User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Միքելանջելո

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միքելանջելո

    Միքելանջելո Բուոնարոտի

    Բարձր վերածնության գագաթնակետ և միաժամանակ դարաշրջանի մշակույթի խոր հակասությունների արտահայտություն հանդիսացավ իտալական հսկաներից երրորդի` Միքելանջելո Բուոնարոտիի (1475-1564) ստեղծագործությունը: Նույնիսկ Լեոնադրոյի և Ռաֆայելի համեմատությամբ, որոնք զարմացնում էին իրենց բազմակողմանի շնորհալիությամբ, Միքելանջելոն առանձնանում է նրանով, որ գեղարվեստական ստեղծագործության անդաստաններից յուրաքանչյուրում նա թողել է մասշտաբներով և ուժով հոյակապ ստեղծագործություններ, որոնք մարմնավորում են դարաշրջանի առավել առաջադիմական մեծ գաղափարները: Միքելանջելոն հանճարեղ քանդակագործ էր, գեղանկարիչ, ճարտարապետ, նկարիչ-գծագրիչ, ռազմական ինժեներ, բանաստեղծ և միևնույն ժամանակ բարձր հումանիստական իդեալների համար մարտնչող, քաղաքացի, որը զենքը ձեռքին պաշտպանում էր իր հայրենիքի ազատությունն ու անկախությունը:
    Մեծ քանդակագործն ու գեղանկարիչն անբաժան են Միքելանջելոյի մասին պատկերացման մեջ: Նրա ամբողջ կյանքը հերոսական անդուլ պայքար է հանուն մարդու ազատության, հանուն ստեղծագործման իրավունքի հաստատման: Երկար ստեղծագործական ուղու ամբողջ ընթացքում քանդակագործի ուշադրության կենտրոնում էր մարդը` գործուն, ակտիվ, սխրագործության պատրաստ, մեծ կրքով տոգոչված: ՈՒշ շրջանի նրա ստեղծագործություններում արտացոլվում է Վերածննդի իդեալների ողբերգական կործանումը:
    Շարունակելի...
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 31.07.2009, 17:38:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.08.2009), Chuk (01.08.2009), Manya (31.07.2009), Norton (02.08.2009), Yeghoyan (24.01.2010), Արշակ (31.07.2009), Գուգօ (12.04.2010), Կաթիլ (01.08.2009), Մեղապարտ (31.07.2009), Ռուֆուս (31.07.2009), Վարպետ (01.08.2009), Ֆոտոն (01.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •