Միքելանջելո Բուոնարոտի
Բարձր վերածնության գագաթնակետ և միաժամանակ դարաշրջանի մշակույթի խոր հակասությունների արտահայտություն հանդիսացավ իտալական հսկաներից երրորդի` Միքելանջելո Բուոնարոտիի (1475-1564) ստեղծագործությունը: Նույնիսկ Լեոնադրոյի և Ռաֆայելի համեմատությամբ, որոնք զարմացնում էին իրենց բազմակողմանի շնորհալիությամբ, Միքելանջելոն առանձնանում է նրանով, որ գեղարվեստական ստեղծագործության անդաստաններից յուրաքանչյուրում նա թողել է մասշտաբներով և ուժով հոյակապ ստեղծագործություններ, որոնք մարմնավորում են դարաշրջանի առավել առաջադիմական մեծ գաղափարները: Միքելանջելոն հանճարեղ քանդակագործ էր, գեղանկարիչ, ճարտարապետ, նկարիչ-գծագրիչ, ռազմական ինժեներ, բանաստեղծ և միևնույն ժամանակ բարձր հումանիստական իդեալների համար մարտնչող, քաղաքացի, որը զենքը ձեռքին պաշտպանում էր իր հայրենիքի ազատությունն ու անկախությունը:
Մեծ քանդակագործն ու գեղանկարիչն անբաժան են Միքելանջելոյի մասին պատկերացման մեջ: Նրա ամբողջ կյանքը հերոսական անդուլ պայքար է հանուն մարդու ազատության, հանուն ստեղծագործման իրավունքի հաստատման: Երկար ստեղծագործական ուղու ամբողջ ընթացքում քանդակագործի ուշադրության կենտրոնում էր մարդը` գործուն, ակտիվ, սխրագործության պատրաստ, մեծ կրքով տոգոչված: ՈՒշ շրջանի նրա ստեղծագործություններում արտացոլվում է Վերածննդի իդեալների ողբերգական կործանումը:
Շարունակելի...
Էջանիշներ