User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

  1. #16
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դժվար չի, կարող եք մի քանի վարժության օրինակ բերել
    Պրոբլեմը նկարագրի, կասեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #17
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոբլեմը նկարագրի, կասեմ:
    /Ներողություն, որ խառնվում եմ, բայց/ օրինակ - շունչդ սկսում է կտրվել, երբ պիտի մեծ լսարանի առաջ խոսես:

  3. #18
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    /Ներողություն, որ խառնվում եմ, բայց/ օրինակ - շունչդ սկսում է կտրվել, երբ պիտի մեծ լսարանի առաջ խոսես:
    ինձ էլ կներեք, որ միջամտում եմ, բայց այս դեպքում մի քանի անգամ բարձր հազալը կամ ուժեղ, ձայնով հոգոց հանելը օգնում են, սա պետք է կատարել անմիջապես լսարանի առաջ դուրս գալուց առաջ:

    Իսկ եթե բուն խնդիրն ես ուզում իմանալ, գիտեմ քեզ դուր չի գա, բայց կասեմ, դա ընդամենը եսիկի կամ Էգոի դրսևորումն է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #19
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

    Մեր կյանքի հիմքերի հիմքը շնչառությունն է: Առանց սննդի մարդը կարող է գոյատևել 40-60 օր, իսկ առանց շնչելու` վայրկյաններ: Եթե մարդը բնականից ներշնչեր ու արտաշնչեր ռիթմիկ, այսինքն` հավասարաչափ, նա կապրեր ավելի երկար:

    Պրանայամայի վարժությունները, որ հաճախ մենք անվանում ենք շնչառական վարժություններ, իրենց էությամբ և բովանդակությամբ նույնն են (ուղղակի այդ բառը` ՙՊրանայամա՚, հին հնդկերեն նշանակում է տիեզերական էներգիա):

    Մենք` բնության ամենակատարյալ կենդանիներս, ամենօրյա մեր գոյավիճակի կենարար ուժը ստանում ենք Արարչադաշտից, վերցնում մեր բաժինն ու ապրում մեր ամբողջ կյանքը: Այդ ուժը շոշոափելի չէ, ոչ էլ տեսանելի, բայց այն տարածված է մեր ամբողջ մարմնում, մեզ շունչ է պարգևում, տալիս է անսպառ էներգիա` գործի դնելով մեր կենդանի բջիջները, լույս, էլեկտրականություն, ձգողականություն առաջացնում, թրթռանքներ առաջացնում առաջացնում մեր բջիջներում, որ կարողանանք գոյատևել և զգալ նրա անճանաչելի ուժը: Դա մեր շնչառությունն է, որ այնքան կարևոր նշանակություն ունի մարդու համար: Դա տիեզերական էներգիան է, որ ստանում ենք մեր ամբողջ կյանքում, և այն կոչվում է Պրանա:

    Մեզ` բոլոր մահկանացուներիս, անկախ նրաից, գիտենք այդ մասին, թե ոչ, այն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում:

    Առանց Պրանայի միջնորդության, գիտակցությունը չի կարող գործել: Միայն Պրանայի թրթռանքներն են ուղեղում մտքեր ծնում, Պրանան գիտակցության շարժիչ ուժն է:

    Պրանան տիեզերական ամբողջ էներգիայի ընդհանուր գումարն է, բնության բոլոր ուժերի գումարը: Այն ուժերի և էներգիայի, որոնք թաքնված են մարդու մեջ, գտնվում են մեր շուրջը, ամենուրեք: Ջերմություն, լույս, էլեկտրականություն, մագնիսականություն: Բոլորը Պրանայի դրսևորման ձևերն են: Բոլոր ուժերը, էներգիան և Պրանան բխում են միակ ազբյուրից, կամ նրանց ընդհանուր սկզբնապատճառից: Այն գոյության ամենաբարձրից մինչև ամենացածր ոլորտների ուժն է: Ինչ որ տեսնում ենք զգայական աշխարհում, այն ամենը, ինչ շարժվում է, գործում կամ կյանքի նշույլ դրսևորում, բոլորը Պրանայի արտահայտություններն են կամ դրսևորումները: Եթերը նույնպես Պրանայի արտահայտությունն է: Պրանան կապված է բանականության, բանականության միջոցով` կամքին, կամքի միջոցով` անհատական հոգուն, իսկ նրա միջոցով բարձրագույն կեցությանը: Եթե դուք գիտեք ղեկավարել Պրանայի փոքր ալիքները, որոնք գործում են բանականության միջոցով, ձեզ հայտնի կդառնա համընդհանուր Պրանան հնազանդեցնելու գաղտնիքը: Նման մարդիկ կյանքում ավելի հաջողակ են լինում, ավելի ազդեցիկ և հմայիչ քան ուրիշները:

    Տիրապետելով շնչառական վարժություններին` դուք կարող եք արդյունավետորեն ղեկավարել մարմնի բոլոր շարժումներն ու տարբեր նյարդային հոսանքները:
    Պրանայի ղեկավարման օգնությամբ դուք կարող եք կառավարել հանգամանքները, ձեր բնավորությունը և գիտակցորեն անձնական կյանքը ներդաշնակել տիեզերական կյանքին:

    Նա ձեր կյանքի ցանկացած պահին ձեր կողքին է, օգտվեք նրանից:
    Դուք նույնպես կարող եք հասնել դրան, երբ սկսեք զբաղվել Պրանայամայով և շնչառական վարժություններ կատարեք:

    Ներշնչեք դանդաղ և հանգիստ` մտքով կենտրանանալով: Շունչը պահեք այնքան ժամանակ, ինչքան այն ձեզ հարմար է, և այնուհետև այն դանդաղ արտաշնչեք:

    Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ

    Արմուշ Բաղդասարյան Արմենթերապիա շարքից
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (11.02.2010), Արևհատիկ (11.02.2010)

  6. #20
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

    ԺԱՄԱՆԱԿԻ ՊՐԱՆԱՅԱՄԱ
    (շնչառական վարժություններ քայլելու ընթացքում)

    Ժամանակի պրանայաման մեր սեփական ստեղծագործության արդյունք է, այն տալիս է զարմանալիորեն հրաշք արդյունք, նշում է «Յոգաթերապիայի» հեղինակ Ս. Շիիվանադան: Այս վարժությունը կարող են կատարել բոլորը` երիտասարդները, պատանիները, աղջիկները, չափահաս և ծեր մարդիկ: Անձամբ համոզվել եմ, որ այս շնչառական վարժությունն քայլելով, բուժում է տասնյակ ծանր հիվանդություններ:

    Վաղ առավոտյան, երբ փողոցներում չկա ոչ մի շարժում, երեկոյան կանաչազարդ այգիներում, որտեղ մաքուր օդը քեզ է ձգում, կատարիր 20 րոպե տևողությամբ զբոսանք մաքուր օդում, որտեղ չկա ոչ մի փոշի: Իսկ ովքեր աշխատանքի բերումով շատ զբաղված են կարող են ժամանակի պրանայաման կատարել բաց պատշգամբում, երբ կունենաք ազատ ժամանակ:

    Զբոսանքի ժամանակ կրծքավանդակը պետք է պահեք ուղիղ, սկսում եք դանդաղ ներշնչել քայլելով, որտեղ չկա ծուխ և փոշի: Այդ ժամանակ մտքում հաշվեք 1, 2, 3, 4 և կատարեք ներշնչում, այնուհետև արտաշնչում` դարձյալ հաշվելով 1, 2, 3, 4 թվանշանները: Այնուհետև կարող եք այդ ավելացնել, ներշնչելով 1, 2, 3, 4, 5, 6 դարձյալ արտաշնչելով, որովայնը դատարկելով ամբողջությամբ: Ընդհանրապես սկսնակները և հիվանդները, կարող են ներշնչել և արտաշնչել հավասար քայլերով, առանց 4 կամ 6 հաշվով շնչելու: Բոլոր դժվարությունները կվերանան մեկ շաբաթ մարզվելուց հետո, իսկ կրոնավոր մարդիկ կարող են քայլել և ընթացքում կրկնել "Աստծու" կամ հատուկ "Օմ" անվանումով մանտրայ:

    Երբ այսպիսի ռիթմիկ շնչառությամբ քայլելը հաճելի կլինի, հարկավոր է ուշադրություն դարձնել, ներշնչումը կատարել 6 հաշվով, քայլով, իսկ արտաշնչումը` 8 քայլով: Այսպիսի ռիթմով կարող եք զբոսնել մի քանի շաբաթ:

    Եթե այդ ընթացքում լավ արդյունք ունենաք, հարկավոր է ներշնչման և արտաշնչման քայլերի քանակը հասցնել 8-ի: Դա կախված է մարդու անհատականությունից, հատկապես թոքերի տարողունակությունից: Այս երևույթը կապված է թոքերի տարողունակության կարգավորման հետ, նույնիսկ քայլերի քանակն ավելացնել 8, 10, 12,…ի: 2-3 տարի պարապելուց հետո կկարողանաք այդ վարժության տևողությունը զբոսանքի ժամանակ երկարացնել, հասցնելով նույնիսկ մեկ ժամվա, նույնիսկ առանց կանգնելու և ընդմիջում տալու:

    Հարկավոր է նախազգուշացնել, որ երբեք չշտապեք, ինչպես արտաշնչման և ներշնչման ժամանակի քանակության ավելացման, այնպես էլ երկարության, զբոսանքի տևողության հարցում: Ինչպես յոգայի ամեն մի վարժության, այնպես էլ Ժամանակի պրանայամայի ժամանակ պահանջվում է աստիճանակություն, արդյունքի հասնել դանդաղորեն:

    Հարկավոր է առանձնապես հիշել, որ հոգեկան զգացողության և շնչառության դժվարության դեպքեր չպետք է լինեն, եթե հանկարծ այդպիսի զգացողություն լինի, ապա այդ բխում է մարդու անհատականությունից, որի դեպքում կարող եք կատարել 1-2 սովորական շնչառական վարժություն (նստած, կանգնած, պառկած) վիճակում և նորից շարունակեք վարժությունը:
    Վարժությունը կատարելիս կարող եք ժամանակը բաշխել 3 էտապով: Այսպես, մի քանի շաբաթ քայլում եք Ժամանակի պրանայամայի համար, զբոսանքի սկզբում հատկացնում 2, մեջտեղում 2, վերջում 2 րոպե, ընդամենը 6 րոպե: Երբ 6 րոպեն կլրանա, կարող եք րոպեների տևողությունը հասցնել սկզբում 3, մեջտեղում 3, վերջում 3, ընդհանուր գումարը կլինի 9 րոպե: Աստիճանաբար ժամանակի քանակությունը կարող եք հասցնել 12, 15 րոպեի, նույնիսկ 18 րոպեի, դա կախված է մարդու անհատականությունից: Այս բոլոր տևողությունների քանակությունը կախված է թոքերի բշտիկներից:

    Նորից եմ կրկնում, շտապել չի կարելի, ինչպես այդ վայել է յոգերին և այդ թվում այս վարժությունները կատարող անձանց:

    ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ժամանակի պրանայամայի օգտակարությունը համեմատած սովորական պրանայամայի հետ, ավելի մեծ է, այն ամրացնում է մարդու կարևոր օրգանները` սրտի և թոքերի աշխատանքը, մաքրում է արյունը, վերացնում օրգանիզմի թուլությունը: Եթե այդ պրանայամայի վարժությունը կատարեք կանոնավոր, ամեն օր, օրական 30 րոպե ժամանակահատվածում, նույնիսկ բացիլային թոքախտը լրիվ բուժվում է, պլևրիտը, ասթման, տիֆը, ինֆլուենցիան և այլ հիվանդություններ չեն վարակի պարապողի օրգանիզմը:
    Այն օգնում է օրգանիզմին պայքարելու բոլոր հիվանդությունների դեմ, առանձնապես շատ օգտակար է մեծահասակ և ծեր մարդկանց համար: Ովքեր ցանկանում են ապրել առողջ և երկար, պարտավոր են օրական երկու անգամ առավոտյան և երեկոյան անցկացնել մաքուր օդում: Միայն Ժամանակի պրանայաման կարող է օրգանիզմին տալ իմունիտետ բոլոր տիպի հիվանդությունների դեմ պայքարելու, մանավանդ նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում սննդի ռեժիմի և կյանքի կանոնավորության վրա:

    Ոչ ոքի ոչ մի հիվանդություն չի կարող մոտենալ, եթե օրական մեկ ժամ տրամադրի առողջությանը և կատարի ժամանակի պրանայամա վարժությունը:

    Ներշնչումը և արտաշնչումը պետք է կատարել դանդաղորեն, հանգիստ, խորությամբ և երկարությամբ, նաև ժամանակի քանակության տևողության առումով: Իսկ եթե պարապմունքի ընթացքում հանկարծ զգաք ծակոցներ, թիկունքի, գոտկատեղի, մանավանդ ձախ հատվածում, հարկավոր է անմիջապես դադարեցնել, մինչև որ ծակոցները մեղմանան, կամ անցնեն, կարող եք նույնիսկ շաբաթներով հանգստանալ, քայլել, զբոսնել սովորական շնչառությամբ: Դուք գիտեք, մեր օրերում թոքախտ հիվանդության դեմ կատարում են БЦЖ վակցինայի ներարկում, որպես թոքախտի պաշտպանական միջոցառում: Յոգայի առանձին ասանաներն ու պրանայամաները ավելի մեծ արդյունք կարող են տալ թոքախտավորներին ապաքինելու, քան այդ դեղորայքի ներարկումը: Ժամանակի պրանայամայի վարժության կատարումը ոչ միայն օգնում է թոքախտը ապաքինելու, այլև զանազան հիվանդություններից հեռու մնալու գործում: Այս թանկարժեք վարժությունները կարող եք կատարել օրվա ցանկացած ժամին, մանավանդ զբոսանքի ժամանակ, նույնիսկ` աշխատանքի գնալուց և գալուց:


    Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ շնչառական այլ վարժությունների կարող եք այցելել այստեղ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (11.02.2010)

  8. #21
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

    ի՜նչ տեղին թեմա մի մարդու համար, որ մի ժամ առաջ խեղդվում էր , որովհետև հանկարծակի զգաց, որ էլ չի շնչում... սկսվում է զզվելի ալերգիկ սեզոնը, երբ օդում խառնվում է ամեն ինչ, և թոքերից թույլ մարդիկ ուզում են ընդամենը շնչել՝ առանց ցավի
    Всё за Тебя!

  9. #22
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճիշտ շնչել/Շնչառական վարժություններ

    Ժող ջան, ուրախ եմ, որ պրանայամաներով հետաքրքրվողներ կան, բայց շատ եմ խնդրում, կարդալով կամ հեռախոսով և այլ հեռահաղորդակցման միջոցներով մի՛ սովորեք և մի՛ կատարեք շնչառական վարժություններ, դա կարող է վնասակար լինել: Մի վախեցեք, բայց հասկացեք, որ այն ինչ ճիշտ ձևում լավ է սխալ ձևում կարող է լրիվ հակառակ ազդեցությունը ունենալ: Երևանում արդեն խնդիր չէ մի շաբաթում կամ ավելի կարճ ժամանակում տեղում շփվելով ուսուցչի հետսովորել և հետո ամբողջ կյանքում օգտագործել պրանայամաները իրենց տեսակներով:

    Սա ընդհամենը մարդասիրական խորհուրդ, բայց ոչ քննադատություն
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #23
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիովին համաձայն եմ ձեզ հետ: Նախկինում ես ինտեռնետով հետաքրքրության համար կարդում, հետո նաև սկսեցի կատարել այդ վարժությունները: Անկեղծ ասած ոչ մի էֆեկտ առանձնապես չէի նկատում: Վստահ եմ ինչոր բան այն չէի անում:
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ճիշտ մականուններ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 03.12.2019, 06:53
  2. Ուզում եմ ճիշտ ապրել
    Հեղինակ՝ lushak, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 22.01.2014, 12:10
  3. Արդյո՞ք ճիշտ է ...
    Հեղինակ՝ Գանգրահեր, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2011, 13:12
  4. Օլիմպիադա, խնդիրներ, վարժություններ
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.11.2010, 20:23
  5. Ո՞րն է ճիշտ ապրելակերպը
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 03.05.2010, 12:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •