Կարդացի
ՀԵՏՔ ում զետեղված հոդվածը առ այն , որ երիտասարտ ուսանողը ընդունելության քննությունները հաջող հանձնել է ու Ստանֆորդ է ընդունվել ներառյալ կրթաթոշակը։
Եթե նույնիսկ Նարեկն ու Մուրադն, որոնց մասին է խոսքը հոդվածում, ակումբում չեն էլ լինում են, միևնույն է ցանկանում եմ կարծիքս հայտնել բոլորի համար։
Stanford-ում ընդունվելը լավ է, գովելի է որ այդքան ընդունակություններ ունեն ու գտահատվում են։
ԲԱՅՑ
Ճշգրիտ գիտություններ ուսանելը ինչ որ կերպ կապաված չէ նրանից, թե որտեղ եք դուք դա ուսումնասիրում, Ստրաբոնում թե մենավոր Արագածի լանջին, ինչպես մեր ֆիզիկոսները
http://www.youtube.com/watch?v=4CCaigU061I։
Առավելություններ իհարկե կան ստրաբոնի դիպլոմ ունենալ, թե ԵՊՀ։ Բայց ֆիզիկայի օրենքները կախված չեն տեղանքից ու ուսումնական հաստատությունից, որտեղ դուք դրանք պիտի ուսումնասիրեք։
Այ երբ սկսեք այդ օրենքները ու գիտելիքները ԿԻՐԱՌԵԼ գիտական աշխատանք ստեղծելու համար, խիստ անհրաժեշտություն կառաջանա գտնել այն տեղը, որտեղ ձեզ հնարավորություն ու աջակցություն կտան փորձարկելու, հետազոտելու ու հայտնագործելու ինչպես նաև կիրառելու։
Հետագա գիտական առաջնթացի համար բավարար է նույնիսկ բանգլադեշի համալսարանի դիպլոմ, էլ չասած ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի։
ՈՒնենալով դա փաստում էք, որ գիտական աստիճանի էք ձգտում, Ph.D. student, այլ կերպ ասած միայն մագիստրատուրա, ասպիրանտուրայում սովորելու կամ գիտական աշխատանք անելու համար իմաստ ունի գնալ Ստրաբոններ ու Ստանֆորդներ։
Խորհուրդ կտամ օգտագործել Սանֆորդում հաջող քննություններ հանձնելու փաստերը ու բարերարներին համոզել Հայաստանում սովորելու ու ճշգրիտ գիտություների դիպլոմ ստանալու համար թոշակ տան։
Իսկ ուսման վերջին տարում կարլեի է դիմել Ստրաբոններ ու Ստանֆորդներ ։ Համոզված եմ այդ ճանապարհով Ph.D.Student կամ М.S. Student դառնալը խելոք ուսանողի համար շատ հեշտ է....
Էջանիշներ