելին բերում Մեդիչիի մոտ: Տղան խոստանում է վերանորոգել քանդակն այնպես, որ չտարբերեն: Մի քանի օրից բերում է, Մեդիչին շատ գոհ է մնում: Ու այդտեղ Միքելանջելոն հանում է հին քանդակը ու բացահայտում, որ պարզապես նոր գլուխ է սարքել՝ մեկը մեկի:
    Այդ օրվանից դառնում է Մեդիչիների երկարատև պռոտեժեն:

    Շատ դժվար, կռվարար, նաև պոպրոշայկա մարդ է եղել: Նրա կենսագրությունը (իր ժամանակակիցների կողմից գրված), չնայած անչափ գովեստին ու հիացմունքին, վկայում է այլանդակ բնավորության մասին: Իսկ սեռական նախասիրությունը գաղտնիք չի եղել իր կյանքի օրօք (ոչ էլ ամոթ է եղել):

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (03.08.2009), Գուգօ (12.04.2010), Կաթիլ (01.08.2009), Մանոն (02.08.2009), Ռուֆուս (02.08.2009), Վարպետ (01.08.2009)

  24. #15
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքելանջելո

    Ինչու է Դավիթը մերկ քանդակվել Միքելանչելոի կողմից այս հարցի պատասխանը գիտեն քչերը ,իսկ ինչ եք կարծում դուք:
    Պատասխանելուց առաջ լավ կլինի ուշադիր աել քանդակը լավ կլինի այդ դիտումը զուգահեռել ծանոթանալով հրեական որոշակի ծիսակարգի հետ ,չնայած ին չի թվում որ որևէ մեկին ֆորումում կհաջողվի ճիշտ եզրակակցություն կատարել:
    Նկարը անպայման նաեք մեծ ֆորմատով, հաջողություն
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •