Արբանյակային համակարգ տեղադրելուց առաջ նախ և առաջ պետք է որոշել թե ի՞նչ եք ուզում դիտել: Դրա համար գոյություն ունեն մի քանի հրաշալի կայքեր, ինչպիսիք են www.lyngsat.com www.kingofsat.net և http://flysat.com/ : Ցավոք ալիքները սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ փոխել հաճախականությունը կամ նույնիսկ արբանյակը, ինչպես Հայաստանում սիրված AdjaraTV վրացական հեռուստաալիքը, որը բոլորովին վերջերս 13 աստիճանից տեղափոխվեց 36 աստիճանի վրա: Ժամանակի ընթացքում որոշ ալիքներ հայտնվում են, որոշ ալիքներ անհետանում, քանի որ արբանյակով հեռարձակվելը բավականին թանկ հաճույք է: Օրինակ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը իմ տեղեկություններով շուրջ 50 000 ամն դոլար է վճարում մեկ ամիս 13 աստիճանի վրա հեռարձակվելու համար:
Էջանիշներ