Ի՞նչ կարծիքի եք, ո՞ր թագավորությանն են պատկանում սնկերը:
Մենք դպրոցում սովորել ենք, որ սնկերն ինչ-որ չափով նման են բույսերին, ինչ-որ չափով էլ կենդանիներին, դրա համար էլ դրանք առանձին թագավորություն են, չեն մտնում ո՛չ բույսերի, ո՛չ կենդանիների մեջ: Այսօր դասախոսս մի այսպիսի նախադասություն ասաց. «Սնկերը բուսական ծագում ունեցող մակաբույծներ են»: Գուցե ինչ-որ մեկն էլ կարծում է, որ կենդանիներ են… Ի՞նչ կարծիքի եք: