Սասուն ջան ես էս երկրից հաց չեմ ուզում: Չեմ ուզում չաշխատել ու արպրել: Լավ էլ գիտես մսանագետ մարդ եմ, աշխատում եմ ու իմ հացի փողը առնում: Հալա մի բան էլ ավել:
Ես իմ հայրենի հողի վրա սեփական 4 պատ եմ ուզում իրա տանիքով: Ձրի չեմ ուզում, ուզում եմ առնեմ, բայց ոչ 60 000 դոլլարից սկսած: Որ չոր աշխատավարձով նայենք, սկի պրեզիդենտի աշխատավարձը չի հերիքի տուն առնի: Բա լավ ո՞նց անենք: Մի սենյականոց տան մեջ ծնվել մեծացաել եմ ու հիմա իմ ընտանիքով չեմ կարա նույն տան մեջ ծնողներից հետ միասին ապրեմ: Արդեն փոքր ա: Նորն էլ գնել չեմ կարող:
Եթե մի երկիր ինձ տնով ապահովի, ես էդ երկրի քաղաքացին եմ ուրեմն: Իմ ուժն ու եռանդը կներդնեմ էդ երկրի զարգացման համար:
Սահման պահելուց ես հո չե՞մ նվնացել, թե վայ թաք տղա եմ, կարճատես եմ, չեմ կարա ....:
Գնացել բարեխիղճ ծառայել եկել եմ չէ՞: Բա ու՞ր ա իմ պատպանած երկրի իմ բաժին տունը: