User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Կարդացի ՀԵՏՔ ում զետեղված հոդվածը առ այն , որ երիտասարտ ուսանողը ընդունելության քննությունները հաջող հանձնել է ու Ստանֆորդ է ընդունվել ներառյալ կրթաթոշակը։

    Եթե նույնիսկ Նարեկն ու Մուրադն, որոնց մասին է խոսքը հոդվածում, ակումբում չեն էլ լինում են, միևնույն է ցանկանում եմ կարծիքս հայտնել բոլորի համար։

    Stanford-ում ընդունվելը լավ է, գովելի է որ այդքան ընդունակություններ ունեն ու գտահատվում են։

    ԲԱՅՑ

    Ճշգրիտ գիտություններ ուսանելը ինչ որ կերպ կապաված չէ նրանից, թե որտեղ եք դուք դա ուսումնասիրում, Ստրաբոնում թե մենավոր Արագածի լանջին, ինչպես մեր ֆիզիկոսները http://www.youtube.com/watch?v=4CCaigU061I։

    Առավելություններ իհարկե կան ստրաբոնի դիպլոմ ունենալ, թե ԵՊՀ։ Բայց ֆիզիկայի օրենքները կախված չեն տեղանքից ու ուսումնական հաստատությունից, որտեղ դուք դրանք պիտի ուսումնասիրեք։

    Այ երբ սկսեք այդ օրենքները ու գիտելիքները ԿԻՐԱՌԵԼ գիտական աշխատանք ստեղծելու համար, խիստ անհրաժեշտություն կառաջանա գտնել այն տեղը, որտեղ ձեզ հնարավորություն ու աջակցություն կտան փորձարկելու, հետազոտելու ու հայտնագործելու ինչպես նաև կիրառելու։

    Հետագա գիտական առաջնթացի համար բավարար է նույնիսկ բանգլադեշի համալսարանի դիպլոմ, էլ չասած ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի։

    ՈՒնենալով դա փաստում էք, որ գիտական աստիճանի էք ձգտում, Ph.D. student, այլ կերպ ասած միայն մագիստրատուրա, ասպիրանտուրայում սովորելու կամ գիտական աշխատանք անելու համար իմաստ ունի գնալ Ստրաբոններ ու Ստանֆորդներ։

    Խորհուրդ կտամ օգտագործել Սանֆորդում հաջող քննություններ հանձնելու փաստերը ու բարերարներին համոզել Հայաստանում սովորելու ու ճշգրիտ գիտություների դիպլոմ ստանալու համար թոշակ տան։

    Իսկ ուսման վերջին տարում կարլեի է դիմել Ստրաբոններ ու Ստանֆորդներ ։ Համոզված եմ այդ ճանապարհով Ph.D.Student կամ М.S. Student դառնալը խելոք ուսանողի համար շատ հեշտ է....

  2. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    Նախ՝ Ստրաբոն չի, այլ Սորբոն է. Ստրաբոնը հույն փիլիսոփա է: Սա ճշգրտության համար, քանի որ խոսքը հենց ճշգրիտ գիտությունների մասին է:
    Ինչ վերաբերում է բակալավրիատին, ապա քիչ թե շատ համաձայն եմ. ճշգրիտ գիտությունների բնագավառում հայկական պետական բուհերի տված գիտելիքները հիմնականում բավարար են՝ հետագա ուսման և գիտական աշխատանքի համար (անձնական և ընկերներիս փորձից եմ ասում): Արտերկրյա մասնագիտական ինստտիտուտների առավելությունները հիմնականում հետևյալն են.

    1. ավելի բարենպաստ ֆինանսական պայմաններ: Ուսանողների ստացած կրթաթոշակը թույլ է տալիս հոգալ իրենց ծախսերը, ժամանակը տրամադրել ուսմանը, այլ ոչ անընդհատ մտածել ընտանիքի համար գումար վաստակելու, լրացուցիչ (հաճախ՝ ոչ մասնագիտությամբ) աշխատելու մասին:

    2. ավելի հարուստ տեխնոլոգիական հենք: Ենթադրենք՝ ֆիզիկոս ուսանողը ցանկանում է հաշվարկներ կատարել (ասենք, մոլեկուլային ֆիզիկայի բնագավառում): Խոշոր ինստիտուտներում նրա տրամադրության տակ է մի ամբողջ հաշվողական համալիր՝ կլաստեր: Իսկ մեզ մոտ ֆիզիկայի ֆակուլտետում բավականաչափ թվով համակարգիչներ դժվար թե լինեն: Առանց նման գործնական հաշվարկների գիտելիքները լինում են առավելապես տեսական, ինչը հետո դժվարացնում է աշխատանքի մեջ դրանց ներդրումը և հաշվողական միջավայրին ընտելանալը:

    3. ավելի դինամիկ (թե կազմի, թե բնագավառի առաջընթացին տեղյակ լինելու տեսակետից) դասախոսական կազմ: Խոշոր (մասնագիտացված) ինստիտուտներում դասախոսական կազմը կարող է փոփոխվել, կան հրավիրված դասախոսներ. յուրաքանչյուրն իր գիտելիքն է բերում, հնարավորություն կա ուսանողին առարկային նայել տալ տարբեր տեսանկյուններից, այլ ոչ ֆիքսված ավանդական միակ ուսուցման ձևով մատուցել: Բացի դրանից, դասախոսներն ավելի լայն հնարավորություններ ունեն մասնակցելու տարբեր կոնֆերանսների, աշխատաժողովների, և այլն, տեղեկանալու բնագավառում վերջին ձեռքբերումներին, ուսանողներին դրանց մասնակից դարձնելու:

    4. ավելի լայն հնարավորություններ ուսանողների համար: Ուսանողները ևս ավելի շատ հնարավորություններ ունեն փորը փոխանակելու, տարբեր միջոցառումների մասնակցելու: Հնարավոր չէ զգալի արդյունքների հասնել՝ պարփակվելով (կամա թե ակամա) մի բուհի սահմաններում, առանց կոլլեգաների հետ համատեղ աշխատելու, գիտելիքներ փոխանակելու:

    Եթե մարդն իսկապես սովորելու նպատակ ունի և հնարավորություն ունի արտասահմանում գիտելիքներ ձեռք բերելու՝ ինչո՞ւ ոչ։

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enipra (31.07.2009), Moonwalker (27.01.2011), Հայուհի (02.10.2010), Ֆոտոն (29.07.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Եթե դուք հնարավորություն ունեք արտերկրում կրդություն ստանալու ապա մի հապա ղեք:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    եթե հետո պետք է աշխատես Հայաստանում, ապա իհարկե չարժե, քանի որ այդքան միջոցներ ու էներգիա փոխանակ ներդներս մասնագիտական կարողություններ ու նաև գիտություն յուրացնելու մեջ, ապա համոզված կարելի է ասել որ դա մեկ է ոչ մեկին էլ պետք չի գալու: ավելի լավ է մնալ Հայաստանում, առնել դիպլոմ, ու այդ գումարն ներդնել որպես կաշառք ու մի հարկային կամ եթե գումարտ շատ է ավելի լավ տեղ գործի մտնել ու գռփել… գռփել… քանի դեռ չեն հանել գործից: հետո՞: հետո այդ գռփածից տալ ու նորից գործի մտնել ու … էլի գռփել… գռփել… մինչև տղուտ հետո գործի տեղավորես ու ինքը գռռփի… գռփի…
    ու սենց կարողություն հավաքել: հետո էլ մի հատ կոնցեռն բացել: Անունը ասենք ՍԻՍ ԳՌՈՒփ :
    հետո էլ դառնալ դեպուտատ, … ու գալստուկ կապել

  6. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Նախապատրաստանակ գիտելիք ստանալը, կախված չէ դասախոսներից, կլաստերներից ու ուսուցման ձևերից, գիտնական ստեղծելը սպորտային մարզաձև չէ, որ կարևոր լինի մարզահագուստը ու մարզասարքավորումների առկայությունը։

    Տրամաբանություն է պետք սովորել, որ կարողանաս չլուծված խնդիրներ լուծես, երբ պատասխանը գրքի հետևում գրած չի։

    Փորձի փոխանակում, հայտնի դասախոսություններ, գործնական հաշվարկներ Չինաստանում կամ Հնդկաստանում ավելի քիչ կա, բայց արի ու տես, որ նրանց հարաբերական քանակը արտասահմանյան գիտական հիմնարկներում շատ էլ մեծ է։

    Կարճ ասած, գիտելիքը ԲՈՒՀը չի տալիս, այն ուսանողն է ՎԵՐՑՆՈՒՄ։

    Մնացածում արդեն գրել եմ
    Այ երբ սկսեք այդ օրենքները ու գիտելիքները ԿԻՐԱՌԵԼ գիտական աշխատանք ստեղծելու համար, խիստ անհրաժեշտություն կառաջանա գտնել այն տեղը, որտեղ ձեզ հնարավորություն ու աջակցություն կտան փորձարկելու, հետազոտելու ու հայտնագործելու ինչպես նաև կիրառելու։
    Վերջին խմբագրող՝ voter: 29.07.2009, 21:43:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (01.08.2009)

  8. #6
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե հետո պետք է աշխատես Հայաստանում, ապա իհարկե չարժե, քանի որ այդքան միջոցներ ու էներգիա փոխանակ ներդներս մասնագիտական կարողություններ ու նաև գիտություն յուրացնելու մեջ, ապա համոզված կարելի է ասել որ դա մեկ է ոչ մեկին էլ պետք չի գալու: ավելի լավ է մնալ Հայաստանում, առնել դիպլոմ, ու այդ գումարն ներդնել որպես կաշառք ու մի հարկային կամ եթե գումարտ շատ է ավելի լավ տեղ գործի մտնել ու գռփել… գռփել… քանի դեռ չեն հանել գործից: հետո՞: հետո այդ գռփածից տալ ու նորից գործի մտնել ու … էլի գռփել… գռփել… մինչև տղուտ հետո գործի տեղավորես ու ինքը գռռփի… գռփի…
    ու սենց կարողություն հավաքել: հետո էլ մի հատ կոնցեռն բացել: Անունը ասենք ՍԻՍ ԳՌՈՒփ :
    հետո էլ դառնալ դեպուտատ, … ու գալստուկ կապել
    Հենց այն փաստը, որ շատ լավ էլ գիտակցում են վոենկոմատի գրդոնչիները, որ տղեն գնա էլ սովորի էլ իրենց հարյուր տարի ինքը պետք չի, դրանից էլ նախդով պահանջում են մուծվի։ Թե չէ «մորս արեվ հետ եմ գալու» կարևոր չի, որ չգա ավելի ուրախ կլինեն, գնա փող աշխատի ուղարկի իր հարազատներին պատանդ պահողներին, որ թանգով բենզին, ալյուր ևյլն սաղացնեն, ետ փողերը Հայաստանում պատանդ պահվող հարազատներից քամեն։

    Ի դեպ, երևում է, որ հոդվածը Հետքում սփյուռքահայության համար, շոուի համար է դրված, իրականությունը չեն ցանանում գիտակցել ու քննարկումը գրաքննում են։

  9. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ՝ Ստրաբոն չի, այլ Սորբոն է. Ստրաբոնը հույն փիլիսոփա է:
    Ներող, փիլիսոփա չի, պատմաբան ու աշխարհագրագետ ա: Բայց որ համալսարան էլ չի, էտ հաստատ
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.07.2009, 00:08:

  10. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, փիլիսոփա չի, պատմաբան ու աշխարհագրագետ ա: Բայց որ համալսարան էլ չի, էտ հաստատ
    Շատ ճշտով որ լինենք Ֆրանսիայի առաջին համալստանի անունն է, եղել որ այսօր միայն կենտրոնական մի երեք շենքային համալիրն է այդպես կոչվում ու փաստացի Սորբեննե ասելով ֆրանսիացիք, որևէ կոնկրետ համալսարան չեն հասկանում։

    Բայց թեման ուրիշ բանի մանի մասին է, որ հրեշամանուկներից չգիտես ինչու երբեք հանճարեղ գիտնական չի ստացվում։

    Հրեշամանուկ – հրաշամանուկ, վունդերկինդ...

    Հանճարեղ է նա, ով ՆՈՐ բան է ստեղծում և ոչ թե գոյություն ունեցածը շատ վարժ անգիր կարող է արտասանել, կոլեգաս Մոնա լիզան 150 Եռանկյունիներով են անհասանելի կոմպյուտերային կլաստերի վրա մոտարկում նկարում է, պետք է ցանկացած ուսանողի Հայաստանից աենամեծ կլաստերին դոստուպ կազակերպեմ, բայց նրանից Դա Վինչիի նոր նկար դուրս չի գա։

    Ամերիկյան դեսպանատան աենակարևոր հարցը – որ գնաք ԱՄՆ ինչ էք անելու՞՞՞՞
    Վերջին խմբագրող՝ voter: 30.07.2009, 00:24:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (09.11.2011)

  12. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, փիլիսոփա չի, պատմաբան ու աշխարհագրագետ ա: Բայց որ համալսարան էլ չի, էտ հաստատ
    Strabo (Greek: Στράβων; 63/64 BC – ca. AD 24) was a Greek historian, geographer and philosopher.
    Ներող, բայց ո՞ր հույնը փիլիսոփա չի:
    http://en.wikipedia.org/wiki/Strabo

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enipra (31.07.2009)

  14. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Strabo (Greek: Στράβων; 63/64 BC – ca. AD 24) was a Greek historian, geographer and philosopher.
    Ներող, բայց ո՞ր հույնը փիլիսոփա չի:
    http://en.wikipedia.org/wiki/Strabo
    Ստրաբոնը )

    Էստ էության, այն ժամանակվա բոլոր գիտնականներին կարելի ա համարել փիլիսոփա, համաձայն եմ: Բայց գոնե Ստրաբոնը հայտնի է իր երկու հիմնական աշխատություններով` "Պատմություն" և "Աշխարհագրություն": Առաջինն ամբողջությամ կորած է, երկրորդն ամբողջությամբ պահպանված:

    Ու ես հենց նոր կարդացի (չգիտեի ճիշտն ասած) որ ծնվել է Ամասիայում:

  15. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժի՞ գնալ արտասահմանում սովորելու և ե՞րբ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստրաբոնը )

    Էստ էության, այն ժամանակվա բոլոր գիտնականներին կարելի ա համարել փիլիսոփա, համաձայն եմ: Բայց գոնե Ստրաբոնը հայտնի է իր երկու հիմնական աշխատություններով` "Պատմություն" և "Աշխարհագրություն": Առաջինն ամբողջությամ կորած է, երկրորդն ամբողջությամբ պահպանված:

    Ու ես հենց նոր կարդացի (չգիտեի ճիշտն ասած) որ ծնվել է Ամասիայում:
    Բա որ էսքան փիլիսոփայություն չանեինք, հո չէիր իմանա, որ ամասիացի է
    Համաձայն եմ, պետք էր նշել հիմնական բնագավառը, որում ներդրում է ունեցել գիտնականը:
    Բայց, ավելի հետաքրքիր կլիներ լսել քո կարծիքը՝ արտերկրում ուսում ստանալու վերաբերյալ: Ի՞նչ կասես:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #12
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ արժի, լավ ԲՈՒՀ–ը լավ ապագայի երաշխիքն է։
    (ՀՀ ԲՈՒՀ–երը նեխման վերջին ստադիայում են և առանց լավ դասախոսի ու տրամադրող մթնոլորտի, ինչու չէ նաև մրցակցության, դժվար է միայնակ նստել և գիտելիքներ քաղել, հենա ասա էլ ինչի ես ընդունվում ԲՈՒՀ, նստի տանը ու ինքնուրույն «քաղի» գիտելիքները)։
    Ցանկացողներին առաջարկում եմ որպես օգնություն թերթել սա։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն արտասահմանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 64
    Վերջինը: 30.06.2016, 15:33
  2. Արժի ծրագրավորումը սովորել համալսարանում, թե...
    Հեղինակ՝ SahArt, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.08.2013, 23:45
  3. Վալս սովորելու տեղ
    Հեղինակ՝ konqi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.12.2012, 20:47
  4. Բյուրը գնում է սովորելու :)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 07.09.2011, 10:18
  5. C++ սովորելու ամենալավ գիրքը
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 33
    Վերջինը: 14.05.2008, 01:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •