Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Վազգ, հավատա, շատ երկրներ սոցիալապես ավելի վատ պայմաններում են գտնվում քան Հայաստանը, բայց չգիտես ինչի էդ երկրներից մարդիկ չեն փախնում: Ուղղակի հայերի մոտ չգիտես խի բուռն հակում կա էս երկիրը լքելու, որի բացատրությունը ես չեմ կարում գտնել, բայց դա հաստատ սոցիալական վիճակը չի: Նույն բանն ա նկատվել նաև 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ արևմտահայաստանից հայերը սկսեցի փախնել եվրոպա ու ամերիկա: Թե արդյունքում ինչ ստացվեց, մենք գիտենք:

Ղրիմում հանդիպեցի մի հայի: Ասում ա. <<Ստեղ կյանք չկա, ոչ մի գործարան չի աշխատում, հենց սենց տաքսի եմ քշում, որ ապրեմ մի կերպ>>, ասեցի <<Բա արի Հայաստան, աչքիս մեր մոտ մի քիչ ավելի լավա վիճակը>>, չի կարող գալ, քանի որ ամեն ինչ իրա ծնողները ծախել ու գնացել են ու էդ մարդը հարազատ չունի իր հայրենիքում: Ոչ մի երկրում էլ մեղր չեն բաժանում, ուղղակի մարդ մի քիչ պետք ա կապվածություն ունենա իր հողին ու իր արմատներին, ունենա մի քիչ համբերություն, ունենա մի քիչ հավատ, որ վաղ թե ուշ ամեն ինչ կընկնի իր տեղը և ամեն ինչ լավ կլինի ու ունենա մի քիչ էլ ուժ այդ լավին հասնելու մեջ իր ներդրումը կատարելու համար: Ես դեռևս ունեմ այս բոլորը, դրա համար ես մնում եմ: Գնացողներին չեմ մեղադրում ուղղակի ցավում եմ, որ ևս մեկը լքում ա էս հիանալի երկիրը:
Մի հատ նման երկիր ասա Հայաստանից վատ, որ ճար ունեն մարդիկ ու չեն գնում՞՞՞

Պետք չի բարդել ազգի դավաճան սերժանտ ու ռազբիրատչիկ քրեականների մեղքերը ամբողջ ժողովրդի վրա, այդ պայմանները ու հուսահատությունը որ դրանք ստեղծել են դա է հիմքը ու այն դավաճանությունը, որին մեր ցանկացած թշնամի կցանկանա հասնել։

Ինչ է չեք գիտակցում, որ հայաստանը գրավելու համար մի քանի հարյուր միլլիարդի շպիոններ, զինվորներ, տանգեր պատրաստելու փոխարեն մեր այսօրվա իշխանավոր տականքները հասցրել են իրավիճակը նրան, որ Հայաստանը կարելի է հանգիս ԳՆԵԼ քանի որ հնարավորության դեպքում ավելի շատ մարդ կգնա քան նշված սոցալիական հարցումն է պարզել։

Ավելին, «տուն արի» են երգում քանի որ հասկանում են գնացողը հետ էլ չի ուզում գա։

Դեմոգրաֆիական զենքը շատ ավելի վտանգավոր է քան ցանկացած ատոմայինը, մի օր հայաստանում «կպայթի» դեմոգրաֆիական վիճակը կամ ավելի վատ կպայթեցնեն ու դրա դեմ ոչ մի վոին,լավ տղա չի կարա պայքարի, դոշ դեմ տա - վիագրայով ծնցնողներից պիտի հուսանք, որ հայկական հողերը պիտի բնակեցնեն՞....