Ժողովուրդ ես իմ կարգի մարդկանց տեսակետն եմ արտահայտում:
Հարցը նրանում չի թե ես ոնց եմ նայում էս ամեն ինչին, հարցը ընդհանուր պրոբլեմն ա, որ կոկորդներս սեղմում ա:
Ուրիշ երկրում սենց, ուրիշ երկրում նենց....: Ես գիտեմ, որ իմ երկրի ռեսուրսները հերիքում են ինձ ու իմ նման տասնյակ հազարավոր ընտանիքներին 4 պատ տրամադրելու ու կապելու էս հող ու ջրին: Բայց չի արվում: 100-ավոր շենքեր են սարքել, ու դատարկ թողել: Չեն կարու՞մ արտոնյալ պայմաններով վաճառեն նորաստեղծ ընտանքիներին: Իհարկե կարում են:
Մոռացել ե՞նք, որ մարդիկ 1 իքնաթիռի տոմսի դիմաց տները տվեցին ու փախան էս երկրից: Ինչ ա պետք ա պատերազմ սկսվի՞, որ տան տեր դառնանք:
Էն ժամանակ չենք գնացել, հիմա էլ չենք գնա: Իսկ նրանք դա գիտեն, դրա համար էլ սենց են վարվում:
Անձամբ ես իմ հարցերը կարողանում եմ լուծել: Գետինը կքերեմ, կապրեմ: Բայց ամեն մարդ չի, որ իմ չափ հնարավորություններ ունի: Մարդ կա 10 դասարանի կրթություն ունի: Թողեն դառնա բո՞մժ"
Էջանիշներ